Պոլին Բուրգը
Պոլին Բուրգը (անգլ․՝ Ball's Pyramid)․ դուրս ցցուած դարվար անբնակ ժայռակզի․ Լորտ Հաու Կղզի, Աւստրալիա, Խաղաղական Ովկիանոս։ Կը գտնուի Լորտ Հաու Կղզիէն 20քլ․ դէպի հարաւ-արեւելք։ 6․4 միլիոն տարի առաջ կազմուած վահանաձեւ հրաբուխի եւ խառնարանի կերուած խիցն է։
Կղզիակ | |
---|---|
Պոլին Բուրգը | |
Ball's Pyramid | |
Պոլին Բուրգը | |
Երկիր | Աւստրալիա |
Շրջան | [[Խաղաղական Ովկիանոս]] |
Տարածութիւն | 0,2 քմ² |
ԲԾՄ | 572 մեթր |
Բնակչութիւն | 0 մարդ |
Կը գտնուի ափին | Թազման ծով |
Ժամային գօտի | UTC+10:30? |
Անուանուած է | Henry Lidgbird Ball? |
Տեղեկութիւններ
ԽմբագրելՊոլ Բուրգը կազմուած է 6․4 միլիոն տարի առաջ։ Վահանաձեւ հրաբուխի եւ խառնարանի կերուած խիցն մըն է։ Մաս կը կազմէ Լորտ Հաու Կղզիին Ծովային Պուրակին։ Պոլ Բուրգը կ՛երկարի 300 մեթրի վրայ, բարձրութիւնը 572մ․ է եւ լայնքը՝ 1,100մ․։ Աշխարհի բարձրագոյն հրաբխային ժայռաշերտն է։
Անուանում
ԽմբագրելՄեծն Բրիտանիոյ Ծովուժին սպայ Հենրի Լիճպըրտ Պոլին (1756 - 1818) անունը առած է։ Ան 1788-ին կը տեղեկագրէ ժայռին յայտնաբերումը։ Նոյն ժամբորդութեան ընթացքին ան տեղեկագրած է նաեւ Լորտ Հաու Կղզիին յայտնաբերումը։
Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան
Խմբագրել1982-ին Լորտ Հաու Կղզեխումբը եւ Պոլին Բուրգը յայտարարուած են Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան։
Պատկերասրահ
Խմբագրել-
Պոլին Բուրգը նկարուած Լորտ Հաու Կղզիին Կոուր լեռէն