'''Բարսեղ Կեսարացի''' կամ '''Բարսեղ Մեծ''' (Յունարէն՝ Μέγας Βασίλειος կամ Βασίλειος Καισαρείας, շուրջ 330, [[Կեսարիա]] - 379, Կեսարիա), ընդհանրական եկեղեցիեկեղեցւոյ նշանաւոր հայրապետ, ընդհանրական եկեղեցիեկեղեցւոյ տասներկու մեծ վարդապետներէն մէկը, Հայ ԱռաքելակնԱռաքելական ԵկեղեցիԵկեղեցւոյ եւ համաքրիստոնէական սուրբ, աստուածաբան, ԿապադովկիայիԿապադովկիոյ Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս (370 թ-ից), եկեղեցական գործիչ եւ գրող։ [[Գրիգոր Նիւսացի]] աւագ եղբայրը, Գրիգոր Նիւսացու եւ [[Գրիգոր Նազիանզացի]] հետ մեկտեղ կը մտնէ «երեք մեծ կապադովկիացիներու» եռեակի մէջ։ Անոր կը վերագրէ պատկերակալի հայնագործումը եւ իր անունը կրող պատարագի կազմումը։ Հեղինակ է մեկնութիւններու, դաւանաբանական գործերու, ճառերու, ներբողներու, քարոզներու, զրոյցներու ու նամակներու (մեզ հասած է 360-էն աւել նամակ)։