Ռիօ Կրանտէ
Ռիօ Կրանտէ (անգլ․՝Rio Grande, սպան․՝Río Bravo կամ Río Bravo del Norte)․ Հիւսիսային Ամերիկայի գետ, Քոլորատօ նահանգ, Ա․Մ․Ն․։
Ռիօ Կրանտէ | |
---|---|
(անգլ․՝ Rio Grande սպան․՝ Río Bravo կամ Río Bravo del Norte) | |
Ռիօ Կրանտէ գետ | |
Բնութագիր | |
Երկայնք | 3․051 քմ |
Ջրահոսք | |
Ակունք | Քապի լեռ Սան Խուան լեռնաշղթայ Քոլորատօ |
Գետաբերան | Մեքսիքայի ծոց |
· Բարձրութիւն | 0 մ |
Տեղակայում | |
Երկիր | Ա․Մ․Ն․ |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելԳետը բնական սահմանն է Ա․Մ․Ն․ Թեքսաս նահանգին եւ Մեքսիքոյի Ցիուաուա, Քոաուիլա, Նուէվօ Լէոն եւ Թամաուլիբաս նահանգներուն միջեւ։ Բնիկ հնդիկները զայն Բոսոկէ կ՛անուանէին․ «բոսոկէ» մեծ գետ կը նշանակէ։
Ռիօ Կրանտէ կը բխի Սան Խուան լեռներէն, 3․650 մ․ բարձրութեան վրայ։ Ան դէպի հարաւ-արեւելք հոսելով կը թափի Մեքսիքայի ծոցը։
Գետին հոսքը կ՛երկարի 3․051քլ ջրակալ աւազանին տարածքը 472․000 քլ² է։ Անոր գլխաւոր հարկատուներն են Բեքոս, Ռիօ Քոնչոս եւ Ռիօ Սալադօ գետերը։
Հետազօտութիւն
ԽմբագրելԳետէն մաս մը պարբերաբար հետազօտուած է շրջանը ներխուժող ու գրաւած սպանացերէն․ Ալվար Նունիեթ Քապեթա տէ Վաքա՝ 1535-1536, Ֆրանսիսքօ Վասքես տէ Քորոնադօ՝ 1540։ Գետը կը հետազօտուի նաեւ ԺԸ․ դարուն, սակայն ճշգրիտ քարտէսագրութիւնը կը կատարուի 1848-ին Կուատալուբէ Իդալկօ Դաշնագիրին համար, երբ Ռիօ Կրանտէ կ՛որոշուի Ա․Մ․Ն․ եւ Մեքսիքայի սահմանը ըլլալ։
Գետին ջուրերու օգտագործում
ԽմբագրելԻ․ դարասկիզբին, գետին ջուրերը կը շահագործուին գետաւազանի արտերուն ոռոգման համար։ Ռիօ Կրանտէին ջուրերուն 80% այս ուղղութեամբ կ՛օգտագործուի։
Պատկերասրահ
Խմբագրել-
Ռիօ Կրանտէ․ Ա․Մ․Ն․ եւ Մեքսիքայի սահմանին երկայնքին
-
Նորթ Վալէյ, Նիու Մեքսիքօ շրջանէն դիտուած
-
Ռիօ Կրանտէ․Կեդրոնական Նիու Մեքսիքօ
-
Ռիօ Կրանտէին վերին հոսքը, Քոլորատօ
-
Ռիօ Կրանտէ․ Միեր քաղաքապետութիւն, Թամաուլիբաս, Մեքսիքօ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Թեքսաս նահանգի Պատմական Ընկերութիւն․ Ռիօ Կրանտէ(անգլերէն)
- ↑ Պրիտանական հանրագիտարան․ Ռիօ Կրանտէ(անգլերէն)
- ↑ NASQAN ծրագիր․ Ռիօ Կրանտէ գետի ջուրերուն որակը(անգլերէն)
- ↑ Հիւսիսային Ամերիկայի գետեր(անգլերէն)
- ↑ Great Sand Dunes ազգային պուրակ եւ պահեստի Սպասարկութիւն․ Պատմութիւն եւ մշակոյթ - Ռիօ Կրանտէ(անգլերէն)