Ռոպերթ Ալեքսանտր Ապաճեան (16 Նոյեմբեր 1996[2], Երեւան - 2 Ապրիլ 2016[3][4], Արցախ), Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերու ծառայող, ՀՀ ԶՈՒ կրտսեր քսանապետ, Արցախի հերոս (յետմահու)[3][5]։

Ռոպերթ Ապաճեան
Ծնած է 16 Նոյեմբեր 1996(1996-11-16)[1]
Ծննդավայր Երեւան, Հայաստան
Մահացած է 2 Ապրիլ 2016(2016-04-02) (19 տարեկանին)
Մահուան վայր Արցախի Հանրապետութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան
Մասնագիտութիւն զինուորական
Ծնողներ Ալեքսանտր Ապաճեան

Զոհուած է Քառօրեայ պատերազմին՝ Մարտակերտի ուղղութեամբ տեղակայուած դիրքը պաշտպանելու ժամանակ[6]։

Ցուցաբերած բացառիկ քաջութեան ու արիութեան համար 8 Մայիս 2016-ին, Արցախի Հանրապետութեան նախագահի հրամանագրով յետմահու պարգեւատրուած է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագոյն կոչումով ու «Ոսկէ արծիւ» շքանշանով[3][7][8][9]։

Կենսագրութիւն

Խմբագրել

Ռոպերթ Ալեքսանտրի Ապաճեանը ծնած է 16 Նոյեմբեր 1996-ին[2]՝ Երեւան։ Ունի աւագ եղբայր։

2003-ին ընդունուած է[2] Երեւանի թիւ 147 հիմնական դպրոց, որ աւարտած է 2012-ին։

2012-ին ընդունուած է Երեւանի պետական հենակետային բժշկական քոլէճ[10]։ Քոլէճը աւարտած է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակաւորումով։

2014-ին ընդունվել է Մայր Թերեզայի անուան բժշկական ինստիտուտ[10]։

Զինուորական ծառայութիւն

Խմբագրել

Ռոպերթ Ապաճեան պարտադիր ժամկէտային զինուորական ծառայութեան անցած է 2014/2 զօրակոչով[6][11]՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։[12]

= Քառօրեայ պատերազմ

Խմբագրել

2 Ապրիլ 2016-ի լուսցող գիշերը[13] Արցախ-Ազըրպէյճանական շփման գիծի ամբողջ երկայնքով հակառակորդի զինուած ուժերու ստորաբաժանումները լայնածաւալ յարձակումներ կը կատարեն։ Սկզբնապէս հիւսիս-արեւելեան ուղղութեամբ տեղակայուած 3ենակետային դիրքերը հրետակոծելոէ ետք ազըրպէյճանական ուժերը կ'անցնին գրոհի։ Շուրջ երեք հարիւր հոգիէ բաղկացած խումբերը, զինուած ըլլալով նաեւ թանկերով, փորձ կը կատարեն՝ գրաւելու համար հայկական դիրքերը։ Խումբի հրամանատար՝ ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանեանի ղեկավարութեամբ, վեց հոգիէ բաղկացած սահմանապահ ուժերը կ'անցնին շրջանաձեւ պաշտպանութեան՝ երկու անգամ յաջողութեամբ ետ շպրտելով թշնամիի լայնածաւալ յարձակումները՝ այդ ընթացքին խոցելով նաեւ թշնամիի մէկ թանկ[7]։ Անյաջող յարձակման փորձէ ետք թշնամին ետ կը քաշուի եւ կրկին կը սկսի հրետանակոծել հայկական դիրքերը։ Արկերէն մէկուն պայթիւնէն շուտով կը զոհուին կապիտանը եւ գնդացրորդ Քիարամ Սլոյեանը։

Խումբի հրամանատարի մահէն ետք, ոտքի վիրաւորում ստացած Ռոպերթ Ապաճեանը հրամանատարութիւնը կը վերցնէ իր վրայ եւ պատնէշի վրայէն կը շարունակէ մարտը։ Նկատելով, որ խրամատին մէջ զինամթերքը կը վերջանայ, զինուորները կ'ուղարկէ փամփուշտ բերելու։ Այդ ընթացքին հակառակորդը կը յաջողի թափանցել դիրք։ Ապաճեանը, կողքին մնացած միակ ծառայակիցի՝ վիրաւորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրապեանի հետ[7], յամառ դիմակայութեամբ, կը նահանջեն դէպի դիրքային կացարան։ Արիւնահոսութենէն շուտով կը մահանայ Զոհրապեան։ Մարտական խորշի մէջ դիրքաւորուելով, Ռոպերթ Ապաճեանը մինչեւ վերջին փամփուշտը կը շարունակէ միայնակ կռուիլ թշնամիի մեծաթիւ ուժերու դէմ, միեւնոյն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ եւ վերջինիս կարեւոր տեղեկութիւններ հաղորդելով դիրքին վրայ կատարուող դէպքերուն մասին[14]։ Նկատելով իրեն մօտեցող թշնամին, Ապաճեանը վերջին անգամ կապի դուրս եկած է եւ ըսած, որ արդէն հանած է իր մօտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ կը սպասէ՝ որպէսզի մօտենան, իր հետ միասին պայթեցնելու համար անոնց, որ չյանձնուի[7]։ Տեսնելով իրեն մօտեցող հակառակորդը, Ապաճեանը բացուած նռնակը կը թաքցնէ ափի մէջ եւ ձեռքերը վեր կը բարձրացնէ, իբր թէ կը յանձնուի։ Թոյլ տալով, որ բաւականաչափ իրեն մոտենան, Ապաճեանը իր հետ միասին նռնակով կը պայթեցնէ հակառակորդի քանի մը զինուոր[15][16]։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական սահմանը պաշտպանելու ժամանակ ցուցաբերած բացառիկ քաջութեան ու արիութեան համար ԼՂՀ ՊԲ N զօրամասի չորրորդ հրաձգային գունդի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր ծառայող Ռոպերթ Ապաճեանը յետմահու պարգեւատրուեցաւ «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագոյն կոչումով ու «Ոսկէ արծիւ» շքանշանով

Պաշտոնական հայտարարություն[7]

Անձնազոհ քայլով Ռոպերթ Ապաճեանը նաեւ փրկած է թիկունքէն օգնութեան հասած հայկական ուժերու զինուորներուն[7]։

8 Ապրիլին, կողմերու միջեւ նախապէս ձեռքբերուած պայմանաւորուածութեամբ կ'իրականացուին զոհուածներու մարմիններու որոնողական աշխատանքներ, որոնց պատճառով հայկական կողմը կը յայտնաբերէ Ապաճեանի եւ Զոհրապեանի դիակները[17]։

Յուղարկաւորութիւն

Խմբագրել

11 Ապրիլին զինուորական կարգով Ռոպերթ Ապաճեանը հողին յանձնեցին «Եռաբլուր» զինուորական պանթէոնին մէջ[15][16]։ Հոգեհանգիստը տեղի ունեցաւ Երեւանի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ մէջ[18]։

Արցախի Հերոս

Խմբագրել

2-էն 5 Ապրիլ 2016-ի ինկած ժամանակաշրջանին մէջ հակառակորդի լայնածաւալ ռազմական գործողութիւններու ընթացքին Արցախի Հանրապետութեան պետական սահմանը պաշտպանելու ժամանակ ցուցաբերած բացառիկ քաջութեան ու արիութեան համար ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի հրամանով Ռոպերթ Ապաճեանի յետմահու կը շնորհուի «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բարձրագոյն կոչում եւ «Ոսկէ արծիւ» շքանշան[3][7]։ Ապաճեան կը դառնայ 24-րդ անձը, որ կ'արժանանայ «Արցախի հերոս» բարձրագոյն կոչման, ինչպէս նաեւ տուեալ տիտղոսի ամէնէն երիտասարդ կրողը (19 տարեկան)[3][8]։

Յիշատակ

Խմբագրել

Երեւանի թիւ 147 հիմնական դպրոցը, ուր յաճախած է Արցախի հերոս Ռոպերթ Ապաճեանը, 2017-էն կը կրէ անոր անունը[19]:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://pantheon.world/profile/person/Robert_Abajyan
  2. 2,0 2,1 2,2 ««Դասամատյաններում միշտ առաջինն էր, ինչպես եւ կյանքում». դպրոցական հուշեր Ռոբերտ Աբաջյանի մասին»։ Hetq.am։ մայիսի 12, 2016։ արտագրուած է՝ մայիսի 13, 2016 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Ռոբերտ Աբաջյանը հետմահու «Արցախի հերոս» կոչման է արժանացել»։ արտագրուած է՝ մայիսի 11, 2016 
  4. «Ցավում ենք եւ հպարտանում. Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի հոգեհանգիստը՝ Կոնդի եկեղեցում»
  5. «Արցախի հերոս զինվորը. Ռոբերտ Աբաջյան»։ Iravaban.net։ մայիսի 10, 2016։ արտագրուած է՝ մայիսի 11, 2016 
  6. 6,0 6,1 «Հրապարակվել են զոհված հայ զինծառայողների անունները. «Ցավում ենք ու հպարտանում» (պարբերաբար թարմացվում է)»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ արտագրուած է՝ 2016-04-08 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ««Մոնումենտցի Կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը»։ «Մեդիամաքս»։ մայիսի 10, 2016։ արտագրուած է՝ մայիսի 11, 2016։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:» 
  8. 8,0 8,1 «20-ամյա Ռոբերտ Աբաջյանը հետմահու ճանաչվել է Արցախի հերոս. ԼՂՀ-ում պարգեւատրել են հայրենիքի պաշտպաններին (լուսանկարներ)»։ Hetq.am։ արտագրուած է՝ մայիսի 11, 2016 
  9. «Ռոբերտ Աբաջյանը՝ Արցախի հերոս»։ «Սիվլինեթ»։ մայիսի 9, 2016։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-06-17-ին։ արտագրուած է՝ 2017-11-16 
  10. 10,0 10,1 Մարտիրոսյան Մարինե, Պողոսյան Հակոբ (մայիսի 14, 2016)։ «Կյաժը. դրվագներ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ուսանողական կյանքից»։ Hetq.am։ արտագրուած է՝ մայիսի 16, 2016 
  11. «ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ»։ anunner.com։ արտագրուած է՝ մայիսի 12, 2016 
  12. «Նվիրյալները»։ www.1tv.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2017-03-03 
  13. «Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում է Ազրպէյճանը. ՀՀ ՊՆ»։ Armtimes.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-17-ին։ արտագրուած է՝ 2016-04-03 
  14. «Robert Abajyan alone fought against the Enemy for 5 hours»։ Iravaban.net։ 2016-04-11։ արտագրուած է՝ 2016-04-03 (անգլերէն)
  15. 15,0 15,1 Ջեբեջյան Հռիփսիմե (ապրիլի 11, 2016)։ «Ձեռքերը վեր է բարձրացրել, իբր հանձնվում է Ազրպէյճանին, բայց պայթեցրել է նռնակը՝ հետը տանելով 10 ազերի (Տեսանյութ)»։ «Առավոտ» օրաթերթ։ արտագրուած է՝ մայիսի 11, 2016 
  16. 16,0 16,1 Հովհաննիսյան Օֆելյա (ապրիլի 11, 2016)։ ««Նկատել է հակառակորդի ուժերը, կռիվ տվել թշնամու դեմ, ապա պայթեցրել իրեն ու Ազրպէյճանական խմբին». Վերջին հրաժեշտը՝ Ռոբերտ Աբաջյանին»։ «168 ժամ»։ արտագրուած է՝ մայիսի 11, 2016 
  17. «Որոնման արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ երկու Զինծառայողների մարմիններ»։ Երեւան: «Արմենպրես»։ ապրիլի 9, 2016։ արտագրուած է՝ մայիսի 14, 2016 
  18. Ամենից շատ մեր «կյաժն» էր սիրում կյանքը, բայց պարզվում է՝ հայրենիքն ու ընկերներին աւելի շատ էր սիրում. իր վերջին նռնակով իրեն եւ թշնամուն պայթեցրած Ռոբերտի ընկերների հուշերը. խոնարհվում ենք
  19. «Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը» 

Արտաքին յղումներ

Խմբագրել