Նոր Շարժում (թերթ, Աթէնք)
«Նոր Շարժում», քաղաքական, աշխատաւորական շաբաթաթերթ։ Յունաստանի կոմկուսի հայկական բիւրոյի պաշտօնաթերթ։
Նոր Շարժում | |
---|---|
Տեսակ | պարբերաթերթ |
Լեզու | հայերէն |
Հիմնադրուած է | 1931 |
Պատմութիւն
ԽմբագրելԼոյս տեսած է 1931-1934 թուականներուն Աթէնքի[1] մէջ։ Խմբագիրներն են եղածԳրիգոր Նազիկեանը, Վ. Սաքալեանը, Մ. Դարբինեանը։ Եղած է «Ժողովուրդի ձայն» պարբերականի շարունակութիւնը։
Պարբերականը կազմակերպած է յունահայ գաղութի մասնակցութիւնը յոյն աշխատաւորութեան դասակարգային պայքարին։ Լուսաբանած է ՀՕԿ-ի յունահայ մասնաճիւղերու եւ հայրենասիրական այլ կազմակերպութիւններու աշխատանքները, հրատարակած լուրեր Խորհրդային Հայաստանի մշակութային ձեռքբերումներու մասին։ Ջատագոված է հայրենադարձութիւնը եւ աշխուժօրէն մասնակցած այդ գործին։
«Նոր Շարժում» պարբերականի գրական-հրապարակախօսական բաժնին հիմնականին թղթակցած են յունահայ գործիչները։ Տպագրած է նաեւ խորհրդահայ հեղինակներու արձակ եւ չափածոյ գործեր։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1987։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |