Սողոմոն Լեւոնեան
Սողոմոն Լեւոնեան (1620[1] - 1680[1]), հայ հրատարակիչ, տպարանատէր։
Սողոմոն Լեւոնեան | |
---|---|
Ծնած է | 1620[1] |
Մահացած է | 1680[1] |
Մասնագիտութիւն | հրատարակիչ |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելՍողոմոն Լեւոնեանը ծնած է մօտ 1620 թուականին։ 1662 թուականին Ոսկան Երեւանացիի հետ Էջմիածնէն մեկնած է Ամսթերտամ[2], ապա՝ Լիվոռնօ, Մարսէյլ եւ հմտացել տպագրութեան գործին մէջ։
Ոսկան Երեւանցիի մահէն ետք ժառանգած է անոր տպարանը եւ իր հաւատարմատար Նասիբ Գրիգորեանի, գրաշար Մատթէոս Վանանդեցիի ընկերակցութեամբ 1674-1677 թուականներուն Մարսէյլի մէջ աւարտած է Ոսկանի սկսած «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի»-ի տպագրութիւնը, հրատարակած է Յովհաննէս Հոլով Կոստանդնուպոլսեցիի «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» (1674)[3], առաջին տպագիր աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675) թուաբանական ձեռնարկը, «Կանոնք զգուշութեամբ պահելոյ գանձն» (1675) առողջապահական խրատները, «Գիրք վայելուչ եւ հարկաւոր...» (1675) օրացոյցը, Այբբենարան, Մաշտոց, Սաղմոսարան եւ այլն։
Տպարանի ժառանգութեան եւ դաւանաբանական խնդիրներու վերաբերեալ վէճերու հետեւանքով վեցամեայ դադարէ ետք, 1683 թուականին, կրցած է հրատարակել եւս 3 գիրք՝ «Ակն հոգեկան», «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց», «Պարտէզ հոգեւոր»[4][5][6]։
Սողոմոն Լեւոնեանը մահացած է մօտ 1680 թուականին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ԳԻՐՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2023-07-04
- ↑ Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի (1674)։ Համառօտութիւն ճարտասանականի արհեստի։ Մարսել: տպարան Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «AV Production - Սողոմոն Լևոնյան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-07-04-ին։ արտագրուած է՝ 2020-03-23
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ՍՈՂՈՄՈՆ ԼԵՎՈՆՅԱՆ»։ www.anunner.com (ամհարերեն)։ արտագրուած է՝ 2020-03-23