Նոնա Ռաֆայէլ Աղաջանովա (19 Մայիս 1960(1960-05-19), Թիֆլիս, Խորհրդային Միութիւն), հայ բեմադրիչ, սենարիստ, արտադրող։

Նոնա Աղաջանովա
Ծնած է 19 Մայիս 1960(1960-05-19) (64 տարեկան)
Ծննդավայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ?
Մասնագիտութիւն բեմադրիչ, հեղինակ, Արտադրող

Կենսագրութիւն

Խմբագրել

Նոնա Աղաջանովան ծնած է 1960 թուականին Թբիլիսի քաղաքին մէջ։ Կինոյով կը սկսի հետաքրքրուիլ դեռ մանուկ հասակէն, որուն մեջ մեծ դեր կը խաղայ քեռին՝ Կառլեն Աղաջանովը, որ Մոսֆիլմին մէջ լեգենդար մարդ էր եւ կ'աշխատէր այնպիսի յայտնի մարդկանց հետ, որոնցմէ են Ակիրա Կուրասաւան, Միքայէլ Բոնդարչուկը, Էլդար Ռյազանովը, Գրիգորի Չուխրայը։ Կառլենը «Երգիծական եւ երաժշտական ֆիլմերու» միաւորման տնօրէնն էր, որուն գեղարուեստական ղեկավարը Գեորգ Դանելիան էր։[1]

1981 թուականին կ'աւարտէ Մոսկուայի մշակոյթի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Գրիգորի Ռոշալի արուեստանոցը։ Աշխատանքային գործունէութիւնն կը սկսի «Մոսֆիլէն», որուն մէջ 1982-1999 թուականներուն կ'աշխատի որպէս բեմադրիչ։ Աղաջանովան կինոստուդիայի մէջ միակ բեմադրիչի օգնականն էր, որ բարձրագոյն կրթութիւն ունէր։[2]

Շուտով կինեմատոգրաֆէն Նոնան տեղափոխեց հեռուստատեսութիւն։ НТВ, ТВ-6, ТВС հեռուստաալիքներուն պրոդոյսերուն տեղակալն էր, այնուհետեւ գլխաւոր պրոդոյսերը։[3]

Թուիստ ստուդիայի («TVист») հիմնադիրն ու ղեկավարն է, որ տարեկան կը նկարահանէ 5 ֆիլմ։[4]

Ֆիլմագրութիւն

Խմբագրել

Բեմադրիչ

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ
2011 Նռան համը
2008 Գեղեցիկ ապրիլ չես կրնար արգելել
2007 Հոբելեան
2007 Արյունոտ Մերի
2005 Բոլորը ծաղիկներ են

Սենարիստ

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ
2014 Խաղի թագուհին
2014 Մասրենու բուրմունքը
2012 Թխենու գոյնը
2011 Նռան համը

Արտադրող

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմ
2014 Խաղի թագուհին
2014 Մասրենու բուրմունքը
2012 Թխենու գոյնը
2011 Նռան համը
2009 Դրախտի խնձորները. Կեանքը կը շարունակուի
2008 Դրախտի խնձորները
2008 Գեղեցիկ ապրիլ չես կրնար արգելել
2007 Հոբելեան
2007 Արիւնոտ Մերի
2006 Ով պիտի քայ ձմեռային երեկոյին...
2005 Սպաննել ծածան
2005 Բոլորը ծաղիկներ են
2004 Խայտաբղետ ժապաւէնը
  • Լեոնիդ Խարիտոնով. Արեւային տղան
  • Սովորական ֆիլմի հրաշքը
Տարեթիւ Ֆիլմ
2008 Անհայտ տարբերակ
  • Աշխատանքային սիրավէպ

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել