Պապաք Զանճանի
Պապաք Զանճանի (պարս․՝ بابک مرتضی زنجانی, անգլերէն՝ Babak Zanjani, 12 Մարտ 1974, Թեհրան, Իրան), իրանցի մեծահարուստ գործարար: Եղած է ԱՄԷ-ին մէջ տեղաւորուած Sorinet Group-ի գործադիր տնօրէնը, որ մէկն է Իրանի մեծագոյն գործարար ընկերութիւններէն:[1] Լայնօրէն յայտնի դարձած է 2012-ի վերջերէն Իրանի դէմ կիրարկուող սանքսիոններուն հետ կապուած եւ մուտք գործած է Եւրոմիութեան եւ Միացեալ նահանգներու սեւ ցուցակներուն մէջ անոնցմէ խուսափելու մէջ կատարած դերին համար:
Պապաք Զանճանի | |
---|---|
| |
Ծնած է | 12 Մարտ 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիութիւն | Իրան |
Մասնագիտութիւն | ձեռնարկատէր, գործարար |
2013-ի վերջը ան ձերբակալուած է եւ մեղադրուած է Նաւթի նախարարութեան միջոցով իւրացուցած պետական $2.7 պիլիոնը Իրանի դէմ պատժամիջոցներու հետեւանքներու վերացման խոչընդոտելուն պատճառով[2][3][4]։
6 Մարտ 2016-ին Իրանի իշխանութիւնները մահուան կախաղանի դատապարտած են Զանճանին կատարած խարդախութեան պատճառով:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Sorinet Group»
- ↑ «Zanjani arrested»։ Radio Farda։ 30 December 2013։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-03-17-ին։ արտագրուած է՝ 23 March 2014 (անգլերէն)
- ↑ «Babak Zanjani was arrested»։ Khabar Online։ արտագրուած է՝ 23 March 2014 (անգլերէն)
- ↑ «Քանի Մը Տողով»։ Asbarez - Armenian (en-US)։ 2016-03-08։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-27-ին։ արտագրուած է՝ 2020-08-13