Ռենատա Վիկանօ
Ռենատա Վիկանօ (17 Յունիս 1900[1][2], Պոլոնիա, Իտալիա - 23 Ապրիլ 1976[2], Պոլոնիա, Իտալիա), իտալացի գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն դիմադրութեան շարժման մասնակից, համախոհ: Իտալիոյ կոմունիստական կուսակցութեան անդամ, Վիարեկոյի մրցանակի դափնեկիր (1949):
Ռենատա Վիկանօ | |
---|---|
Ծնած է | 17 Յունիս 1900[1][2] |
Ծննդավայր | Պոլոնիա, Իտալիա |
Մահացած է | 23 Ապրիլ 1976[2] (75 տարեկանին) |
Մահուան վայր | Պոլոնիա, Իտալիա |
Քաղաքացիութիւն |
Իտալիա Իտալիոյ Թագաւորութիւն |
Երկեր/Գլխաւոր գործ | Ակնէսը մահուան կ՛երթայ |
Մասնագիտութիւն | գրագէտ, պարտիզան |
Ամուսին | Antonio Meluschi? |
Կենսագրութիւն
ԽմբագրելՎաղ տարիքէն երազած է բժիշկ դառնալ, սակայն ընտանիքի նիւթական դժուարութիւնները անոր ստիպած են թողել միջնակարգ դպրոցն ու աշխատիլ ապրուստի համար: Պոլոնիայի հիւանդանոցին մէջ աշխատած է որպէս հիւանդապահ, ապա բուժքոյր: Ֆաշիստներու իշխանութեան գալէն եւ ծնողներու մահէն ետք Ռենատան դժուարութեամբ տարած է քաղաքական նոր իրավիճակը, մինչեւ որ հանդիպած է ընկերներուն՝ վարչակարգի հակառակորդ Մուսոլինիին, լրագրող եւ կոմունիստ Անթօնիօ Մելուշիին, որու հետ ամուսնացած է: Անոր ազդեցութեան տակ միացած է Իտալիոյ կոմունիստական կուսակցութեան:
Բանաստեղծութիւններ գրած եւ հրատարակած է 12 տարեկանին[3]: Համագործակցած է տարբեր թերթերու ու ամսագրերու հետ, որտեղ տպագրած են անոր բանաստեղծութիւններն ու պատմուածքները: Սեպտեմբեր 1943-ին ամուսինին եւ 7-ամեայ որդիին հետ գացած է հրոսակութեան: Գարիպալտիի անուան ջոկատին մէջ եղած է կապաւոր, բուժքոյր: Տպագրուած է անօրինական մամուլին մէջ:
Ռենատօ Վիկանօն մահէն երկու ամիս առաջ պարգեւատրուած է Պոլոնիայի լրագրողական մրցանակով:
Ռ. Վիկանոյի առաւել յայտնի ստեղծագործութիւններէն է «L’Agnese va a morire» («Ակնէսը մահուան կ՛երթայ») վէպը, որ գրած է Իտալիոյ հրոսական մարտերու ազդեցութեամբ: Վէպի համար բանաստեղծուհին պարգեւատրուած է Վիարեկոյի մրցանակով (1949), որ Իտալիոյ ամենահին եւ ամենահեղինակաւոր գրական մրցանակներէն մէկն է:
Յիշատակ
Խմբագրել- Պոլոնիայի մէջ կայ զբօսապուրակ Ռ. Վիկանոյի փոքր արձանով:
- Իտալիոյ քանի մը քաղաքներու մէջ անոր անունը կը կրեն փողոցներ եւ դպրոցներ:
Ընտրեալ ստեղծագործութիւններ
Խմբագրել- L’Agnese va a morire (1949)
- Mondine (1952)
- Arriva la cicogna (1954)
- Donne della Resistenza (1955)
- Ho conosciuto Ciro (1959)
- Una storia di ragazze (1962)
- Matrimonio in brigata (1976)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Cantarella Michele, Viganò Renata (1951)։ «L'Agnese va a morire»։ Books Abroad 25 (2): 167։ ISSN 0006-7431։ doi:10.2307/40090048
Գրականութիւն
Խմբագրել- Литературный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия. Под редакцией В. М. Кожевникова, П. А. Николаева. 1987.
Արտաքին յղումներ
Խմբագրել- Scrittrici partigiane: Renata Viganò Archived 2013-03-14 at the Wayback Machine.