Նիքոս Գունտուրոս
Նիքոս Գունտուրոս (յուն․՝ Νίκος Κούνδουρος, 15 Դեկտեմբեր 1926[1], Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն)[2] - 22 Փետրուար 2017[1][3], Աթէնք, Յունաստան), հելլէն անուանի բեմադրիչ։
Նիքոս Գունտուրոս | |
---|---|
Ծնած է | 15 Դեկտեմբեր 1926[1] |
Ծննդավայր | Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն)[2] |
Մահացած է | 22 Փետրուար 2017[1][3] (90 տարեկանին) |
Մահուան վայր | Աթէնք, Յունաստան |
Քաղաքացիութիւն | Յունաստան |
Ուսումնավայր | Աթէնքի Գեղարուեստի Դպրոց[2] |
Երկեր/Գլխաւոր գործ | Վիշապը? եւ Մատաղահաս Աֆրոտիթիներ |
Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, մոնտաժող |
Ծնողներ | հայր՝ Իոսիֆ Կունդուրոս? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Կրետէ։ Մեծցած է աքսորի ու ցեղասպանութեան ազդեցութեան տակ ապրած ընտանեկան միջավայրի մը մէջ:
Պատմութիւնը արուեստի վերածելու ներդաշնակ նախաձեռնութեամբ ու հոգեկան պարտքի մղումներով` 1978-ին ան պատրաստած ու նկարահանած է «1922» խորագրեալ գունաւոր ժապաւէնը, որ կ՛անդրադառնայ համապատասխան նիւթի բովանդակութեան, որ այժմէական կը շարունակէ մնալ մինչեւ այսօր, իր արժէքային խորքով, պատմական վկայակոչումներով ու սերունդներու ապրած ողբերգականութեամբ: Ժապաւէնը կը դասուի Յունաստանի դասականացած ժապաւէններու շարքին:
1975-ին, Եղեռնի 60-ամեակին առիթով, երբ Յունաստանի ՀՅԴ Հայ դատի յանձնախումբը նախաձեռնած է Յունաստանի քաղաքական ու արուեստի ակնառու անձնաւորութիւններու պատմութիւն վկայակոչող ստորագրահաւաքի արշաւի մը` ապահովելով 59 ստորագրութիւններ, Նիքոս Գունտուրոսն ալ ստորագրած է[4]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Νίκος Κούνδουρος: Ο τελευταίος μεγάλος Έλληνας σκηνοθέτης ξετυλίγει σαν ταινία την ιστορία της 86χρονης ζωής του — Phileleftheros, 2013.
- ↑ 3,0 3,1 3,2 Le cinéaste grec Nikos Koundouros est mort
- ↑ maik1970 (2017-03-02)։ «ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ»։ Azat Or (հայերէն)։ արտագրուած է՝ 2023-06-15