Բացել գլխավոր ցանկը

Շահին Ֆերմանեան

Շահին Ֆերմանեան Կարապետի (1884, Սիս, Գոզանի գաւառ, Ատանայի նահանգ- 1937), հայ ատամնաբոյժ։

Picto infobox med.png
Շահին Ֆերմանեան
Ծնած է 1884
Ծննդավայր Սիս, Գոզանի գաւառ, Ատանայի նահանգ
Մահացած է 1937
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն բժիշկ
Զաւակներ Բիւ­զանդ Ֆեր­մա­նեա­ն
Ծնողներ Կարապետ Ֆերմանեան

ԿենսագրութիւնԽմբագրել

Ծնած է 1884 թուականին Ատանայի նահանգի, Գոզանի գաւառի Սիս քաղաքին մէջ՝ Կարապետ էֆենտի Ֆերմանեանի ընտանիքին մէջ։ Ատամնաբուժութիւնը սովորած է էւերեկցի ատամնաբոյժի մը քով։ 1912 թուականին ամուսնացած է եւ 1913 թուականին ունեցած որդին՝ Բիւզանդը։

1915 թուականի ընդհանուր տեղահանութեան ժամանակ աքսորուած է Հալէպ։ Յետագային որոշ ժամանակ մնացած է Գասթոնի, ապա՝ Համայի մէջ։ Ողջ մնացած է իր մասնագիտութեան շնորհիւ։ 1918 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմին աւարտէն ետք, վերադարձած է Սիս։ Սիսի տեղահանութենէն ետք գաղթած է Ատանա, այստեղէն անցած է Պէյ­րութ, յետոյ՝ Պէյրութէն 20 ք․մ․ հիւսիս գտնուող Ճիւնի ծովափնեայ աւանը, ապա՝ Լիբանանի Պեքաայի հովիտի Թաալապաիա գիւղը։

Մահացած է 1937 թուականին՝ 53 տարեկան հասակին։ Թաղուած է Լիբանանի Պեքաայի նահանգի կեդրոն Զահլէ քաղաքին մէջ։ 1948 թուականի դրութեամբ որդին՝ Բիւ­զանդ Ֆեր­մա­նեա­ն, անուանի ատամնաբոյժ էր։

ԳրականութիւնԽմբագրել

  • Քէլէշեան Միսաք, Սիս Մատեան, Պէյրութ, 1949։

ԱղբիւրԽմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։