Պրուք Շիլտս
Պրուք Քրիսթա Շիլտս (31 Մայիս 1965[2][3][4][…], Մենհեթըն, Նիւ Եորք), ամերիկացի դերասանուհի եւ մոտել։
Պրուք Շիլտս | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Brooke Christa Camille Shields[1] |
Ծնած է | 31 Մայիս 1965[2][3][4][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Մենհեթըն, Նիւ Եորք |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր |
Փրինսթընի Համալսարան New Lincoln School? Դուայթ-Էնգլվուդ դպրոց? |
Մասնագիտութիւն | հեռուստատեսային դերասան, կինոդերասանուհի, մարդապատկեր, թատրոնի դերասանուհի, մանկագիր, գրագէտ, ժապաւէնի բեմադրիչ |
Աշխատավայր | հեռուստացոյցի դերասանուհի, Շարժապատկերի դերասանուհի, մոտել, թատրոնի դերասանուհի, մանկագիր եւ գրող |
Ամուսին | Քրիս Հենչի?[5] |
Ծնողներ | հայր՝ Francis Alexander Shields?, մայր՝ Teri Shields? |
Կայքէջ | brookeshields.komi.io(անգլերէն) |
Ասպարէզ
ԽմբագրելՈրպէս մոտել Շիլդսը ասպարէզը սկսեր է 1970-ական թուականներու կէսերուն, երբ դեռ երեխայ էր։ Իր առաջին դերասանական աշխատանքը դարձեր է մասնակցութիւնը Ֆրանչեսքո Սկավուլոյի նկարահանած «Փղոսկրը» հաղորդաշարքի մէջ։ Իր գործակալն էր Էյլին Ֆորտը, որը Lifetime Network-ի իր կենսագրութեան մէջ յայտարարեր է, որ ան Պրուք Շիլտսի համար բացեր է մանկական յատուկ բաժին։
1975 թուականին 10 տարեկանին Պրուք Շիլտսը մօր համաձայնութեամբ մասնակցեր է Կարի Կրոսի՝ «Playboy Press» ամսագրի համար տարփական սիրային նկարներու նիստերուն` նկարահանուելով միանգամայն մերկ։ Հետագային շատ տարիներ փորձեր է ամսագրէն դատարանով ետ վերցնել լուսանկարներու եւ լուսանկարներու ժխտական փորձապակի ֆիլմի (negatives) իրաւունքները, բայց պարտուեր է։
1980 թուականի սկիզբե Շիլդսը «Վոկ» («Vogue») ամսագրի շապիկին երբեւիցէ յայտնուած ամենաերիտասարդ մոտելն էր։ նոյն թուականի վերջերը դերասանուհին նկարահանուեր է Քելվին Քլայնի ճինզերու հակասական հեռուստա եւ տպագիր գովազդներու մէջ։ Գովազդային կարգախօսին մէջ Շիլտսը կ'ըսէ․ «Դուք կ'ուզէք իմանալ, թէ ինչ է իմ եւ իմ ճինզերու միջեւ։ Ոչի՛նչ»[6][7]։
16 տարեկանին Շիլտսը դարձեր է աշխարհի ամէնէն ճանչցուած մոտելներէն մէկը[8]։ «Թայմ» ամսագիրը 1981 թուականի Փետրուարի 9-ին հաղորդեր է, որ անոր օրական աշխատավարձը կը կազմէ 10 000 $։
1983 թուականին Շիլտսը յայտնուեր է սեպտեմբերեան «Paris Vogue», հոկտեմբերին եւ նոյեմբերին՝ ամերիկեան «Vogue» ամսագրի, իսկ դեկտեմբերին՝ ամսագրի իտալական տարբերակի շապիկին[9]։
Անձնական կեանք
Խմբագրել1997 թուականէն մինչեւ 1999 թուականը ամուսնացած է եղեր յայտնի թենիսիսթ Անտրէ Աղասիի հետ[10]։
2001 թուականից ամուսնացած է ամերիկացի շարժնակարի ուրուագիծ գրող, տնօրէն եւ արտադրիչ Քրիս Հենչիի (անգլերէն՝ Chris Henchy) հետ, որուն հետ ծանօթացեր է 1999 թուականին՝ «Անկախատեսելի Սիւզան» կատակերգական հաղորդաշարքի աշխատանքներու ժամանակ[11]։ Ամուսնութիւնէն լոյս աշխարհ եկած, ծնած են երկու աղջիկ[12]։
Պրուքին ամենէն մեծ ճանաչումը բերած է 1980 թուականի «Երկնագոյն ծովալճակ» ֆիլմը։ Էմէլին դերի համար առաջադրուեր է որպէս «Երիտասարդ դերասան» մրցանակի տարուայ լաւագոյն դերասան։ Այդ նուն դերի համար 1981 թուականին «Վատագոյն կանացի դեր» անուանակարգին մէջ ստացեր է «Ոսկէ ազնուամորի» շարժապատկերը հակամրցանակը։
1990 թուականին «Արագութեան գօտի» ֆիլմի Քամէօ դերի համար «Երկրորդական ծրագրի վատագոյն կանացի դեր» անուանակարգին մէջ երկրորդ անգամ ստացեր է «Ոսկէ ազնուամորի» մրցանակը։
1996-2000 թուականներուն խաղացելր է «Անկախատեսելի Սիւզան» հեռուստահաղորդաշարքի գլխաւոր դերը, որու համար 1997 թուականին «Սիրելի դերասանուհի նոր շոուի մէջ» անուանակարգին մէջ ստացեր է «Ժողովուրդի ընտրութիւն» մրցանակը եւ 1997, 1998 թուականներուն «Որպէս հեռուստատեսութեան լաւագոյն դերասանուհի» եղեր է «Ոսկէ Երկրագունդ» մրցանակի կրկնակի դափնեկիր։
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելՏարի | Անուանում | Բնօրինակ անուանում | Դեր | |
---|---|---|---|---|
1974 | հֆ | Անկումէն յետոյ | After the Fall | Քուենթինի դուստրը |
1976 | ֆ | Ալի՛ս, սիրելի՛ Ալիս | Alice, Sweet Alice / Communion | Քարէն Սփեյճես |
1979 | ֆ | Գնչուներու թագավորը | King of the Gypsies | Թիթա |
1979 | ֆ | Միայն ես եւ դուն, փոքրիկ | Just You and Me, Kid | Քեյթ |
1980 | ֆ | Երկնագոյն ծովալճակ | The Blue Lagoon | Էմէլին |
1981 | ֆ | Անսահման սէր | Endless Love | Ճէյտ Պաթերֆիլտ |
1982 | ս | Բժիշկները | The Doctors | Էլիզապէթ Հարինկթոն |
1983 | ֆ | Սահարա | Sahara | Տէյլ |
1984 | հֆ | Թաց ոսկի | Wet Gold | Լաուրա |
1988 | հֆ | Ադամանդէ թակարդ | The Diamond Trap | Թարա Հոլտեն |
1989 | ֆ | Արագութեան գօտի | Speed Zone | ստյուարդեսա / Բրուք Շիլդս |
1989 | ֆ | Պրենտա Սթարր | Brenda Starr | Պրենտա Սթար |
1990 | ֆ | Ետնախորշային երազանքներ | Backstreet Dreams | Սթիվի |
1992 | ֆ | Վայրի բնութիւն | Running Wild | Քրիսթին |
1992 | ս | Քուանթային թռիչք | Quantum Leap | Վանէսա Ֆոսթեր |
1995 | հֆ | Ոչինչ յաւերժ է | Nothing Lasts Forever | բժիշկ Բեթ Թավթ |
1996 | ֆ | Խճուղի | Freeway | Միմի Վուլվերթոն |
1996 | ս | Ընկերներ | Friends | Էրիքա Ֆորտ |
1999 | ֆ | Սեւը եւ սպիտակը | Black and White | Սեմ Տոնաճըր |
1999 | ֆ | Ամուրին | The Bachelor | Պաքլի Հայլ-Վինձոր |
1996-2000 | ս | Անկախատեսելի Սիւզան | Suddenly Susan | Սիւզան |
2001 | հֆ | Ինչը կը կերտէ ընտանիքը | What Makes a Family | Ժանին Նիլսըն |
2002 | ս | Այրի կանայք | Widows | Շիրլի Էլէր |
2004 | ս | Ես իր հետ | I’m with Her | Իվի Թայլըր |
2006 | ս | Օրէնք եւ կարգ: Յանցաւոր մտադրութիւն | Law & Order: Criminal Intent | Քելի Սլոան-Ռեյնս |
2006 | ս | Մարմնի մասեր | Nip/Tuck | Ֆեյթ Վոլեր |
2007-2009 | ս | Հանա Մոնթանա | Hannah Montana | Սիւզան Սթիւուարտ, Մայլի եւ Ճէքսոնի մայրը |
2007-2013 | ս | Բանակային կանայք | Army Wives | ВВС գնդապետ Քեթրին «Քեթ» Եանկ |
2010 | ֆ | Փափկամազերու վրէժը | Furry Vengeance | Թեմի Սանտերս |
2013-2014 | ս | Մայքլ Ճեյ Ֆոքսի շոուն | The Michael J. Fox Show | Տեպորա, Իյէնի սիրուհին |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ (unspecified title) — 2008.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 FemBio տվյալների շտեմարան
- ↑ The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ Sischy Ingrid։ «Calvin to the Core»
- ↑ Style.com Brooke Shields
- ↑ Stated on Inside the Actors Studio, 2008
- ↑ "Brooke Shields – Fashion Model – Profile on New York Magazine". New York Magazine.
- ↑ "Cover Story: Double Fault – Vol. 51 No. 15". April 26, 1999.
- ↑ "Brooke Shields battles postpartum depression". MSNBC. May 7, 2009. Retrieved June 20, 2010
- ↑ Shields, Brooke (2005). Down Came the Rain: My Journey Through Postpartum Depression. Hyperion. p. 63. ISBN 1-4013-0189-4. Rowan Francis