Ռաշիտ Սոլհ
Ռաշիտ Սոլհ (արաբերէն՝ رشيد الصلح, 22 Յունիս 1926, Լիբանան - 27 Յունիս 2014, Պէյրութ, Լիբանան[1]), լիբանանցի քաղաքական գործիչ։
Ռաշիտ Սոլհ արաբերէն՝ رشيد الصلح | |
---|---|
| |
Ծնած է | 22 Յունիս 1926 |
Ծննդավայր | Լիբանան |
Մահացած է | 27 Յունիս 2014 (88 տարեկանին) |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Կրօնք | Սիւննի |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Լիբանանի վարչապետ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1926-ին. ան երկու անգամ նշանակուած է վարչապետ: Առաջին անգամ 31 Հոկտեմբեր 1974-ին, եւ այդ պաշտօնը վարած մինչեւ 23 Մայիս 1975` հանրապետութեան նախագահ Սլէյման Ֆրենժիէի օրով, իսկ երկրորդ անգամ 16 Մայիս 1992-ին, եւ այդ պաշտօնը վարած մինչեւ 31 Հոկտեմբեր 1992` հանրապետութեան նախագահ Էլիաս Հըրաուիի օրով:
Ռաշիտ Սոլհի առաջին վարչապետութեան օրերուն, երբ ան նաեւ ներքին գործոց նախարար էր, սկսած է Լիբանանի քաղաքացիական պատերազմը (Ապրիլ 1975-ին), իսկ երկրորդ վարչապետութեան հանգրուանին` Թաէֆի համաձայնագիրէն անմիջապէս ետք (1992-ին) կազմակերպուեցան երեսփոխանական ընտրութիւնները:
Ռաշիտ Սոլհ Պէյրութի երեսփոխան եղած է հետեւեալ տարիներուն ընթացքին՝ 1964-1968, 1972-1992 եւ 1992-1996[2]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «وفاة رئيس الحكومة اللبنانية السابق رشيد الصلح»։ Elaph - إيلاف (արաբերէն)։ արտագրուած է՝ 2023-05-02
- ↑ «Ռաշիտ Սոլհ Ոչ Եւս Է - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-05-02