Պերա Իվանիշվիլի

Պերա Իվանիշվիլի (վրացերէն՝ ბერა ივანიშვილი, լատինատառ Bera Ivanishvili,23 Դեկտեմբեր 1994(1994-12-23)[1], Փարիզ) ծանօթ Պերա անձնանունով, վրացի երգիչ եւ երգահան եւ հանրածանօթ հիփ հոփ, «R&B» եւ «rap» երգերու մեկնաբան: Հիմնադիրն է Վրացական Երազ Սթիւտիոյին:

Պերա Իվանիշվիլի
Նաեւ յայտնի է իբրեւ Bera
Ծնած է 23 Դեկտեմբեր 1994(1994-12-23)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Քաղաքացիութիւն  Վրաստան
Տեսակ Հիփ-հոփ
Մասնագիտութիւն ռեփեր
Ծնողներ հայր՝ Պիծինա Իվանիշվիլի
Կայքէջ beraofficial.com

Պերա երաժշտութիւն ուսանած է փոքր տարիքէն: Չորս տարեկան հասակէն սկսած է սորվիլ դաշնամուր, թմբուկ եւ սրինգ նուագել: Իր առաջին երգը յօրինած է 11 տարեկանին: 2012-ին հրապարակ հանած է իր սթիւտիօ ալպոմը՝ «Gpirdebi» (վրացերէն՝ გპირდები որ կը նշանակէ Կը խոստանամ): Կ'երգէ վրացերէն, ռուսերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով: Իր սինկըլները՝ «Untouchable» եւ«Parlez-vous français» յաջողութիւն գտած են Ֆրանսայի «SNEP» երգերու ցանկին վրայ 2017-ին:

Անձնական կեանք Խմբագրել

Պերա որ ծնունդով ալպինօ է վրացի պիլիոնատէր Պիճինա Իվանիշվիլիի երեք զաւակներէն մէկն է: Ամերիկեան Ֆօրպզ պարբերաթերթի համաձայն, իր հայրը Վրաստանի ամենէ մեծ մեծահարուստն է 6,4 միլիառ տոլար դրամագլխով: Պիճինա Իվանիշվիլին հիմնադիրն է Վրացական Երազ (վրացերէն՝ ქართული ოცნება անգլերէն՝ Georgian Dream) Վրաստանի քաղաքական կուսակցութեան: Յաղթանակելով Վրաստանի երեսփոխանական ընտրութիւններուն, Պիճինա Իվանիշվիլին իշխանութեան գլուխ հասաւ իբր Վրաստանի վարչապետ: Ընտրութիւններու ընթացքին, Պերան աջակցութիւն յայտնեց իր հօր, հրապարակելով իր «Georgian Dream» երգը (վրացերէն՝ ქართული ოცნება որ Կ'արտասանուի Քարթուլի Օձնեպա):

Պերա բաժնետէր է «GDS TV» վրացական կայանին եւ իր կարգին միլիոնատէր մըն է:

Սկաւառակագրութիւն Խմբագրել

Ալպոմներ Խմբագրել

  • 2012: Gpirdebi

Սինկըլներ Խմբագրել

  • 2011: «My Favourite Things»
  • 2011: «Don't Worry»
  • 2011: «Georgian Dream» [1]
  • 2011: «Hip Hop Waltz»
  • 2012: «გპირდები»
  • 2012: «ოცნებების ღამე»
  • 2013: «Summertime» (feat. Lil Playy)
  • 2013: «სამუდამოდ»
  • 2014: «Calypso Lover»
  • 2015: «Don't Go»
  • 2015: «I Look Good on You»
  • 2016: «Shining Like a Star» (directed by Nash Grier)
  • 2016: «Tickets to the Movies»
  • 2016: «If This Isn't Love» (prod by Maejor)
  • 2016: «Long Live»
  • 2016: «I Can See It Now» (Christmas Song)
  • 2017: «Three Words»
  • 2017: «Untouchable»
  • 2017: «Parlez-vous français»
  • 2018: «Fire To The Sun» (feat. Patoranking)
  • 2018: «Chemo dzma»o (with Zaza Nozadze)
  • 2018: «Legalize»
  • 2019: «She Said Yes»

Տես նաեւ Խմբագրել

Արտագին յղումներ Խմբագրել


  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/bera-ivanishvili.html