Նաճլաա Ֆաթհի
Ֆաթմա Էլ-Զահրաա Հուսէյն Ֆաթհի (فاطمة الزهراء حسين فتحي, 21 Դեկտեմբեր 1951, Fayoum Light Railway, Եգիպտոս),[1][2][3], յայտնի է որպես Naglaa Fathi, չերքեզեան ծագումով եգիպտացի դերասանուհի է[4][5]:1967-ին սկսաւ իր բեմական արուեստը եւ 80-էն աւելի ֆիլմերու մէջ դեր կատարեց: Ան ստեղծեց արտադրական ընկերութիւն եւ արտադրեց ֆիլմեր, ինչպէս `Սուպերմարկետ (1990):[5] Մրցանակակիր դերասանուհին նաեւ գրած է «Վաղը պիտի լուծեմ իմ վրէժը» (1980) սենարիօն:[5]
Նագլյա Ֆաթհի մասրի՝ نجلاء فتحى | |
---|---|
Եգիտպացի դերասան | |
Ծննդեան անուն | մասրի՝ فاطمه الزهراء حسين احمد فتحى |
Ծնած է | 21 Դեկտեմբեր 1951 |
Ծննդավայր | Fayoum Light Railway, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն | Եգիպտացի |
Ազգութիւն | Արաբ |
Մայրենի լեզու | Եգիպտական արաբերէն |
Մասնագիտութիւն | դերասանուհի, Արտադրող |
Ամուսին | Համտի Քանտիլ եւ Seif Abol Naga? |
Ասպարէզ
ԽմբագրելՖաթհին դերասանութեան սկսած է Եգիպտական շարժանկարի բնագաւառին մէջ, 15 տարեկանին, երբ ան մօտեցաւ թատերավար Ատլի Էլ-Մուալիտին, մինչդեռ Ալեքսանտրիայի լողափին էր իր ընկերներուն հետ: Ան 1967-ին դուրս եկած է դպրոցէն: Ան դերասանութեան քայլերը սկսաւ 1968-ին Լիբանանի (Պէյրութի) մէջ արտադրուած Աֆրա (Երաժշտութեան) եգիպտական ֆիլմին մէջ։ Ֆիլմի թատերավարը, Ալի Պատախանը, վերապահումներ ունեցաւ Ֆաթիի մասին, բայց անոր ընկեր՝ Ռամսիս Նակիպը անոր տեսաւ որպէս ներուժ սիրավէպի պատկերակ: 1970-ականներու ընթացքին ան հանդէս եկած է տարեկան մօտ 15 ֆիլմերով, հիմնականին սիրային տրամաներ: Եգիպտական շարժապատկերի ոլորտէն ներս ան միայն երկրորդն էր դերասանուհի Ֆաթէն Համամայի համար, որ կը գործէր թիւով կամ սիրային ֆիլմերու մէջ։ 1980-ականներու ընթացքին Ֆաթհին հիմնականին հեռացաւ այս դերէն եւ սկսաւ աւելի բարդ դերեր խաղալ ընկերային եւ քաղաքական հարթութեան վրայ:
ԱՆ ստացած է լաւագոյն դերասանուհիի մրցանակ «Էլ Կարաժ»ի մէջ իր դերակատարման համար (1995),[6] ուր ան կը խաղար անմարդկային եւ աղքատացած միայնակ մօր մը դերը, որ կ՛ապրէր շարժակ բմակարամի մէջ իր հինգ երեխաներու հետ: Ֆիլմը հիմնուած էր ճշմարիտ պատմութեան վրայ եւ Ֆաթհին նկարագրեց այն որպէս «ամենադժուար եւ ցաւալի» դերը, որ ան ստիպուած էր խաղալ: Գրող Նակլա Էլ-Պազի խօսքերով, ֆիլմը յաջողեցաւ բարձրացնել բնակչութեան գերհզօրացման մասին իրազեկութեան մակարդակը:[7]
Անձնական կեանք
ԽմբագրելՖաթհին երկու անգամ ամուսնացած էր եւ իր երկրորդ ամուսինին հետ ունեցան Եասմինա անունով դուստր մը: 1992-ին ան ամուսնացաւ յայտնի եգիպտացի լրագրող եւ հաղորդավար Համտի Քանտիլի հետ: Մինչ ան յայտարարած էր որ իր առաջին ամուսնութիւնը՝ 1969-ին, գաղտնի պահած էր իր ընտանիքէն, 1971-ին իր երկրորդ ամուսնութիւնը նկարագրած է որպես հաւասարակշռող գործողութիւն իր կեանքին համար, նոր համբաւի, բախտի եւ ընտանիքը բարձրացնելու փորձին մէջ: Ան 2000-ին հարցազրոյցի մը ընթացքին ըսաւ, որ Կանտիլը, իր ներկայի ամուսինը, «առաջին մարդն է, ով ինձ հմայած է, դիւրին չէ կախարդել ինձ, բայց ան կրցաւ: Ես ինձ ուսանող կը զգամ, երբ անոր հետ եմ: Ամէն օր նոր յայտնութիւններ կը յայտնաբերեմ»։
Ան կ՛աջակցի պաղեստինեան հարցին եւ համապարփակ արաբականութեան: Եգիպտոսի նախկին նախագահ Կամալ Ապտուլ Նասերը 1967-ի պատերազմին պարտութենէն ետք երբ կը յայտարարէ իր հրաժարականը, Ֆաթհին կը միանայ կազմակերպուած բողոքի հաւաքներուն: Ան պաղեստինեան աւանդական զգեստը հագած էր շարք մը հարցազրոյցներու եւ հանրային իրադարձութիւններու ժամանակ, որպէս համերաշխութեան արտայայտութիւն եւ ըսած է թէ խորապէս խառնաշփոթ է պաղեստինեան տարածքներուն վրակ եղած Երկրորդ Intifada-ն, մասնաւորապէս, Մուհամէտ Տուրրայի սպանութիւնը յայտարարելով՝ «Իմ երջանկութիւնը տեղի ունեցած իրադարձութիւններու պատճառով (պաղեստինեան տարածքներուն մէջ) փլուզուած է, ես չեմ գիտեր թէ ինչպէս պէտք է 100 տոկոսով ուրախ ըլլամ, իսկապէս, բան մը ներսս մութ է»:
Ընտրուած ֆիլմոկրաֆիա
Խմբագրել- 1968 Սիրոյ գեղեցկութիւն
- 1968 Պուսայնայի ամուսինը
- 1968 Թուղթի գողը
- 1970 Հայելին
- 1971 Ուրախ պտոյի
- 1972 Քիթը եւ երեք աչքերը
- 1974 Պտուր
- 1974 Իմ կեանքի ամենագեղեցիկ օրերը
- 1976 Արցունքներու ժամանակ չկայ
- 1976 Ժամանակի լուսինը
- 1977 Սոնիան եւ խենթը
- 1977 Սիրոյ խելագարութիւն
- 1979 Ալեքսանտրիա ... Ինչո՞ւ
- 1980 Սէրը չի տեսներ արեւը
- 1980 անօթեւան
- 1984 Անյայտ Նատիա
- 1986 Գերեզմանատուներու վարձոյթ
- 1988 Ամուսնալուծուած կին
- 1985 Կասկած
- 1989 Հինտի երազանքները եւ Ճեմալա Կամելիան
- 1990 Սուպերմարկետ
- 1990 Զէրոյէն վար
- 1995 Ավտոտնակ
- 1998 Համերգ Երջանկութեան
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Nile TC (2015-10-27), نجلاء فتحى و ميرفت أمين يكشفون اسرار خاصة عن حياتهم الشخصية فى لقاء نادر, https://www.youtube.com/watch?v=ZaKwobgfsm8, վերցված է 2018-08-16
- ↑ «14 معلومة عن نجلاء فتحي.. تزوجت 4 مرات وغيّرت اسمها بسبب زهرة العلا»։ www.mbc.net
- ↑ «جولولي | نجلاء فتحي.. فنانة تزوجت سرًا وقدمت الإغراء بجراءة»
- ↑ «بالصور.. جميلات السينما المصرية بدون عمليات التجميل|بوابه اخبار اليوم الإلكترونية»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-05-10-ին
- ↑ 5,0 5,1 5,2 «Naglaa Fathy - Actor - Filmography، photos، Video»
- ↑ The Hollywood Reporter։ Wilkerson Daily Corporation։ 1994
- ↑ «Untitled Document»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-17-ին