Սերօ Խանզադեանի Տուն-Թանգարան


Սերօ Խանզադեանի տուն-թանգարան, հիմնադրուած է 2008-ին Գորիսի այն տան մէջ, ուր 1970-ականներէն ետք ապրած եւ ստեղծագործած է Սերօ Խանզադեանը։

Սերօ Խանզադեանի Տուն-Թանգարան
Տեսակ հուշային թանգարան?
Երկիր  Հայաստան
Տեղագրութիւն Գորիս
Հասցէ Արզումանյան 32 հասցե, Գորիս, Հայաստան
Հիմնադրուած է 2008
39°31′08″N 46°20′37″E / 39.518939°N 46.343519°E / 39.518939; 46.343519
Քարտէս
Քարտէս

Պատմութիւն

Խմբագրել

Տան շինարարութիւնը սկսած է 1970-ականներուն եւ աւարտած է 1981-ին։

«Ես իմ տունը շինեցի մեր բերդաթաղի մի բարձունքի վրայ: Դրա համար օգտագործեցի մեր փլուած կամարների ու պատերի քարերը, որոնց վրայ դեռ մնում են ալեւոր դարերի հետքերը:

  Շինեցի մեր գլխատան ոճով ու տեսքով՝ վրան մեր Կարմիր մատուռի հանգով գմբէթ հիւսելով:

Փլատակների միջից մերոնք հանեցին մեր հեթանոսական կրակարանի զարդանախշ օջախը ու նրա քարերը հագցրին իմ նոր տան ներսի կամարի տակ: Նրանք բերին մեր օջախի հին կրակի մի մասունքը եւ վառեցին նորից իր գահը գտած օջախում, որի քարի վրայ դեռ ծաղկում է իմ նախնի Քուրմ Անձաւի ձեռքով քանդակած արեւի ճառագայթների խուրձը: Գտանք նաեւ կորած աղբիւրը: Եռախորան դարպասի մօտ՝ մարդկանց գնալ-գալու ճանապարհի եզրին, շինեցինք խաչքար աղբիւր: Մատաղ աղբիւրի ջուրը խշշաց նրա քարէ թասից: Աղբիւրը խօսեց մօրս լեզուով.

-Բարի լոյս»
- Ս. Խանզադեան, «Հորս հետ եւ առանց հորս» (ինքնակենսագրական վիպակ), Երեւան, 1986, էջ 314-315
 


Գորիսը ԱՊՀ երկնրներու մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրի շրջանակին մէջ Սերօ Խանզադեանի վերանորգուած տուն-թանգարանին մէջ 7 Յուլիս 2018-ին նոր ցուցադրութիւն բացուած է[1][2]։։

Թանգարանին մէջ կը պահուին գրողի անձնական իրերը, գրական-հասարակական գործունէութիւնը ներկայացնող նիւթեր, ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են գրողի ապրած ժամանակաշրջանի կեանքն ու կենցաղը[3]: Շարք մը ցուցանմուշներ թանգարանին փոխանցած է Սերօ Խանզադեանի որդին[4]։

Տուն-թանգարանը կը գտնուի Սիւնիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արզումանեան 32 հասցէով[5]:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Ս. Խանզադեանի տուն-թանգարանը կը դառնայ կամուրջ անցեալի, ներկայի եւ ապագայի միջեւ»։ www.iravunk.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-09-04-ին։ արտագրուած է՝ 2019-09-04 
  2. «Սերօ Խանզադեանի տուն-թանգարանը նոր ցուցադրութեամբ ընդունեց հիւրերուն»։ haydzayn.com (հայերեն)։ արտագրուած է՝ 2019-09-04 [permanent dead link]
  3. One Studio։ «Սերօ Խանզադեանի տուն-թանգարանը աշխոյժ կը գործէ եւ մեծ թիւով այցելուներ ունի»։ www.zangezur.tv (ամհարերեն)։ արտագրուած է՝ 2019-09-04 
  4. One Studio։ «Խանզադեանը իր ձեռքով կառուցած էր տունը. Գորիսի մէջ պաշտօնապէս բացուեցաւ Սերօ Խանզադեանի տուն-թանգարանը (լուսանկարներ)»։ www.yerkir.am (ամհարերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-09-04-ին։ արտագրուած է՝ 2019-09-04 
  5. «ՍԵՐՕ ԽԱՆԶԱԴԵԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՒԱՆ) • ՍՓԻՒՌ»։ spyur.am։ արտագրուած է՝ 2019-09-04