Պաղտատի Ճակատամարտ (1258)
Պաղտատի ճակատամարտ 1258-ին մոնկոլները Հուլագուի հրամանատարութեամբ Պաղտատը կը պաշարեն Աբբասեան խալիֆայութեան մայրաքաղաքը։
Պաղտատի Ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Մոնղկոլական կայսրութիւն | Աբբասեան խալիֆայութիւն | ||||||
Հրամանատարներ | |||||||
Հուլագու Բայջու Կիտբուգա |
Խալիֆ ալ-Մուսթասիմ (գերեւարուած) | ||||||
Կողմերու ուժեր | |||||||
120,000[1]-150,000 40,000 հայ հետեւակային, 12,000 հայկական այրուձի |
50,000 | ||||||
Կորուստներ | |||||||
անյայտ, չնչին կը համարուի | ռազմական 50 000 բնակիչներ 800 000 - 2 մլն. (արաբական աղբիւրներ) աւելի քան 100 000 (այլ աղբիւներ)[2] |
Նախապատմութիւն
Խմբագրել13-րդ դարու կէսերուն Աբբասեան խալիֆայութիւնը այնքան թուլացած էր, որ փոքր պետութըիւն դարձած էր։ Պաղտատի մէջ հարուստ կրթուած մարդիկ կը բնակէին։ Մինչ պաշարումը, մոնկոլները յարձակած էին Իրաքի վրայ 1238, 1242 եւ 1246 թուականներուն, բայց Պաղտատ չէին ներխուժած։
Բանակի հաւաքագրումը
Խմբագրել1253-ին Մանգու Մեծ խանը զօրակոչ յայտարարեց, 150 հազարանոց մոնկոլական բանակ հաւաքեց, անոնց միացան 50 հազարէ աւելի հայկական ուժեր, նաեւ քիչ քանակութեամբ վրացիներ։ 1257-ին զօրքերը դէպի Պաղտատ շարժեցան։
Պաշարում
ԽմբագրելՄինչ պաշարումը Հուլագուն լուրերը գրաւեց եւ պարսիկ իսմայիլական-նիզարիականներուն (ասսասիններուն)։ Մանգուն հրամայած էր իր եղբօր, խնայելու խալիֆայութիւնը, եթէ անոնք հանձնուին։ Հուլագուն պահանջեց քաղաքը յանձնել, սակայն ալ-Մուսթասիմը հրաժարեցաւ։ Հուլագուն զօրքերի մէկ մասը Տիգրիսի ճամբով դէպի քաղաք ուղեց, այսպիսով քաղաքը իր «մագիլներուն մէջ» մբողջացուց։ Խալիֆայութեան բանակը մոնկոլներուն կանքնեցուց արեւմուտքի մէջ, սակայն յաջորդ մոնկոլական գրոհը կործանեց անոնց, մոնկոլները ուղեցին անոնց ցածրադիր գոտիներ եւ պատնեշները աւերեցին, խալիֆայութեան մէջ մեծ թիւով մարտիկներ խեղդուեցան։
Մոնկոլները սկսան գրոհը իրենց աւանդական եղանակով 5 փետրուար-ին, քանդեցին պատի մէկ մասը եւ յարձակման նետուեցան։ Ալ-Մուսթասիմի բանակցութեան առաջարկը մերժուեցաւ։
10 Փետրուար-ին Պաղտատ ինկաւ։ 13 փետրուար-ին մոնկոլները քաղաք մտան, իսկ Հուլագուն թոյլ տուաւ, որ մէկ շաբաթ քաղաքը թալանել։
Աւերածութիւններ
Խմբագրել- Իմաստութեան տունը՝ գրադարան, ուր անգին գիտական ձեռագիրներ կը պահուէին, այրեցաւ։
- Փախուստի փորձ կատարած բոլոր բնակիչները անխնայ սպաննուեցան, կան տեղեկութիւններ 800 հզ - 2 մլն բնակչի սպաննուելու վերաբերեալ։
- Մոնկոլները կ՛այրէին պալատները, մզկիթները, գրադարանները, հիւանդանոցները։
- Գերեւարուած խալիֆին եւ իր ընտանիքին նոյնպէս սպաննեցին։
Ամայի քաղաքը աւերուած էր, քաղաքի վերականգնումը մի քանի դար տեւեց։
Գիւղատնտեսական Անկումը
ԽմբագրելՄոնկոլները աւերեցին Միջագետքի ոռոգման համակարգը։ Համակարգը այլեւս չվերականգնեցաւ։ Անկման մէկ այլ պատճառ է հողերու աղակալումը մոնկոլներու կողմէն[3][4][5]։
Գրականութիւն
Խմբագրել- Demurger, Alain. 2005. Les Templiers. Une chevalerie chrétienne au Moyen Âge. Éditions du Seuil.
- ibid. 2006. Croisades et Croisés au Moyen-Age. Paris: Groupe Flammarion.
- Richard Foltz, Religions of the Silk Road: Premodern Patterns of Globalization, revised 2nd edition, New York: Palgrave Macmillan, 2010.
- Khanbaghi, Aptin. 2006. The fire, the star, and the cross: minority religions in medieval and early modern Iran. London: I. B. Tauris.
- Sicker, Martin. 2000. The Islamic World in Ascendancy: From the Arab Conquests to the Siege of Vienna. Westport, Connecticut: Praeger. ISBN 0-275-96892-8.
- Souček, Svat. 2000. A History of Inner Asia. Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-65704-0.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ L. Venegoni (2003). Hülägü's Campaign in the West - (1256-1260), Transoxiana Webfestschrift Series I, Webfestschrift Marshak 2003.
- ↑ The different aspects of Islamic culture: Science and technology in Islam. Vol. 4, Ed. A. Y. Al-Hassan, (Dergham sarl, 2001), p. 655.
- ↑ Alltel.net
- ↑ «Saudiaramcoworld.com»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006-01-25-ին։ արտագրուած է՝ 2016-08-19
- ↑ Также Гумилёв высказывал подобную мысль «Помни о Вавилоне»