Պարթոլոմէօ Քրիսթոֆորի
Պարթոլոմէօ Քրիսթոֆորի (4 Մայիս 1655[1][2][3], Փատուա, Վենետիկի հանրապետութիւն[3] - 27 Յունուար 1731[3], Ֆլորանս, Թոսքանայի Մեծ Դքսութիւն[3]), երաժշտական գործիքներու իտալացի արտասրող եւ վաճառական[4]: 1709 թուականին ան հնարած է փիանօ ֆորթէն, Իտալիոյ Ֆլորանս քաղաքին մէջ[5]:
Պարթոլոմէօ Քրիսթոֆորի | |
---|---|
| |
Ծնած է | 4 Մայիս 1655[1][2][3] |
Ծննդավայր | Փատուա, Վենետիկի հանրապետութիւն[3] |
Մահացած է | 27 Յունուար 1731[3] (75 տարեկանին) |
Մահուան վայր | Ֆլորանս, Թոսքանայի Մեծ Դքսութիւն[3] |
Քաղաքացիութիւն |
Վենետիկի հանրապետութիւն Թոսքանայի Մեծ Դքսութիւն |
Մասնագիտութիւն | երաժշտական գործիք շինող, դաշնամուր պատրաստող վարպետ, գիւտարար, տաւղալար շինող, երաժիշտ |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելՔրիսթոֆորի ծնած է Փատուայի մէջ, Վենետիկ: Ոչինչ յայտնի է անոր վաղ մանկութեան տարիներուն մասին։
Ան 33 տարեկանին աշխատանքի է անցած է: Ֆերտինանտօ, որ Թոսքանայի դուքս Քոզմաս Գ.-ի որդին եւ ժառանգորդն էր, երաժշտութիւը կը սիրէր:
Ֆերտինանտօ իշխանը 1688-ին այցելած է Վենետիկ, մասնակցելու Carnival- ին։ Ան հանդիպած է Քրիսթոֆորին, Փատուա անցնող ուղեւորութեան տան մէջ: Այդ ատեն Ֆերտինանտօն կը փնտռէր նոր արուեստագէտ վարպետ մը, հոգ տանելու իր բազմաթիւ երաժշտական գործիքներուն, անոր նախորդ աշխատողը մահացած էր: Արքայազնը փափաքած է վարձել Քրիսթոֆորին ոչ միայն իբրեւ վարպետ, այլ նաեւ իբրեւ երաժշտական գործիքներու նորարար:
17-րդ դարուն Քրիսթոֆորի ստեղծած է երկու ստեղնաշարային գործիքներ․ մինչ այդ սկսած է աշխատանք տանիլ դաշնամուրի վրայ: Այս գործիքները փաստաթղթաւորուած են՝ գոյքագրման մէջ, որ թուագրուած է 1700 թուականով[6]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija — LZMK, 1999. — 9272 է.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Unknown (2014-04-27)։ «Armen Avagyan: 10 INVENTIONS»։ Armen Avagyan։ արտագրուած է՝ 2020-08-21
- ↑ «Ապագայի Ինքնաշա՞րժը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-03-18։ արտագրուած է՝ 2020-08-21
- ↑ «Դաշնամուրի պատմութիւն. Պարթոլոմէօ Քրիսթոֆորի»։ hy.eferrit.com։ արտագրուած է՝ 2020-08-21