«Հայկական Թատրոն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎Աղբիւրներ: clean up, replaced: [[Կատեգորիա: → [[Ստորոգութիւն: (3) using AWB
Removing ArtavasdesII.jpg, it has been deleted from Commons by Taivo because: Copyright violation; see c:Commons:Licensing (F1): c:Commons:Deletion requests/File:ArtavasdesII.jpg
Տող 43.
{{Գլխաւոր Յօդուած|Հին Շրջանի Հայկական թատրոն}}
Հայկական թատրոնը առաջացած է մ.թ.ա. I հազարամեակին՝ ստրկատիրական համայնական կարգերու ժամանակ [[Գիսանէ]] եւ [[Անահիտ]] աստուածուհիներուն նուիրուած ծիսակատարութիւններէն։ Հայկական մասնագիտական թատրոնը առաջացած է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետութիւններուն մէջ [[Ողբերգութիւն|ողբերգութենէն]] եւ ժողովրդական [[Կատակերգութիւն|կատակերգութենէն]]:
 
[[Պատկեր:ArtavasdesII.jpg|մինի|ձախից|200px|արծաթէ մանրադրամ Արտավազդ Բ. արքայի պատկերով]]
Յոյն պատմաբան [[Պլուտարքոս]]ի վկայութեամբ [[մ.թ.ա. 69]] թ. [[Տիգրան Մեծ]] (Տիգրան Բ. Մեծ) արքան պատմական [[Հայաստան]]ի հարաւային մայրաքաղաք [[Տիգրանակերտ]]ի մէջ<ref name="Театральная энциклопедия, стр. 17">[http://www.booksite.ru/fulltext/the/ate/theater/tom1/9.htm Театральная Энциклопедия, М., издательство Советская энциклопедия, 1961, том I]</ref><ref name="История Древнего мира2">История Древнего мира, издание 2-е, Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой, М., 1983, том 2 стр. 399-414</ref><ref>[http://krotov.info/lib_sec/16_p/plu/tarh_lukull.htm Плутарх, Сравнительные жизнеописания, Лукулл, 29]</ref> կառուցած է [[Սուրիա|Սուրիոյ]] հելլենիստական [[ամֆիթատրոն]]ներու նման շինութիւն մը, ոգր ներկայացումներ կը բեմադրուէին։ Յայտնի է նաեւ, որ Տիգրանի որդի [[Արտավազդ Բ.]]-ը (մ.թ.ա. 56-34 թթ, ով [[ողբերգութիւն]]ներ կը գրէր [[Հայաստան]]ի հիւսիսային մայրաքաղաք [[Արտաշատ]]ի մէջ (որուն հռոմէացիները [[Հայաստան]]ի [[Կարթագէն]] կ՛անուանէին), ստեղծած է հելլենիստական ոճի թատրոն։<ref name="Театральная энциклопедия, стр. 17"/> Պատմական աղբիւրներու համաձայն այստեղ ելոյթ ունեցած է ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխաւորութեամբ թատերախումբ մը, իսկ [[մ.թ.ա. 53]] թ. բեմադրուած է [[Եւրիպիդես]]ի «[[Բաքոսուհիներ]]» [[ողբերգութիւն]]ը: Սկսած մ.թ.ա. [[1]]-ին դարէն, բազմաթիւ պատմական փաստեր կը վկայեն հայկական բազմաժանր եւ բազմատեսակ մասնագիտական [[թատրոն]]ի գոյութեան մասին։<ref name="Театральная энциклопедия, стр. 17"/> Օրինակ՝ [[Արմաւիր]]ի մէջ՝ հայկական հնագոյն մայրաքաղաքին մէջ, գտած են [[յոյն]] հեղինակներու կամ [[Արտավազդ Բ.]]-ի [[ողբերգութիւն]]ներէն հատուածներ՝ գրուած յունարէն լեզուով։<ref>Камилла Васильевна Тревер, Очерки по истории культуры древней Армении (II в. до н. э. - IV в. н. э.), М. Л., 1953, стр. 122-128</ref>: