Սիրվարդ Գարամանուկ

Սիրվարդ Գարամանուկ (Սիրվարդ Գալբաքեան Գարամանուկ, 1 Դեկտեմբեր 1912(1912-12-01)[1], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 19 Հոկտեմբեր 2008(2008-10-19)[1], Պոլիս, Թուրքիա), պոլսահայ յայտնի երաժիշտ, դաշնակի ուսուցչուհի եւ վաստակաշատ երգահան՝ յօրինող: Երաժիշտ Շահան Արծրունիի մօրաքոյրը:

Սիրվարդ Գարամանուկ
Ծնած է 1 Դեկտեմբեր 1912(1912-12-01)[1]
Ծննդավայր Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 19 Հոկտեմբեր 2008(2008-10-19)[1] (95 տարեկանին)
Մահուան վայր Պոլիս, Թուրքիա
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
 Թուրքիա
Մասնագիտութիւն երգահան, դաշնակահար, երաժշտութեան ուսուցիչ

Կենսագրութիւն

Խմբագրել

Սիրվարդ Գարամանուկ իր ուսումը ստացած էր Տայեան, ապա Եսայեան վարժարաններէն։ Իսկ 1939ին, գերազանց նիշերով շրջանաւարտ եղած էր Պոլսոյ Երաժշտանոցէն։ 96 տարիները բոլորած Սիրվարդ Գարամանուկը Բարսեղ եւ Տիգրանուհի Գալփաքճեաններու հինգերորդ զաւակն էր եւ աշխարհ եկած էր երաժշտական բացառիկ ունակութիւններով:

20 Հոկտեմբեր 2008-ին, առաւօտեան ժամը 10:05ին, Պոլսոյ Ս. Փրկիչ հիւանդանոցին մէջ իր մահկանացուն կնքեց յետ երկարատեւ հիւանդութեան:

Գործունէութիւն

Խմբագրել

Սիրվարդ Գարամանուկ մեծ դեր ունեցած է պոլսահայ երաժշտական կեանքի վերջին երեսուն տարիներու պատմութեան մէջ։ Ան հայ գրականութենէն ստեղծեց երգ եւ երաժշտութիւն, երգերու հաւաքածոներ հրատարակեց ու հրամցուց հանրութեան, հետաքրքրուեցաւ մանուկներով եւ անոնց համար գրեց հրաշալի երգեր: Իր գործերը ունէին արդիական շունչ ու բաւական բարդ կառոյց, իսկ իր երգերը մեկնաբանուեցան անուանի եւ կարող երգչուհիներու, ինչպէս նաեւ՝ Հայաստանի արուեստագէտներու կողմէ:

Երգահան՝ երաժշտական ստեղծագործութիւններ

Խմբագրել

Նուագախմբային

Խմբագրել

Ախթամար • 1969

Գարնան առաւօտ • 1969

Երգ Պետրոս Դուրեանի • 1972

Մենանուագ

Խմբագրել
  • Տէ՛ր, ես քեզմէ ուզեցի • 1946
  • Եարճան • 1946
  • Նէ •
  • Ի՞նչ կ՚ըսեն •
  • Սիրերգ •
  • Այնքան շատ •
  • Սիրտ ունենք, սէր չունենք •
  • Հոգիս •
  • Երեք կոչերը •
  • Ինչ անեմ որ հաւատաս •
  • Նամակ •
  • Օրօրոցի մօտ •
  • Սիրտը •
  • Ես որ մեռնեմ •
  • Անանուն •
  • Սիրերգ •
  • Սէր •
  • Մի՛մերձենար յիս •
  • Կոյսը •
  • Ողջակէզ •
  • Սաղմոս •
  • Օրօր •
  • Երջանկութիւն •
  • Սպասում •
  • Սէր անայլայլ •
  • Բանաստեղծութիւն •
  • Ներբող Դուրեանի •
  • Երկնէր երկին եւ երկիր •
  • Եկէսցէ •
  • Ես որ մեռնեմ •
  • Վերջալոյսին դէմ •
  • Աշնանային •
  • Եթէ •
  • Անտուն գիշերներ •
  • Օտա՜ր, ամայի՜ •
  • Կ՚ուզես լինեմ վշտի ցօղեր •
  • Փափաք •
  • Ես սիրեցի •
  • Մայիսեան վարդեր •
  • Բարի երկինք (երգաշար) •
  • Սիրել վերջին շունչով •
  • Ինչ աղուոր է •
  • Գարուն •
  • Գարունն եմ ես •
  • Երեսդ վառի •
  • Օրէ օր •
  • Իրիկունը վերջին •
  • Ամէն գիշեր •
  • Խօսք առ բանաստեղծութիւն •
  • Մայրամուտ •
  • Հեգնանք •
  • Սուրբին աղօթքը • '
  • Անգամ մը միայն •
  • Մայր •
  • Սուտ կամ իրաւ •
  • Մի՛ դպիք •
  • Վերյիշում •
  • Կապոյտ ու դալար •
  • Սպասում •
  • Խաղը կեանքի •
  • Սկսիլ •
  • Քառասմբակ սէրերով • '
  • Գայլին մահը • '
  • Հայաստան ասելիս •
  • Վոգալիզ •
  • Երազներ իմ կորած •

Խմբերգ (աշխարհիկ)

Խմբագրել

Պագնեմ զքո լայն ճակատ • 1956 Գարուն-Պարերգ • Հունձք կը ժողվեմ • 1961 Անի • Դժար տարի • 1969 Ճան իմ յա՜ր • Սի՛րտս երկինք է • 1975 Բինկէօլ • 1975 Արեւի պէս սիրուն • Ծամերդ հուսել • Ճան իմ եար • Արամ Խաչատրեան • Մի՛երկնչիր, հօտ փոքրիկ • 1989 Սիրոյ աղջիկ • Սուրբ Գեղարդ • 1993 Երեսդ վառի • 1997 Սուրբ Մեսրոպ • 2003

Խմբերգ (Եկեղեցական)

Խմբագրել

Սուրբ Աստուած •

Ճաշու շարական (ԱՁ, ԲՁ, ԳՁ, ԴՁ, ԱԿ, ԲԿ, ԳԿ, ԴԿ) • 1968

Ի Սբ. կոյսն Հռիփսիմէ • 1973

Խմբերգ (այլազան՝ քայլերգներ)

Խմբագրել

Էսաեանի քայլերգ • Գարակէօզեանի քայլերգ • Կոմիտասի քայլերգ • Է.Ս.Մ. 25-ամեակի քայլերգ • Դպրեվանքի քայլերգ • 1987 Ձօն՝ Դպրոցասէրցի մանուկներուն • 1994 Վիէննայի քայլերգ • 1995 Զուարթնոցի քայլերգ • 1996 Թարգմանչաց վարժարանի քայլերգ • 2006 Ձօներգ՝ Հայկ եւ Անժէլ Արսլանեաններուն • 2007 Ազգային հիւանդանոցի քայլերգ • 2007 Սուրբ Յակոբ հիւանդանոցի քայլերգ • 2008

Մանուկներու Օփերէթ

Խմբագրել

Վաղուան արուեստագէտները • Vaghvan arvesdakednerı • (Tomorrow's Artists), 1949

Մանուկներու երգեր

Խմբագրել

88 մանուկներու երգեր (1988-1992)

Նուագարանային

Խմբագրել

Petite suite en do, pn, 1940 Largo maestoso, pn, 1940 La Tonkinoise, pn, 1941 Histoire bizarre, pn, 1941 Pastorale, pn, 1942 Trois mignons, pn, 1942 Երիտասարդութիւն, հասունութիւն, ծերութիւն (Youth, Maturity, Old Age), pn, 1943 Admiration, pn, 1944 Caprice orientale, pn, 1945 Պարերգ (Dance-song), pn, 1946 Կոյսի հոգի • Guysi hoki, st.qrt, 1973

Աղբիւրներ

Խմբագրել

Սիրվարդ Գարամանուկ՝ Ոչ Եւս Է Archived 2019-09-26 at the Wayback Machine.

երաժշտագէտ Արաքսի Սարեյանի ուսումնասիրութիւնը նուիրուած պոլսահայ երգահան Սիրվարդ Գարամանուկի կեանքին ու գործին:

Սիրվարդ Գարամանուկ, «Գարուն», «Իմ լեզուն»

http://sionj.asj-oa.am/12224/1/366-377.pdf, ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸ

«ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸ»՝ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿ Sirvart Karamanuk's Armeniapedia entry

«ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿ (1912 - 2008)». Գրիգոր Ալոզեան. Հայրենիք. Դեկտեմբեր 2, 2017, էջ 12

http://sionj.asj-oa.am/12224/1/366-377.pdf Ի մօտոյ Ճանչնանք պոլսահայ տաղանդաւոր երգահան եւ դաշնակահար Սիրվարդ Գարամանուկը

Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց՝ Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Ա մաս 1

Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց՝ Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Բ մաս 2

Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց՝ Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Գ մաս 3

Սիրվարդ Գարամանուկի հետ հարցազրոյց՝ Դոկտոր Գէորգ Բաղդիշեան - Դ մաս 4

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն