Սմբատ Եպս. Սաատէթեան
Սմբատ Եպս. Սաատէթեան (1871, Ատապազար, Թուրքիա - 1915, Էրզինճան, Թուրքիա), Նահատակ կղերական, Արմաշական Եպիսկոպոս[1]։
Սմբատ Եպս. Սաատէթեան | |
---|---|
Նահատակ կղերական | |
Ծնած է | 1871 |
Ծննդավայր | Ատապազար, Թուրքիա |
Մահացած է | 1915 |
Մահուան վայր | Էրզինճան, Թուրքիա |
Սմբատ Եպս. Սաատէթեան (1871-1915), 44 տարեկան: Ծնած է Ատափազար, 1871-ին։ Արմաշական Վրդ․՝ օծակից Խոսրովի[2]: 1895-ին ձեռնադրուած է։ Եղած է Կէյվէի հայաբնակ գիւղերու քարոզիչ (1896 եւ Պալաթի ու Կէտիկ Փաշայի եկեղեցիներուն (1897), Շ․ Գարահիսարի (1898-1907)։ Ն․ Լամբրոնացիի վրայ իր մէկ ուսումնասիրութիւնը վարձատրուած է Իզմիրեանցէ 1903-ին։1910-ին ձեռնադրուած է Եպիսկոպոս եւ նշանակուած Կարին-Էրզրումի Առաջնորդ:
1915 Յուլիս 15-ին Կարինի կառավարիչէն կանչուած է անորոշ պատճառով, եւ ամբաստանուած՝ Երզնկայի հայոց թեմին զէնք փութացնել առաջարկած ըլլալու յանցանքով:
Բացայայտ այդ սուտէն ետք, Երզնկա տարուած է, իր հետ նաեւ վեց քահանայ հայրեր եւ բոլորն ալ նահատակուած[2][3]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Nerses Lambronatsʻi / Smbat Eps. Saatētʻean (Miaban Armashu). - Princeton University Library Catalog»։ catalog.princeton.edu (անգլերեն)
- ↑ 2,0 2,1 «Հայ Եկեղեցականներ Նահատակ Ցեղասպանութեան | Abaka News»։ Abaka News (en-US)։ 2015-09-25
- ↑ «Ստացուած Գիրքեր – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-11-10
Աղբիւրներ
Խմբագրել- «Յուշարձան Ապրիլ Տասնըմէկի», Կ․ Պոլիս, Տպագրութիւն Օ․ Արզուման 1919, Էջ 82։