Պիյոնսէ
Պիոնսէ Ճիզել Նոլզ-Քարթըր, ծանօթ է Պիոնսէ անունով, (4 Սեպտեմբեր 1981[1][2][3][…], Հիւսթըն, Թեքսաս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5]), ամերիկացի երգչուհի՝ R’n’B ոճին մէջ, դերասանուհի, պարուհի, երաժշտական արտադրող։ Մանուկ հասակին կը մասնակցի տարբեր երաժշտական եւ պարի մրցոյթներու, իսկ դպրոցը՝ գեղարուեստական մրցոյթներու։ Նոլզ նշանաւոր կը դառնայ 1990-ական թուականներու վերջը, ըլլալով կանացի Destiny’s Child R&B խումբի անդամ։
2003-ին, երբ Destiny’s Child խումբը բաժնուեցաւ, Նոլզը հանդէս կու գայ իր մեներգը՝ Dangerously in Love ալպոմով, որուն մէջ կը մտնեն քանի մը յաջողութիւններ, որոնցմէ են՝ «Crazy in Love» եւ «Baby Boy» երգերը։ Ալպոմը կը ճանաչուի 2003-ի ամենայաջողակ ալպոմը։ Այդ ալպոմի շնորհիւ Պիոնսէն կը ստանայ հինգ Կրեմմի մրցանակ[6][7]։ 2006-ին, խումբի վերջնական բաժանումէն մէկ տարի յետոյ Պիոնսէն կը հրապարակէ իր B’Day ալպոմը, որ Billboard շքերթին մէջ կը զբաղեցնէ առաջին հորիզոնականը, այնտեղ ներառուած են «Déjà Vu», «Irreplaceable» եւ «Beautiful Liar» յաջողութիւնները։ Անոր երրորդ մեներգ ալպոմը՝ I Am… Sasha Fierce, լոյս կը տեսնէ 2008-ի Նոյեմբերին, անոր մէջ ներառուած էր «Single Ladies (Put a Ring on It)» յաջողութիւնը։ Ալպոմը եւ անոր երգերը կը վաստկին վեց Grammy Award, որ երգչուհիի համար արձանագրութիւն կը դառնայ[8][9][10]։ Պիոնսէն ստացած է 20 Grammy Award, որոնցմէ 17-ը իր անձնական կատարումներու համար եւ երեքը որպէս խումբի անդամ։
Նոլզը իր դերասանական ասպարէզը կը սկսի 2001-ին, յայտնուելով «Գարմէն։ Հիփ-հոփ» երաժշտական ժապաւէնին մէջ։ 2006-ին ան կը կատարէ «Երազ աղջիկները» ժապաւէնի գլխաւոր հերոսուհիի դերը, որուն շնորհիւ կը դառնայ «Ոսկէ Կլոպուս» մրցանակի՝ ընտրելի։ 2004-ին Նոլզը պայմանագիր կը կնքէ շարք մը վաճառանիշերու հետ, որոնցմէ են՝ Pepsi, Tommy Hilfiger, Armani եւ L’Oréal։ 2010-ին Forbes ամսագիրը Պիոնսէին կը նեռարէ «100 ամենաազդեցիկ յայտնիներ աշխարհի մէջ»ի երկրորդ տողին մէջ[11][12]։ Ան նաեւ կ'ըլլայ աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտները ցանկին մէջ[13]։ Time ամսագիրը Նոլզին կը նեռարէ աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ցանկին մէջ[14]։
Նոլզը Hot 100-ին մէջ կը զբաղեցնէ հինգերորդ հորիզոնականը, որպէս հզօր կատարող եւ Destiny’s Child-ի չորրորդ հորիզոնականը։ Որպէս սոլօ երգչուհի ան ԱՄՆ-ի մէջ կը վաճառէ 3 միլիոն ալպոմ եւ երգ[15]։ Sony ընկերութեան հրապարակած տուալներու համաձայն Պիոնսէն, որպէս խումբի անդամ, կը վաճառէ 100 միլիոն ձայանգրութիւն[16]։ 11 Դեկտեմբեր 2009-ին Billboard-ը Նոլզին կը համարէ 2000-ական թուականներու ամենայաջող կատարողուհին եւ գլխաւոր ձայնասփիւռ-կատարողուհի[17]։ 2010 թուականի Փետրուարին RIAA-ն Նոլզին կը ճանչնայ որպէս տասնամեակի ամենամեծ թիւով RIAA վկայագիր ունեցող արուեստագիտուհի[18][19]։
Կենսագրութիւն
ԽմբագրելՊիոնսէ Ժիզել Նոլզը ծնած է Թեքսաս նահանգի Հիւսթըն քաղաքին մէջ, վարսավիր եւ գեղեցկութեան սրահի տէր՝ Թինա Նոլզի եւ Մեթեու Նոլզի ընտանիքին մէջ։ Պիոնսէի փոքր քոյրը՝ Սոլանժը նոյնպէս երգչուհի եւ Տեսթինիզ Չայլտի հիմանդիր եւ անդամ է[20]:
Անձնական Կեանքը
Խմբագրել2006 թուականի Նոյեմբերին Նոլզը կը խոստովանի [21], որ 2000-ին, Destiny’s Child-ի տարաձայնութիւններու ժամանակ, բուռն սիրոյ ծայրահեղութեան պատճառով ան ինկեր է ընկճումի մէջ․ խումբը ենթարկուեր է ԶԼՄ-ներու, քննադատներու կշտամբումներու[22]։ Արդիւնքով ան կը բաժնուի իր ընկերոջ հետ, որուն հետ էր 12-էն 19 տարեկան հասակին[23]։
Ընկճումը այնքան խորունկ էր, որ տեւեց քանի մը տարի, մինչեւ Նոլզը չփակուեցաւ իր սենեակին մէջ եւ չդադրեցաւ սնուիլ։ Ան յայտարարած է, որ ան չէր ցանկանար բարձրաձայնել ընկճումին մասին, որովհետեւ Destiny’s Child խումբը վերջերս ստացեր էր Կրեմմի մրցանակը եւ անոր ոչ ոք լուրջ չէր ընդուներ[24]։ Այս բոլոր դէպքերը Պիոնսէին ստիպած են մտածել իր եւ իր ընկերներուն մասին։ Նկարագրելով իր իրավիճակը ան կ'ըսէ․ «Հիմա, երբ ես կը հասկնամ, որ յայտնի դարձած եմ, ես կը վախնամ, որ չգտնեմ մէկը, որ կը սիրէ զիս որպէս սովորական մարդ։ Ես կը վախնամ ընկերներ ձեռք բերելու»[23]։ Ան յիշած է իր մօր՝ Թինա Նոլզի մասին, որ օգներ է զայն դուրս գալ ընկճումէն․ «Ինչու՞կը մտածես, որ ոչ ոք քեզ կը սիրէ։ Միթէ դուն չես գիտե՞ր, թէ ինչքան խելացի, գեղեցիկ եւ լաւ աղջիկ ես դուն»[23]։
2002-ին Նոլզը կը սկսի հանդիպիլ ռեփի երգիչ Jay-Z-ի, որուն հետ ան կը մրցակցի քանի մը անգամ։ Խօսակցութիւններ կը խօսուէր իրենց մասին անկէ ետք, երբ Նոլզը '03 Bonnie & Clyde-ին մէջ զուգերգ երգեց[25]։ Անոնք այդ խօսակցութիւններուն ուշադրութիւն չէին դարձներ[26][27]։ 2005-ին կը սկսին խօսակցութիւններ իրենց ամուսնութեան վերաբերեալ։ Նոլզը դադրեցուց զանոնք, յայտարարելով, որ անոնք նոյնիսկ նշանուած չեն[28]։ Երբ 2007-ի Սեպտեմբերին նորէն կը բարձրանար այդ թեման: Jay-Z անոնց կը պատասխանէ հետեւեալ խօսքերով․« Օր մը՝ մօտ ապագային, եկէք այդպես խօսինք» (անգլերէն՝ One day soon — let's leave it at that)[29]։ OK! ամսագրի լրագրող Լորա Շրեֆլըրը կ'ըսէ․ «Անոնք ծայրայեղ ոչ հրապարակային մարդիկ են»[30]։
4 Ապրիլ 2008-ին Նիւ Եորքի մէջ, Նոլզը եւ Jay-Z-ն կ'ամուսնանան։ Այդ յայտնի կը դառնայ հասարակութեան մէջ 22 Ապրիլ 2008-ին[31]։ Մինչեւ 5 Սեպտեմբեր 2008-ի Fashion Rocks համերգը, որ կայացեր է Նիւ Եորքի մէջ, Պիոնսէն հասարակութեան մէջ չէր կրեր իր ամուսնական մատանին[32]։ Նոլզը վերջնականապէս խոստովանեցաւ բոլորին ամուսնութեան մասին I Am… Sasha Fierce ալպոմի հովաանաւորութեամբ կատարուող խնճոյքի տեսաժապաւէնի ժամանակ՝ մանհեթենեան Sony Club-ում[33]։
60 վայրկեաննոց ժապաւէնը լոյս կը տեսնէ 2010-ին։ Կը պատմուի, թէ ինչով ան կը զբաղէր տանը մէջ մանուկ հասակին եւ ինչպէս կ'աղօթէ ամէն ելոյթէ առաջ[34]։
29 Օգոստոս, 2011-ին MTV Video Music Awards արարողութեան ժամանակ Պիոնսէն կը յայտարարէ, որ ան յղի է[35]։ 7 Յունուար 2012-ին Նիւ Եորքի մէջ երգչուհին գաղտնի ձեւով, հիւանդանոցին ներկայանալով որպէս Ինկրիտ Ճեքսըն[36] կ'ունենայ իր Պլու Այվի Քարթըր աղջիկը[37]։
Շրջագայութիւններ
ԽմբագրելHeadlining
- Dangerously in Love Tour (2003)
- The Beyoncé Experience (2007)
- I Am… World Tour (2009—2010)
- I Am... Yours (2009)
- The Mrs. Carter Show World Tour (2013—2014)
- The Formation World Tour (2016)
Joint Tours
Մրցանակներն Ու Ընտրելիները
Խմբագրել2011-ին կ'արժանանայ Billboard ամսագրի պատուաւոր մրցանակին՝ «Հազարամեակի արուեստագէտ»։ Պիոնսէն ունի 20 Կրեմմի մրցանակ եւ 52 ընտրելի։ Իր առաջին մրցանակը ան ստացած է 19 տարեկանին (այդ ժամանակ ան կ'երգէր Destiny’s Child խումբի մէջ)[38]։
Ծանոթագրութիւններ
Խմբագրել- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ FemBio տվյալների շտեմարան
- ↑ Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #129053813 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://hedendaagsesieraden.nl/2024/04/04/beyonce/
- ↑ «Beyonce dominates Grammy Awards» (անգլերեն)։ BBC News։ 9 февраля 2004։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-09-20-ին։ արտագրուած է՝ 2010-08-09
- ↑ Nick Patch (1 февраля 2010)։ «Beyoncé's six Grammys a record-breaking haul» (անգլերեն)։ Toronto Star։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-02-06-ին։ արտագրուած է՝ 2010-08-09
- ↑ Tammy La Gorce (31 января 2010)։ «Beyoncé's Golden Record» (անգլերեն)։ Grammy Week Blogs։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-07-27-ին։ արտագրուած է՝ 2010-08-09
- ↑ Sisario, Ben (01 февраля 2010). «At Hot Contest, Cool Beyoncé Is a Dynamo but Never a Diva». The New York Times. Проверено 1 февраля 2010.
- ↑ 52nd Grammy Awards: Nominees. GRAMMY.com. Проверено 12 января 2010.
- ↑ Dorothy Pomerantz and Lacey Rose։ «The Celebrity 100: #2 Beyonce Knowles»։ Forbes։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-07-01-ին։ արտագրուած է՝ 2010-06-29
- ↑ Dorothy Pomerantz and Lacey Rose։ «The World's Most Powerful Celebrities»։ Forbes։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-07-01-ին։ արտագրուած է՝ 2010-06-29
- ↑ «Celebrity 100: Musicians»։ Forbes.com։ 2010-06-29։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-07-01-ին։ արտագրուած է՝ 2010-06-29
- ↑ Time Staff. (2010-04-01). «Time 100 Archived 2011-02-14 at the Wayback Machine.». Time. Проверено 2010-07-04
- ↑ Gary Trust։ «Ask Billboard: Jonas Brothers, Beyoncé, Court Yard Hounds:Beyoncé Beyond Destiny's Child»։ Billboard.com։ արտագրուած է՝ 2010-05-22
- ↑ Beyoncé: The Billboard Cover Story. (1 октября 2009) Billboard. Проверено 1 октября 2009.
- ↑ «Top 100 Music Hits, Top 100 Music Charts, Top 100 Songs & The Hot 100»։ Billboard.com։ 2009-12-31։ արխիւացուած բնօրինակէն 2009-12-21-ին։ արտագրուած է՝ 2010-06-06
- ↑ Pedersen, Erik (February 17, 2010). «Beyoncé Tops Decade’s RIAA Sales». The Hollywood Reporter. Проверено 2010-02-18.
- ↑ Lamy, Johnathan, Cara Duckworth and Liz Kennedy. (17 февраля 2010). «RIAA Tallies the Decade’s Top Gold and Platinum award Winners». RIAA. Проверено 2010-02-18.
- ↑ Smolenyak, Megan (January 12, 2012). "A Peek into Blue Ivy Carter's Past". The Huffington Post. Retrieved January 30, 2012.
- ↑ «Access Hollywood - Beyonce Speaks About Her Past Depression»։ 15 декабря 2006։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-10-08-ին։ արտագրուած է՝ 2017-07-01
- ↑ «Contact Music - Beyonce: "I was depressed at 19"»։ 12 января 2008։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-02-15-ին։ արտագրուած է՝ 2017-07-01
- ↑ 23,0 23,1 23,2 «CBS News - Beyonce On Love, Depression and Reality...»։ 13 декабря 2006։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-22-ին։ արտագրուած է՝ 2017-07-01
- ↑ «Female First - Beyonce Knowles Opens Up About Depression»։ 18 декабря 2006։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-06-30-ին։ արտագրուած է՝ 2017-07-01
- ↑ «Beyoncé Knowles: Biography - Part 1»։ People։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-04-02-ին։ արտագրուած է՝ April 1, 2008
- ↑ «Beyonce keeps 'em guessing»։ The Times of India։ 9 марта 2008։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-12-16-ին։ արտագրուած է՝ March 21, 2008
- ↑ Aswad Jem (April 2, 2008)։ «Jay-Z And Beyonce Take Out Marriage License: Reports»։ MTV News։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ April 5, 2008-ին։ արտագրուած է՝ April 3, 2008
- ↑ Vineyard Jennifer (4 октября 2005)։ «Beyoncé Shoots Down Jay-Z Marriage Rumors In Vanity Fair Interview»։ MTV News։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ April 12, 2008-ին։ արտագրուած է՝ April 5, 2008
- ↑ «Jay-Z And Beyonce Are Getting Married ... "One Day Soon," Jay Says»։ MTV News։ 6 сентября 2007։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-03-12-ին։ արտագրուած է՝ March 21, 2008
- ↑ Kaufman Gil (15 апреля 2008)։ «Jay-Z And Beyonce Are Still Staying Quiet About Their Reported Wedding ... But Why?»։ MTV News։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-04-21-ին։ արտագրուած է՝ April 21, 2008
- ↑ Helling Steve (22 апреля 2008)։ «Beyoncé and Jay-Z File Signed Marriage License»։ People։ արտագրուած է՝ April 23, 2008
- ↑ «Beyoncé's ring revealed!»։ People magazine 70 (12): 26։ 22 сентября 2008
- ↑ Clinton Ivory Jeff (23 октября 2008)։ «Beyoncé Dishes on Her Sassy Alter-Ego»։ People։ արտագրուած է՝ November 7, 2008
- ↑ «How Gradual# Numbered list item Success Helped Beyoncé - 60 Minutes»։ CBS News։ 2010-01-31։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-02-06-ին։ արտագրուած է՝ 2010-04-07
- ↑ «Бейонсе беременна и готова покинуть сцену» (ռուսերեն)։ BBC։ 29 августа 2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-10-07-ին։ արտագրուած է՝ 2011-09-05
- ↑ «Бейонсе родила дочь» «Новый Взгляд»
- ↑ Sarah Fitzmaurice. (January 8, 2012)։ «Beyonce and Jay Z 'welcome baby girl named Ivy Blue Carter» (անգլերեն)։ Daily Mail։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-25-ին։ արտագրուած է՝ 2012-01-08
- ↑ «Бейонсе присудили Награду тысячелетия» (ռուսերեն)։ РБК-Украина։ 10.05.2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-02-21-ին։ արտագրուած է՝ 2012-03-19
Արտաքին Յղումներ
Խմբագրել- Официальный сайт BeyonceOnline.com (անգլերէն)
- Կաղապար:Dmoz