Պետրոս Գիրգորով

Պետրոս Գիրգորով (կամ Պետրոս Գրիգորեան, 2 Յունիս 1932(1932-06-02), Վառնա, Պուլկարիա), պուլկարահայ երգիչ, Պուլկարիայի ժողովրդական արուեստագէտ, ՌԴ ժողովրդական արուեստագէտ, Ֆիլիփ Գիրգորովի հայրը։

Պետրոս Գիրգորով
պուլկար․՝ Бедрос Филипов Киркоров
Ծննդեան անուն ռուս.՝ Бедрос Пилибос Крикорян
Ծնած է 2 Յունիս 1932(1932-06-02) (92 տարեկան)
Ծննդավայր Վառնա, Պուլկարիա
Քաղաքացիութիւն  Պուլկարիայի թագաւորութիւն
 Պուլկարիայի Ժողովրդական Հանրապետութիւն
 Խորհրդային Միութիւն
 Ռուսիա
Տեսակ Էսդրատա եւ ժողովրդական երաժշտութիւն
Մասնագիտութիւն երգիչ
Երեխաներ Ֆիլիփ Գիրգորով

Կրթութիւն

Խմբագրել
  • 17 տարեկանին աւարտեր է մասնագիտական-արուեստագիտական ուսումնարանը կօշկակար-մոտելաւորող մասնագիտութեամբ։
  • աւարտեր է երաժշտական ուսումնարանը։
  • 1962 թուականին մեկներ է Մոսկուա եւ ընդունուեր Թատերական արուեստի ռուսական համալսարանի երկրորդ ուսումնական տարին՝ Պորիս Փոքրովսքիի դասարան։

Ընտանիք

Խմբագրել
  • Հայր՝ Ֆիլիփ Գիրգորով
  • Մայր՝ Սոֆիա Գիրգորովա
    • Քոյր՝ Մարի Գիրգորովա (ծնած է 1945 թուականին), օփերային երգչուհի է։ կ'Աշխատի ԱՄՆ-ի մէջ, երեխաներ չունի։
    • Եղբայր՝ Հարի Գիրգորով (ծնած է 1937 թուականին), կը զբաղի արեւտուրով, երեխաներ չունի։
    • 1964 - 1994 - ամուսնացեր է Վիքթորիա Լիխաչիովայի հետ։ Ծանօթացեր են 1964 թուականի 19 Օգոստոս-ին Սոչիի մէջ՝ համերգի ժամանակ[1]: Վիքթորիան մօր հետ նստած էր դահլիճի 8-րդ շարքը, ուր երգիչը նկատեց զինք։ Աւելի ուշ պարզուեցաւ, որ անոնք կը գտնուին նոյն պանդոկին մէջ։ Վիքթորիան մօտեցաւ Պետրոսին՝ ինքնագիր խնդրելու, եւ նոյն օրը վերջինս աղջկան ամուսնութեան առաջարկութիւն կատարեց։ Նոյն տարին ամուսնացան։ 1994 թուականին Վիքթորիայի մահէն յետոյ Պետրոս Գիրգորովը երեք տարի վհատութեան մէջ ինկաւ, դադրեցուց հիւրախաղային գործունէութիւնը։
      • Որդի՝ Ֆիլիփ Գիրգորով (ծնած է 1967 թուականի Ապրիլ 30-ին), խորհրդային եւ ռուսական էսթրատային երգիչ է, դերասան, երաժշտահան, արտադրող։ Պետրոսն աւանդաբար որդիի ծննդեան տարեդարձներուն կը նուիրէ ձիեր։ Հարցազրոյցի մը ժամանակ ան մեկնաբաներ է իր նուէրներու նշանակութիւնը.
  20 տարեկանին ես իրեն նուիրեցի փոքրիկ ձի, 25 տարեկանին՝ աւելի մեծ ձի, 35-ին ԱՄՆ-էն բերի բիւրեղապակեայ երեք ձի, իսկ 40-ամեակին առթիւ նուիրեցի կառք, որը կը ղեկավարէ ասպետը: Իսկ իմաստը հետեւեալն է. «Ան ամբողջ կեանքին մէջ աշխատեր է ձիու նման»:  
  • Թոռնուհի՝ Ալլա-Վիքթորիան Գիրգորովա (ծնած է 2011 թուականի 26 նոյեմբեր-ին)։
  • Թոռ՝ Մարտին Ֆիլիպովիչ Գիրգորով (ծնած է 2012 թուականի 29 Յունիս-ին)։
    • 1997 թուականէն ամուսնացած է համալսարանի դասախօս, տնտեսական գիտութիւններու դոկտոր Լիւտմիլա Սմիրնովայի հետ։ Ծանօթացած են 1992 թուականին՝ Խոլմսքի շրջանի մէջ հիւրախաղերու ժամանակ։ Ներկայիս կ'ապրին Մեծ Նովկորոտէն ոչ հեռու։
      • Դուստր՝ Քսենիա (ծնած է 2002 թուականի 1 Սեպտեմբեր-ին), ապրեր է ընդամէնը երկու շաբաթ։ Ծնողներու կարծիքով փոքրիկը մահացեր է բժշկական սխալի հետեւանքով։

Ստեղծագործութիւն

Խմբագրել
 
Պետրոս Գիրգորով, 2013

Մանկութեան տարիներուն Պետրոս Գիրգորովը կ'երգէր քաղաքային երգչախումբի մէջ։ Ուսանողական օրերուն աշխուժօրէն ելոյթներ կ'ունենար։ Մոսկուայի մէջ ուսանողական տարիներուն կ'երգէր տարբեր նուագախումբերու մէջ։ Երաժշտական ուսումնարանը աւարտելէն յետոյ արձանագրուեր է Վարնենեան օփերայի խումբին մէջ։

Լէոնիտ Ութիոսովն առաջինը եղած է, որ առաջարկեր է Գիրգորովին երգել պուլկարախորհրդային ընկերութեան մասին երգերու շարքը եւ ինքն ալ գրեր է արուեստագէտի նոր ծրագրի մուտքի բնաբանը՝ նիւթը։ Ծանօթութիւնը Ութիոսովի հետ եւ անոր ղեկավարութեամբ աշխատիլը էականօրէն պայմանաւորուեցան երիտասարդ երգիչի ստեղծագործական ուղին։

40 բարեգործական հիւրախաղային համերգէն յետոյ հեռացուեր է մոսկովեան ֆիլհարմոնիայէն եւ աշխատանքի անցեր նովկորոտիայի մէջ։

Առաջին կնոջ մահէն յետոյ դադրեցուցեր է աշխոյժ գործունէութիւնը։

Կը կատարէ ազգային, հայրենասիրական երգեր։ Ելոյթներու ժամանակ յաճախ կը խօսի ընտանիքի դերի եւ հայրենիքի հանդէպ սիրոյ մասին։

Երգացանկ

Խմբագրել

Ձայնագրեր է շուրջ 50 երգ ձայնասփիւռի մէջ, «Մելոտիա» կրամոֆոնային ձայնագրութեան տաղաւարը թողարկեր է 12 երգէ բաղկացած սկաւառակ եւ 10 ձայնապնակ։

Զուգերգերով հանդէս եկեր է Ֆիլիփ Գիրգորովի, Մարի Գիրգորովի, (Tamara Mikhailovna Gverdtsiteli (Georgian: თამარ გვერდწითელი, Russian: Тамара Михайловна Гвердцители) Թամար Կվերտծիթելիի, (Iosif (Joseph) Davydovich Kobzon) Իոսիֆ Քոպզոնի, Լիլի Իվանովայի, (Biser Hristov Kirov) Պիսեր Քիրովի, (Balagan Limited (Russian: Балаган Лимитед)) «Պալական Լիմիթըտ» խումբին հետ։

Պետրոս Գիրգորովի երգացանկէն ընտրեալ երգեր

Խմբագրել
  1. Алёша (Ֆիլիփ Գիրգորովի հետ)
  2. Вернись
  3. Весенний снег (Լիւտմիլա Պաքլանովայի հետ)
  4. Влюбленные
  5. Возвpaщение сверчков
  6. Гордость
  7. Гренада
  8. Звезда
  9. Ирэна
  10. Лёк-лёк (Պալական Լիմիթըտ խումբին հետ)
  11. Мечта
  12. Мир без тебя
  13. Мой сверстник
  14. Моя Болгария (Պուլկարերէն)
  15. Моя любовь
  16. Моя страна
  17. Не куст смородины мне символ Родины
  18. Одна жена
  19. Песня об отце
  20. Песня о любви
  21. Помоги мне, соседкa
  22. Русские глазa
  23. Старое танго
  24. Судьба
  25. Судьбa морякa
  26. Сулико (Թամար Կվերտծիթելիի հետ)
  27. Сынок
  28. Таинственный билет
  29. Тайна
  30. Торна (իտալերեն)
  31. Травиатта (Մարի Գիրգորովայի հետ, իտալերէն)
  32. Ты моя песня
  33. Хоро ((Պուլկարերէն)
  34. Я искал любимую
  35. Я люблю тебя, Россия!
  36. Цветы (հայերէն)
  37. Guarda que luna! (իտալերէն)
  38. Love song (իտալերէն)
  39. L’Immensita (իտալերէն)
  40. Mamma (Ֆիլիփ Գիրգորովի հետ, իտալերէն)

Պարգեւներ

Խմբագրել
  • Փարիզի, Պուխարեսթի եւ Վարշավայի մէջ կայացած միջազգային մրցոյթներու դափնեկիր է։
  • 1992 թուականին առաջին անգամ օտարերկրացի քաղաքացիին՝ Պետրոս Գիրգորովին, շնորհուեցաւ Ռուսաստանի Դաշնութեան վաստակաւոր արուեստագէտի կոչում։
  • 2008 թուականին պարգեւատրուեր է «Յանուն պատուի եւ արժանապատուութեան» շքանշանով։
  • 2012 թուականին արժանացեր է Ռուսաստանի Դաշնութեան ժողովրդական արուեստագէտի կոչմանը։

Հասարակական գործունէութիւն

Խմբագրել
  • Պուլկարիայի Ընկերներու միութեան ղեկավարման անդամ է։
  • Մոսկովեան ֆիլհարմոնիայի հետ աշխատանքի ժամանակ, Պուլկարիոյ ազատագրման 40-ամեակի հետ կապուած, տուեր է բարեգործական 40 համերգ։
  • Հիւրախաղերու ժամանակ բոլոր քաղաքներուն մէջ կազմակերպեր է համերգներ Հայրենական մեծ պատերազմի վեթերաններու համար։
  • 2007 թուականի Օգոստոսի 4-ին Պետրոս Գիրգորովի նախաձեռնութեամբ եւ միջոցներով Խոլմ քաղաքին մէջ բացուեր է յուշարձան՝ նուիրուած պուլկարացի հերոս Պավել Քալիթինին։
  • Պետրոս Գիրգորովի մասնակցութեամբ Պուլկարիոյ մէջ կանգնեցուած է յուշարձան՝ նուիրուած զօրավար Ուշաքովին[2]:
  • 2011 կազմակերպեր է բարեգործական մարաթոն իրականացուող «Սիրտէն դէպի սիրտ» համերգային ծրագիրը[3]: կ'Օգնէ տարբեր քաղաքներուն մէջ բարեգործական մարաթոններու կազմակերպմանը[4]:

Հետաքրքիր փաստեր

Խմբագրել
  • Պետրոս Գիրգորովի տունը, ի նշան այն բանի, որ իր նախնիները եղեր են կօշկակար, կայ կօշիկի նմանութեամբ քանի մը հեռաձայն եւ մոխրաման[5]:

Աղբիւրներ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել