Չիլէ
Չիլի (Սպաներէն՝ Chile), պաշտօնապէս՝ Չիլիի Հանրապետութիւն, երկիր է Հարաւային Ամերիկայի մէջ՝ Խաղաղական ովկիանոսի ափին։ Կը զբաղեցնէ ովկիանոսամերձ նեղ, երկար ցամաքային տարածութիւն մը։ Մայրաքաղաքն է Սանթիակօն։ Հարաւէն սահմանակից է Փերուի, հարաւ-արեւելքէն Պոլիվիոյ եւ արեւելքէն՝ Արժանթինի։
Չիլէ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Արիքա եւ Փարինաքոթա, Թարափաքա, Անթոֆակասթա, Աթաքամա, Քոքիմպօ, Վալփարազիօ, Օ Հիկինզ, Մոլի, Պիոպիօ, Արուքանիա, Լոս Ռիոս, Լոս Լակոս, Այսէն, Մակելան եւ Չիլիի Անթարքթիքեան շրջանը, Սանթիակոյի տարածաշրջան եւ Նիւպլէ | ||||
Պետական լեզու | Սպաներէն | ||||
Մայրաքաղաք | Սանթիակօ | ||||
Օրէնսդիր մարմին | Չիլիի Ազգային Քոնկրես | ||||
Երկրի ղեկավար | Գաբրիէլ Փորիչ | ||||
Կառավարութեան ղեկավար | Գաբրիէլ Փորիչ | ||||
Ազգաբնակչութիւն | 19 458 000 մարդ (2021)[1] | ||||
Օրհներգ | Չիլիի Ազգային Քայլերգ | ||||
Կարգախօս | Por la razón o la fuerza, By Right or Might, Durch Überzeugung oder mit Gewalt եւ Drwy Gyfiawnder neu Rym | ||||
Հիմնադրուած է | 18 Սեպտեմբեր 1810 թ. | ||||
Արժոյթ |
Չիլիական Փեսօ[2] | ||||
Ժամային համակարգ | UTC−3? եւ UTC-5 | ||||
Հեռաձայնային համակարգ | +56 | ||||
Համացանցի յղում | .cl? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,855[3] | ||||
thisischile.cl/?lang=en |
Ունի 756,950 քառ.քմ տարածութիւն[4]:
Կլիմայ
ԽմբագրելՀիւսիսային Չիլին ունի արեւադարձային (միջին ամսական ջերմաստիճանը 12-22°C է, տարեկան տեղումները՝ մինչեւ 50մմ), միջին Չիլին՝ չոր մերձարեւադարձային (ջերմաստիճանը՝ 8-22°C, տեղումները՝ 100-2500մմ), հարաւային Չիլին՝ չափաւոր ովկիանոսային (ջերմաստիճանը՝ 3-14°C, տեղումները՝ 3000-7000մմ) կլիմայ։
Ներքին ջուրեր
ԽմբագրելԳետերը կարճ են, կը պատկանին Խաղաղական ովկիանոսի աւազանին։ Հարաւը կան բազմաթիւ լիճեր (գլխաւորապէս սառցադաշտային)։ Մեծ գետերն են Լոան, Ուասքոն, Լիմարին, Մաուլէն, Փիօ Փիօն եւ Պէյքերը։
Բնակչութիւն
ԽմբագրելԱւելի քան 90%-ը չիլիացիներ են։ Կը բնակին նաեւ զանազան հնդիկ ցեղեր, Զատիկ կղզիին մէջ՝ փոլինեզիացիներ։
Պաշտօնական լեզուն սպաներէնն է, կրօնը՝ կաթոլիկութիւնը, պաշտօնական տոմարը՝ Գրիգորեանը։
Մեծ քաղաքներն են Սանթիակօն, Վալփարաիսօն, Վինիա տել Մարը, Քոնսեփսիոնը, Տալաուանօն, Անթոֆաքաստան եւ Թեմուկօն։ 2021-ի տուեալներով, բնակչութեան թիւը կը հասնի 19.321 միլիոնի[5]:
Հետաքրքրական վայրեր
ԽմբագրելԱրուեստագէտներու խումբ մը փորած է «Պոյսենթենեալ չիլտրըն՛զ փարք» խաղավայրը Չիլիի մէջ, Սանթիակօ քաղաքին բլուրներէն մէկուն լանջին վրայ: Բլուրին գագաթը բարձրանալու համար պէտք է առնել ելեկտրական կառք մը, ապա իջնել տասնեակ մը սահնակներէն մէկուն վրայէն սահելով, կամ գագաթին վրայ մնալ՝ զմայլելու համար բացուող տեսարանով[6]: