Պասուց Տոլմա
Պասուց տոլման հայկական տօնական սեղաններու զարդը, ինչպէս նաեւ առողջապահական ուտելիք մը՝ պահքի շրջանին:
Պասուց Տոլմա | |
---|---|
| |
Առաջացման երկիր | Հայաստան |
Բաղադրատոմս | |
Սիսեռ, լուբիա, ոսպ, բրինձ, խոշոր ձաւար կաղամբ, սոխ, ոլիկի խիւս, ազատքեղ, աղ, սեւ փոշի պղպեղ, բուսական ձէթ |
Բաղադրիչներ եւ պատրաստութիւն
ԽմբագրելԿէս գաւաթ կիսաեփ եւ կեղեւազերծուած սիսեռ, կէս գաւաթ կիսաեփ կարմիր լուբիա, կէս գաւաթ կիսաեփ ոսպ, կէս գաւաթ կիսաեփ բրինձ,
կէս գաւաթ կիսաեփ խոշոր ձաւար խոշոր կաղամբ մը, 2 հատ մանրուած սոխ, 1-2 ապուրի դգալ լոլիկի խիւս (նայած թանձրութեան), կէս գաւաթ մանրուած ազատքեղ, աղ, սեւ փոշի պղպեղ, կէս գաւաթ բուսական ձէթ[1]։
Ձէթին մէջ տապկել սոխը, մինչեւ թափանցիկ դառնայ: Աւելցնել լոլիկէ խիւսը եւ բոլոր կիսաեփ ընդեղէնները: Շարունակել տապկել 2-3 վայրկեան: Վերջապէս աւելցնել մանրուած ազատքեղը, աղն ու պղպեղը: Խառնել, ահա լցոնը պատրաստ է: Կաղամբի տերեւները մէկիկ-մէկիկ բաժնել եւ եռացող ջուրի մէջ խաշել ու քամոցի մէջ փոխադրել: Տերեւներուն մէջ միջուկ լեցնել, փաթթել եւ կաթսային մէջ քով-քովի խիտ շարել, ապա երեսը պնակ մը զետեղել: Աղ-ջուր պատրաստել, լեցնել տոլմաներուն վրայ եւ միջին կրակի վրայ 25-30 վայրկեան եփել: Մատուցել գաղջ կամ պաղ[2]:
Երգ պասուց տոլմայի մասին
ԽմբագրելՊասուց տոլմա, ա՛խ թանկ տոլմա,
Լաւ ուտեստ է ամանորեայ,
Որ յատուկ է սոսկ հայերին,
Ու կիսով չափ եւ յոյներին:
Խառնիր իրար հաճար, սիսեռ,
Ոսպ ու լոբի, նաեւ հաճար,
Մի օր եփիր, տասն օր հա կեր:
Շատ համեղ է եւ օգտակար,
Ուրիշ աւել ինչ կայ յարմար:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Միասին պատրաստում ենք պասուց տոլմա»։ style.news.am։ արտագրուած է՝ 2022-03-23
- ↑ «Ժամանց. Ի՞նչ Տեսաք Առաջին Հերթին – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-03-23