Նեմանժա Վիտիչ (21 Հոկտեմբեր 1981(1981-10-21)[1][2], Ուժիցե, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերպ նախկին ֆութպոլիստ, կեդրոնական պաշտպան, եղած է անգլիական Մանչեսթըր Իւնայթըտ խումբի աւագ, Սերպիոյ ֆութպոլի ազգային հաւաքականի խաղացող։

Նեմանժա Վիտիչ
սերպ. քիր.՝ Немања Видић
Նաեւ յայտնի է իբրեւ Վիտա
Ծնած է 21 Հոկտեմբեր 1981(1981-10-21)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Ուժիցե, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիութիւն  Սերպիա
Մասնագիտութիւն ֆութպոլիստ
Կայքէջ nemanjavidic.com

Ակումբային Գործի Ասպարէզ Խմբագրել

Կանուխ Տարիներ Խմբագրել

Նեմանժա Վիտիչ ծնած է պղնձաձուլական գործարանի նախկին աշխատող Տրակոլիուբի եւ բանկի ծառայող Զորայի ընտանիքին մէջ։ Սկսած է զբաղուիլ ֆութպոլով 7 տարեկանէն։ Աւագ եղբայր Դուշանի հետ Նեմանժան կը մարզուէր տեղական «Ետինստւո Ուժիցէ» ակումբին մէջ։ Վիտիչ արագ կ՛առաջադիմէր եւ արդեն 12 տարեկանին տեղափոխուեցաւ մէկ այլ՝ «Սլոպոտա» (Ուժիցէ) ակումբ[3][4]: Անոր կանուխ պատանեկութեան տարիներուն բռնկուեցաւ Հարաւսլաւական պատերազմը, որուն ընթացքին անոր ընտանիքը յարատեւ ռմբակոծութիւններու պայմաններու մէջ կ՛ապրէր վախի մթնոլորտի մը մէջ[5]:

«Ցրւենա Զւեզդա» եւ «Սբարտակ» Մոսկուա Խմբագրել

Երկուկէս տարի ետք, 15-ամեակէն քիչ առաջ Վիտիչը պայմանագիր կնքեց «Ցրւենա Զւեզդա» ակումբին հետ պատանեկան կարգավիճակով[5]: 2000 թուականէն սկսաւ հանդէս գալ մասնագիտական մակարդակով՝ վարձավճարով մասնակցելով 2000/2001 մրցաշրջանին «Սբարտակ Սուպոտնիցա» ակումբին մէջ։ Արդեն յաջորդ մրցաշրջանին ան վերադարձաւ «Ցրւենա Զւեզդա», ուր արագ տեղ գրաւեց հիմնական կազմին մէջ եւ սկսաւ յաճախակի հանդէս գալ Հարաւսլաւիոյ առաջնութեան մէջ։ 2001/02 թուականներուն «Ցրւենա Զւեզդայի» հետ Վիտիչ նուաճեց Հարաւսլաւիայի բաժակը[6][7]: Շատ չանցած Վիտիչ նշանակուեցաւ խումբին աւագը։ «Ցրւենա Զւեզդայի» մէջ իր աւագային 3 տարիներու ընթացքին Վիտիչը 67 խաղերուն հարուածեց 12 կոլ եւ հանդիսաւոր աւարտեց իր գործի ասպարէզը սերբպական ակումբին մէջ՝ առաջնորդելով խումբին կրկնակի յաղթանակի (յաղթանակներ առաջնութեան մէջ եւ Սերպիոյ ու Չեռնոգորիայի բաժակին մէջ 2004)։

2004 թուական Յուլիսին Վիտիչը տեղափոխուեցաւ ռուսական Բրիմիոր Լիկայի «Սբարտակ» ակումբ[3][8]: Տեղափոխութեան արժէքը չհրապարակուեցաւ, սակայն ըստ որոշ աղբիւրներու Վիտիչը դարձաւ ամենաթանկ պաշտպանը Ռուսական Բրիմիոր Լիկայի պատմութեան մէջ[9]:

«Մանչեսթըր Իւնայթըտ» Խմբագրել

Մոսկուեան «Սբարտակի» մէջ 2 մրցաշրջաններու մասնակցելէ ետք Վիտիչը տեղափոխուեցաւ անգլիական Բրիմիոր Լիկայի «Մանչեսթըր Իւնայթըտ» ակումբ։ «Իւնայթըտ» տաղանդաւոր սերպ պաշտպանին հանդէպ հետաքրքրութիւն ցուցաբերած էր դեռեւս 2003 թուականի ամրան[10], բայց տեղափոխութիւնը կայացաւ միայն երկու ու կէս տարի ետք՝ 2006 Յունուար 5-ին: Գործարքի արժէքը կը կազմէր 7 միլիոն ֆոնտ[11]: Նոր ակումբին մէջ ստանալով «15» համարի մարզաշապիկը՝ Վիտիչը առաջին անգամ խաղացաւ «Իւնայթըտի» կազմին մէջ 2006 Յունուար 25-ին Լիկայի բաժակի պատասխան կիսաեզրափակիչ հանդիպման՝ ընդդէմ «Պլեքպեռն Ռովերսի»՝ փոխարինելով Ռուտ վան Նիստելռոյին խաղին վերջին վարկեանին։ Իւնայթըտը յաղթանակ տարաւ 2-1 հաշիւով[12][13]:

2006/07 մրցաշրջանին մէջ Վիտիչը հաստատուն կերպով տեղ նուաճեց հիմնական կազմին մէջ, կեդրոնին մէջ ամուր հանգոյց կազմելով Ռիօ Ֆերտինանտի հետ, որ հետագային դարձաւ անգլիական ֆութպոլի ուժեղագոյններէն մէկը[8][14][15]: 2006/07 մրցաշրջանին «Մանչեսթըր Իւնայթըտի» կազմին մէջ Բրիմիոր Լիկայի մէջ մասնակցեցաւ 25 հանդիպումնեէու եւ ակումբին հետ նուաճեց յաղթական մետալներ[16][17]:

«իւնայթըտի» կազմին մէջ առաջին կոլը Վիտիչը հարուածեց 2006 Հոկտեմբեր 14-ին «Ուիգանի» դէմ խաղին, որ «կարմիր սատանաները» յաղթեցին 3-1 հաշիւով[18]: Նոյեմբեր 4-ին Վիտիչը կրկին աչքի ինկաւ կոլով, այս անգամ արդեն «Փորթսմութի» դարպասին։ Այն Վիտիչի առաջին կոլն էր «Օլդ Թրաֆորդի մէջ»: Հանդիպումը աւարտեցաւ 3-0 հաշիւով[19]: Յաղթականներու Լիկաայի մէջ «Մանչեսթըր Իւնայթըտի» կազմին մէջ առաջին կոլը Նեմանժան հարուածեց Դեկտեմբեր 6-ին «Պենֆիքայի» դէմ խմբային խաղին, այդ հանդիպումը լոնտոնեան ակումբը յաղթեց 3-1 հաշիւով[20]:

Երկար ժամանակ Վիտիչը կը համարուէր անգլիական Բրիմիոր Լիկայի եւ Եւրոպայի լաւագոյն պաշտպաններէն մէկը[14][21]: Վիտան, ինչպէս կ-կ՛անուանէին զայն թիմակիցները[22][23], կ՛առանձնանար բացառիկ ֆիզիկական տուիալներով՝ առիթ ունենալով խաղալ գլխով պաշտպանութեան, ան յարձակման գիծին մէջ միչակ իրադրութիւններուն մէջ, ինչպէս եւ իր անուեհերութեամբ[22][24][25][26][27][28]: Այդ մասնագիտական կարողութիւններուն շնորհիւ Նեմանժա մեծ սէր եւ պաշտամունք ձեռք բերաւ «Իւնայթըտի» երկրպագուներու շրջանին մէջ[24][29][30][31] եւ խաղային որակներու նմանութեան համար յաճախ կը համարուէր «Մանչեսթըր Իւնայթըտի» նախկին պաշտպան Սթիւ Պրիուսի հետ[22][32]:

2007 թուականին Նեմանժա նոր պայմանագիր կնքեց ակումբին հետ՝ երկարաձգելով մինչեւ 2012 թուականը[33]: 2007/08 մրցաշրջանին մէջ Վիտիչը կրկին դարձաւ Անգլիոյ յաղթական[34]: Սերպ պաշտպանը կազմին մէջ էր 2008 թուականէն Յաղթականներու Լիկայի եզրափակչին մէջ յաղթելով լոնտոնեան «[[Չելսի ՖԱ արեւմտահայերէն|Չելսիին]]»[35]: Եւրոպական յաղթականներու բաժակը դարձաւ Վիտիչի առաջին Եւրոպական բաժակը։ 2007/08 մրցաշրջանին Վիտիչը մասնակցեցաւ 32 խաղերու առաջնութեան ընթացքին եւ հարուածեց մէկ կոլ[36]: 2010 Օգոստոսին Նեմանժա նոր պայմանագիր կնքեց մանչեսթերական ակումբին հետ՝ ժամկէտը երկարաձգելով մինչեւ 2014 թուականի Յունիսը[37]:

2010 Սեպտեմբերին Վիտիչ նշանակուեցաւ ժամանակաւոր, իսկ 2011 Փետրուարին (Կարի Նըեւիլի գործի ասպարէզին աաւրտէն ետք) «Մանչեսթըր Իւնայթըտի» յարատեւ աւագ[38][39]: 2010/11 մրցաշրջանին մէջ ճանաչուեցաւ Բրիմիոր Լիկայի լաւագոյն ֆութպոլիստ[40]: 2011 Դեկտեմբերին «Պազէլի» դէմ խաղին Վիտիչ ստացաւ ծունկի ջղի վնասուածք եւ շարքէն դուրս եկաւ կէս տարի[41]: Ֆութպոլիստը վերադարձաւ դաշտ 2012 Օգոստոսին, սակայն 2 ամիս կրկին չխաղացաւ աջ ոտքի ծունկի մակակորութեան վիրահատութեան պատճառով[42]: Կրկին վերադարձաւ դաշտ 2011-ի Դեկտեմբերին եւ մասնակցեցաւ իր 250-րդ խաղը «կարմիր սատանաներու» մարզաշապիկով[43]: 2014 փետրուարին յայտնի դարձաւ, որ ակումբն ու ֆուտբոլիստը որոշած են չերկարաձգել պայմանագիրը[44]:

«Ինդըր» (Միլան) Խմբագրել

2014 Մարտ 5-ին Նեմանժա Վիտիչը պայմանագիր կնքեց իտալական «Ինդըր Միլան» ակումբի հետ[45]: Մրցաշրջանի սկզբին Վիտիչ «Ինդըր ՄԻլանի» մեկնարկային կազմի խաղացող էր, սակայն Ռոպերթօ Մանչինի՝ մարզիչ նշանակուելէ ետք կորսնցուց տեղը հիմնական կազմին մէջ։ Չնայած անոր՝ 2015 Յունուար 11-ին Նեմանժան հարուածեց իր առաջին կոլը «Սև-երկնագոյններու» կազմին մէջ՝ նուաճելով «Ջենոայի» դարպասը։ 2015/16 մրցաշրջանին մէջ Վիտիչ ոչ մէկ խաղի չմասնակցեցաւ եւ 2016 Յունուար 19-ին լուծարեց պայմանագիրը ակումբի հետ[46]։

2016 Յունուար 29-ին Վիտիչը հայտարարեց գործունէութեան աւարտին մասին[47]։

Հաւաքականի Կազմին մէջ Խմբագրել

Վիդիչը Հարաւային երիտասարդական հաւաքականի կազմին մէջ առաջին անգամ խաղացած է 2002 Հոկտեմբեր 12-ին Անգլիոյ երիտասարդական հաւաքականի դէմ խաղին (մինչեւ 21 տարեկան)[3][48]։ Նեմանժա Սերպիոյ եւ Չեռնոգորիայի հաւաքականի «յայտնի քառիակի» անդամներէն մէկն էր[49] Մլատէն Կրստաիչի, Իւիցա Տրակուտինովիչի եւ Գորան Գաւրանչիչի հետ միասին, որոնք 2006-ին աշխարհի առաջնութեան ընտրական փուլի 10 խաղերուն ընդամէնը 1 կոլ բաց ձգած էին՝ մրցանիշ սահմանելով ընդունած կոլերու նուազագոյն քանակով։ Վիտիչը մեծ դեր խաղացած է ընտրական փուլի Պոսնիոյ եւ Հերցեգովինայի դէմ հանդիպման ժամանակ։ Սերպիա եւ Չեռնոգորիա յաղթեց 1-0 հաշիւով եւ ապահովեց իր մասնակցութիւնը աշխարհի առաջնութեան՝ չնայած հանդիպման աւարտէն 5 վարկեան առաջ Վիտիչ ստացաւ կարմիր թուղթ[3]։ Նեմանժան բաց ձգեց Սերպիա եւ Չեռնոգորիայի առաջին խաղը առաջնութեան ժամանակ ընդդէմ Նիտերլանտներու հաւաքականի ընտրական փուլին մէջ կարմիր թուղթի պատճառով[50], իսկ 2006 Յունիս 12-ին սերպը մարզումներու ժամանակ ձախ ծունկի վնասուածք ստացաւ, որուն պատճառով չձգեց խաղալ 2006 թուականի աշխարհի առաջնութեան մնացած բոլոր հանդիպումները[51]։

Առաջնութեան աւարտէն ետք Վիտիչը շարունակեց խաղալ ազգային հաւաքականի կազմին մէջ, այդ ժամանակ արդեն՝ Սերպիոյ անկախ հանրապետութեան։ Հոկտեմբեր 11-ին, ատկէ ետք, երբ անոր հաւաքականը ոչ-ոքի խաղացաւ Սլովենիայի հետ, դուրս մնաց Եւրոպայի առաջնութեան մրցաշարէն, իսկ Վիտիչը, որ այդ խաղին մէջ չկրցաւ հարուածել 11 մեթրանոցը, որոշեց աւարտել գործի ասպարէզը ազգային հաւաքականի կազմին մէջ[52]։

Կոլեր Հաւաքականի Կազմին մէջ Խմբագրել

# Ամսաթիւ Մարզադաշտ Մրցակից Հաշիւ Խաղի Արդիւնք Մրցաշար
1 2005 Օգոստոս 15 Տինամօ, Կիև, Ուգրաինա Կաղապար:POL 3:2 3:2 Վալերի Լոպանովսկիի յուշամրցաշար
2 2006 Նոյեմբեր 15 Ցրուենա Զւեզդա, Պելգրատ, Սերպիա Կաղապար:NOR 1:0 1:1 Ընկերական խաղ

Անձնական Կեանք Խմբագրել

2006 թուական Յուլիս 17-ին Վիտիչ ամուսնացաւ Պելգրադի համալսարանի տնտեսագիտութեան հիմնարկի ուսանող Անա Իւանովիչի հետ (չշփոթել համանուն սերպ տենիսիստուհիի հետ)։ Տէր եղան երեք որդիի՝ Լուքան, Ստեբանը եւ Պետարը[53][54]:

Նուաճումներ Խմբագրել

Հաւաքականի Կազմին մէջ Խմբագրել

Կաղապար:Country data Սերբիա և Չեռնոգորիա Ցրուենա Զւեզդա

  • Սերպիա եւ Չեռնոգորիայի առաջին Լիկայի յաղթական, 2004
  • Ֆութպոլի Հարաւային բաժակակիր, 2002
  • Ֆութպոլի Սերպիա եւ Չեռնոգորիայի բաժակակիր, 2004
  • Ընդհանուր՝ 3 տիտղոս

  Ռուսաստան Սբարտակ

  • Ռուսաստանի առաջնութեան արծաթէ մետալակիր, 2005

Կաղապար:Country data Անգլիա Մանչեսթըր Իւնայթըտ

  • Անգլիոյ Բրիմիոր Լիկայի յաղթական (5), 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13
  • Ֆութպոլային Լիկայի Բաժակակիր (3), 2006, 2009, 2010
  • ԻՒԵՖԱ Յաղթականներու Լիկայի Բաժակակիր, 2008
  • Անգլիոյ Սուբըրբաժակի մրցանակակիր (5), 2007, 2008, 2010, 2011, 2013
  • Աշխարհի ակումբային մրցաշարի յաղթական, 2008
  • Ընդհանուր՝ 15 տիտղոս

Անձնական Խմբագրել

  • Սերպիոյ տարուայ ֆութպոլիստ(2), 2005, 2008
  • Բրիմիոր Լիկայի մրցաշրջանի խաղացող (2), 2008/09, 2010/11
  • Բրիմիոր Լիկայի ամսուայ խաղացող, 2009 Յունուար
  • Ներառուած է ՊՖԱ կարծիքով «տարուայ հաւաքականի» կազմին մէջ (4), 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11
  • Ներառուած է FIFPro կարծիքով «տարուայ հաւաքականի» կազմին մէջ (2), 2009, 2011
  • Սըր Մէթ Պասպիի անուան տարուայ լաւագոյն խաղացող, 2009

Գործի Ասպարէզի Վիճակագրութիւն Խմբագրել

Ակումբային Գործի Ասպարէզ
Ակումբ Մրցաշրջան Լիկա Բաժակներ[55] Եւրաբաժակներ[56] Այլ[57] Ընդհանուր
Խաղ Կոլեր Խաղ Կոլեր Խաղ Կոլեր Խաղ Կոլեր Խաղ Կոլեր
Կաղապար:Country data Հարավսլավիա Սբարտակ (Սուբոտնիցա)
(վարձավճար)
2000/01 27 6 0 0 - - 0 0 27 6
Ընդհանուր 27 6 0 0 0 0 0 0 27 6
Կաղապար:Country data Հարավսլավիա Ցրուենա Զւեզդա 2001/02 22 2 5 0 2 0 0 0 29 2
2002/03 25 5 4 1 6 0 0 0 35 6
2003/04 20 5 5 0 6 3 0 0 31 8
Ընդհանուր 67 12 14 1 14 3 0 0 95 16
  Ռուսաստան Սբարտակ (Մոսկուա) 2004 12 2 1 0 0 0 0 0 13 2
2005 27 2 1 0 0 0 0 0 28 2
Ընդհանուր 39 4 2 0 0 0 0 0 41 4
Կաղապար:Country data Անգլիա Մանչեսթըր Իւնայթըտ 2005/06 11 0 4 0 0 0 0 0 15 0
2006/07 25 3 5 0 8 1 0 0 38 4
2007/08 32 1 3 0 9 0 1 0 45 1
2008/09 34 4 8 0 9 1 4 2 55 7
2009/10 24 1 2 0 7 0 0 0 33 1
2010/11 35 5 2 0 9 0 1 0 47 5
2011/12 6 0 1 0 2 0 1 0 10 0
2012/13 19 1 2 0 2 0 0 0 23 1
2013/14 25 0 2 1 6 1 1 0 34 2
Ընդհանուր 211 15 29 1 52 3 8 2 300 21
  Իտալիա Ինդըր Միլան 2014/15 23 1 0 0 5 0 0 0 28 1
2015/16 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 23 1 0 0 5 0 0 0 0 28 1
Ամբողջ Գործի Ասպարէզի ընթացքին 367 38 45 2 71 6 8 2 491 48

Հաւաքականի կազմին մէջ Խմբագրել

 
Հաւաքականի կազմին մէջ
Սերպիոյ ազգային հաւաքական
Տարի Փոխանցումներ Կոլեր
2002 3 0
2003 3 0
2004 3 0
2005 9 1
2006 4 1
2007 5 0
2008 9 0
2009 8 0
2010 9 0
2011 3 0
Ընդամենը 56 2

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Նեմանժա Վիտիչի էջ»։ UEFA.com։ Union of European Football Associations։ արտագրուած է՝ 2008 թվական դեկտեմբերի 29 
  4. «Rođen za Mančester»։ Glas javnosti (Serbian)։ արտագրուած է՝ 2008 Դեկտեմբեր 29 
  5. 5,0 5,1 Moreton Cole (Յուլիս 30, 2011)։ «'Fergie? Mellowed? I've seen the hairdryer myself a few times': Nemanja Vidic on facing Alex Ferguson in full fury»։ Daily Mail։ արտագրուած է՝ 2011 Յուլիս 30 
  6. VIDIĆ (Nemanja Vidić). Footballdatabase.com.
  7. Yugoslavia Cup 2001/02. Rec.Sport.Soccer Statistics Foundation.
  8. 8,0 8,1 Նեմանյա Վիդիչի կենսագրությունը ManUtd.com.
  9. «Spartak swoop for Vidic»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Յուլիս 5, 2004։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-09-17-ին։ արտագրուած է՝ 2008 Դեկտեմբեր 29 
  10. Nada Grkinic. Vidic boosts Man Utd hope. BBC Sport. 04.06.2003.
  11. Oliver Kay. United clear to sign Vidic but mystery surrounds fee. Times Online. 28.12.2005.
  12. Vidic makes reserves appearance. BBC Sport. 27.01.2006.
  13. Man Utd 2-1 Blackburn (3-2 agg). BBC Sport. 25.01.2006.[permanent dead link]
  14. 14,0 14,1 Paul Fletcher. How Man Utd ousted Chelsea. BBC Sport. 06.05.2007.
  15. Alan Hansen’s column. BBC Sport. 05.06.2007.
  16. Man Utd season’s appearances and scorers summary. StretfordEnd.co.uk.
  17. Man Utd secure Premiership title. BBC Sport. 06.05.2007.
  18. Jonathan Stevenson. Wigan 1-3 Man Utd. BBC Sport. 14.10.2006.
  19. Paul Fletcher. Man Utd 3-0 Portsmouth. BBC Sport. 14.11.2006.
  20. Sam Lyon. Man Utd 3-1 Benfica. BBC Sport. 06.12.2006.
  21. Fergie hails stalwart Vidic. Sky Sports.
  22. 22,0 22,1 22,2 Vida delight at killer blow. Manutd.com. 15.09.2007.
  23. Vida wants Pompey fillip. Manutd.com. 12.08.2007.
  24. 24,0 24,1 Report: Everton 0 United 1. Manutd.com. 15.09.2007.
  25. Half-time report - Top of the class. ESPN.[permanent dead link]
  26. Eurosport.com’s 2006 top 10 prospects. Eurosport.
  27. Champions League - Champions League team of the year. Eurosport.
  28. Review: Nemanja Vidic. Manutd.com.
  29. Vidic on cult status. Manutd.com. 23.01.2007.
  30. Vidic Loving Life At United. Eurosport.
  31. Warrior Vidic set goals target. Manutd.com. 21.09.2007.
  32. Iron men. TimesOnline.co.uk.
  33. Vidic signs new Man Utd contract. BBC Sport. 08.11.2007.
  34. Phil McNulty. Phil Wigan 0-2 Man Utd. BBC Sport. 11.05.2008.
  35. Phil McNulty. Man Utd earn dramatic Euro glory. BBC Sport. 22.05.2008.
  36. Man Utd season’s appearances and scorers summary. StretfordEnd.co.uk.
  37. [1] Nemanja Vidic signs four-year contract extension with Manchester United
  38. Bostock Adam (2010-09-13)։ «Neville replaced as Reds skipper» (անգլերեն)։ ManUtd.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-21-ին։ արտագրուած է՝ 2016-08-18 
  39. «Neville retires» (անգլերեն)։ ManUtd.com։ 2011-02-02։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-19-ին։ արտագրուած է՝ 2016-08-18 
  40. Видич и Фергюсон - лучшие в премьер-лиге по итогам сезона
  41. Фергюсон подтвердил, что Видич выбыл до конца сезона
  42. Капитан "Манчестер Юнайтед" Видич выбыл из строя на два месяца
  43. Видич записал в свой актив 250-й матч за "Манчестер Юнайтед"
  44. Видич покинет "Манчестер Юнайтед" по окончании сезона
  45. Վիտիչը պաշտօնական պայմանագիր կնքած «Ինդըր Միլանի» հետ
  46. Նեմանժա Վիդիչը հեռացաւ «Ինդըրէն»
  47. Վիդիչ աւարտեց գործի ասպարէզ
  48. Wright-Phillips saves England. BBC Sport. 06.09.2002.
  49. Vidic completes Man Utd transfer. BBC Sport. 05.01.2006.
  50. Banned Vidic vows to help Serbia. BBC Sport. 06.06.2006.
  51. Injured Vidic out of tournament. BBC Sport. 13.06.2006.
  52. «Видич завершил карьеру в сборной»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-10-14-ին։ արտագրուած է՝ 2016-08-18 
  53. Lawrence Amy (Նոյեմբեր 26, 2006)։ «Profile: Nemanja Vidic»։ The Observer (London)։ արտագրուած է՝ 2008 Դեկտեմբեր 29 
  54. «Nemanja Vidić – Biografija»։ nemanjavidic.com։ Նոյեմբեր 23, 2005։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-01-03-ին։ արտագրուած է՝ 2008 Դեկտեմբեր 29 
  55. Հարաւային Բաժակ, Սերպիոյ Բաժակ, Ռուսաստանի Բաժակ, Անգլիոյ Բաժակ, Անգլիոյ ֆութպոլային Լիկայի Բաժակ.
  56. ԻՒԵՖԱ Յաղթականներու Լիկա, ԻՒԵՖԱ Եւրոպայի Լիկա
  57. Անգլիոյ Սուբըրբաժակ, Եւրոպայի Սուբըրբաժակ, Աշխարհի ակումբային առաջնութիւն.

Արտաքին յղումներ Խմբագրել