Պենճամին Ֆրանքլին

Պենճամին Ֆրանքլին (17 Յունուար 1706(1706-01-17)[1][2][3][…], Պոսթըն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[4][5] - 17 Ապրիլ 1790(1790-04-17)[1][2][3][…], Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5]): Ամերիկացի քաղաքական գործիչ, դիւանագէտ, գիտնական, գիւտարար, լրագրող, հրատարակիչ։ Ամերիկայի Միացեալ Նահանգներու հիմնադիր հայրերէն մէկը։

Պենճամին Ֆրանքլին
անգլերէն՝ Benjamin Franklin
Նաեւ յայտնի է իբրեւ Silence Dogood
Ծնած է 17 Յունուար 1706(1706-01-17)[1][2][3][…]
Ծննդավայր Պոսթըն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[4][5]
Մահացած է 17 Ապրիլ 1790(1790-04-17)[1][2][3][…] (84 տարեկանին)
Մահուան վայր Ֆիլատելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5]
Քաղաքացիութիւն  Բրիտանական Ամերիկա
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Կրօնք Միաստուածութիւն
Ուսումնավայր տնային ուսուցում?
Բոստոնի լատինական դպրոց?
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, դիւանագէտ, գրագէտ
Աշխատավայր Փենսիլվանիոյ Համալսարան
Վարած պաշտօններ Ֆրանսայի մէջ Միացեալ Նահանգներու դեսպան, ԱՄՆ դեսպան Շվեդիայում?, ԱՄՆ գլխավոր փոտապետ?, Փենսիլվանիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ?, President of the Supreme Executive Council of Pennsylvania?, member of the Pennsylvania House of Representatives? եւ Delegate to the United States Constitutional Convention?[6]
Անդամութիւն Լոնտոնի թագաւորական ընկերութիւն, Ամերիկեան Փիլիսոփայական Ընկերութիւն, Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա, Ֆրանսայի Գիտութիւններու Ակադեմիա, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ, Pennsylvania Abolition Society?[7], Փարիզի գյուղատնտեսական ընկերություն?[8], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա?[9], Թուրինի գիտութիւններու կաճառ[5] եւ Մասոնականութիւն[10]
Ամուսին Դեբորա Ռիդ Ֆրանկլին?
Ծնողներ հայր՝ Josiah Franklin?, մայր՝ Abiah Folger?
Երեխաներ Ուիլյամ Ֆրանկլին?, Ֆրենսիս Ֆոլջեր Ֆրանկլին? եւ Սարա Ֆրանկլին Բաչ?
Ստորագրութիւն

Պենճամին Ֆրանքլինը միակն է հիմնարար հայրերէն, որ դրած է իր ստորագրութիւնը բոլոր երեք կարեւորագույն պատմական փաստաթղթերուն վրայ, որոնք ԱՄՆ-ի անկախ պետութեան ձեւաւորման որպէս անկախութեան հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրութիւն եւ Փարիզեան երկրորդ հաշտութեան պայմանագիր (1783 թ.), որով պաշտօնապէս աւարտեցաւ հիւսիսային Ամերիկայի մէջ 13 բրիտանական գաղութներու՝ Մեծ Բրիտանիայէն անկախութեան համար պատերազմը։ Պենճամին Ֆրանքլինի դիմանկարը պատկերուած է ԱՄՆ Դաշնային պահուստներու համակարգի 100 տոլարնոց թղթադրամին վրայ, 1914 թուականէն։

Կենսագրութիւն

Խմբագրել

Պենճամին Ֆրանքլինը ծնած է 1706 թուականի Յունուարի 7-ին Պոսթընի մէջ։ 15-րդ երեխան էր 17 երեխա ունեցող ընտանիքին։ Հայրը Անգլիայէն գաղթած արհեստաւոր Ջոզայա Ֆրանքլինն էր, որ կը զբաղէր օճառի եւ մոմերու պատրաստմամբ։ Ուսում ստացած է ինքնուրոյն։ Հայրը շատ կը ցանկար, որ Ֆրանքլինը դպրոց յաճախէ, սակայն գումարը բաւեց միայն երկու տարուայ համար։ 12 տարեկանէն ան կը սկսի աշխատիլ իր եղբօր՝ Ջեմսի տպագրատան մէջ որպէս աշակերտ․ յետագային տպագրութիւնը անոր հիմնական մասնագիտութիւնն էր երկար տարիներ։

1726-1728 թուականներուն ապրած է Լոնտոնի մէջ։ 1727 թուականին Ֆիլատելֆիայի մէջ հիմնած է սեփական տպագրատունը։ Հրատարակած է «Փենսիլվանեան թերթ» («Pennsylvania Gazette» 1729-1748), 1732-1758 թուականներին՝ «Թշուառ Ռիչըրտի ալմանախ» («Poor Richard's Almanack») տարեգիրքը։

1728 թուականին Պենճամին Ֆրանքլինը կը հիմնէ Ֆիլատելֆիայի արհեստաւորներու եւ առեւտրականներու բանավէճի խմբակ, որ 1743 թուականին վերածուած է ամերիկեան փիլիսոփայութեան կեդրոնի։ 1731 թուականին հիմնած է Ամերիկայի առաջին հանրային գրադարանը, 1743 թուականին՝ ամերիկեան փիլիսոփայութեան կեդրոնը, 1751 թուականին՝ Ֆիլատելֆիայի ակադեմիան, որ հիմքը եղած է Փենսիլվանիայի համալսարանին։ 1737 թուականէն մինչեւ 1753 թուականը եղած է Փենսիլվանիայի, 1753-1774 թուականներուն՝ հիւսիս-ամերիկյան բոլոր գաղութներու փոստապետը։

Ֆրանքլինը 1754 թուականին Ալպանիայի մէջ հրաւիրուած գաղութներու ներկայացուցիչներու առաջին գոնկրէսի նախաձեռնողներէն էր, ուր առաջարկած է գաղութներու միաւորման ծրագիր։ 1757-75 (բացի 1762-65) թուականներուն հիւսիս-ամերիկեան գաղութներու ներկայացուցիչն էր Լոնտոնի մէջ։ Անկախութեան պատերազմը սկսելէն յետոյ վերադարձած է հայրենիք, ընտրուած է 2-րդ մայր-ցամաքային քոնկրէսի անդամ, մասնակցած է 1776 թուականի Անկախութեան հռչակագիրի նախապատրաստման գործին։ 1776 թուականին մեկնած է Ֆրանսա՝ որպես դեսպան՝ Ամերիկայի եւ Ֆրանսայի միջեւ համաձայնագիրի կնքման նպատակով։ Նպաստած է ԱՄՆ-ի միջազգային դրութեան ամրապնդմաը եւ ֆրանս-ամերիկեան դաշինքի կնքումին։ 1785 թուականին ընտրուած է Փենսիլվանիա նահանգի Օրէնսդիր ժողովի նախագահ։ Մասնակցած է ԱՄՆ սահմանադրութեան մշակման աշխատանքներուն։

Բազմաթիւ երկիրներու ակադեմիաներու անդամ ընտրուած է, այդ կարգին եւ Ռուսաստանի գիտութիւններու ակադեմիայի (1789 թ. Սանկտ Բեթերպուրկի ակադեմիայի, առաջին ամերիկացի անդամ)։ Ան մասոն էր եւ կը մտնէր ամենամեծ մասոնական «Ինը քոյրեր» խմբակին մեջ։ Ամերիկեան սահմանադրութեան հիմնադիրներէն մէկն է (1787 թ.)։

Ֆրանքլինը մահացած է 1790 թուականի Ապրիլի 17-ին։ Ֆիլատելֆիայի մէջ անոր թաղման ներկայ գտնուած է շուրջ 20 հազար մարդ։

Հայեացքներ

Խմբագրել

Ֆրանքլինի քաղաքական հայեացքներուն մէջ յստակ կ'երեւին մարդու բնական ու անկապտելի իրավունքներու՝ կեանքի, ազատութեան, սեփականութեան վերաբերեալ աշխարհընկալումը։ Պետութեան հիմք համարելով հասարակական դաշինքը, Ֆրանքլինը նկատած էր, որ կառավարութեան կողմէ զայն խախտելու պարագային, ժողովուրդն իրաւունք ունէր ապստամբելու։ Ֆրանքլին կը դատապարտէր ստրկութիւնը, կը պաշտպանէր ազգային փոքրամասնութիւններու իրաւունքները, կողմ էր բոլոր նահանգներու ֆեդերացիային՝ տեղական լայն ինքնավարութեան պահպանումով, համընդհանուր ընտրական իրաւունքին, եւայլն։

Ֆրանքլինն ինքնիրեն կը համարէր դեիստ եւ քրիստոնեայ։

Գիտական գործունէութիւն

Խմբագրել

Որպէս գիտնականի՝ Ֆրանքլինի ուշադրութիւնը գրաւած են բնութեան ամենատարբեր երեւոյթները։ Սակայն անոր հետազօտութիւններու հիմնական բնագաւառը ֆիզիքան էր։ Ան թեքնիկական շարք մը գիւտերի (շանթարգել, լամպեր՝ փողոցային լապտերներու համար, յատուկ երաժշտական գործիք, եւայլն) հեղինակ է։

Ֆրանքլինը մշակոյթի մէջ

Խմբագրել

Քանդակագործութիւն

Խմբագրել

Գեղանկարչութիւն

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Франклин Бенджамин // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it
  6. https://www.archives.gov/founding-docs/founding-fathers
  7. Jackson S. Memoir of Isaac Parrish, M.D., read to the College of Physicians of Philadelphia, February 2, 1853Ֆիլատելֆիա: J. B. Lippincott & Co., 1853.
  8. Bibliothèque nationale de France Record #119034658 // BnF catalogue généralParis: BnF.
  9. Elenco cronologico Soci StranieriANSXL.
  10. Benjamin Franklin