«Մովսէս Խորենացի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎top: clean up, replaced: դրոշ → դրօշ (2) using AWB
No edit summary
Տող 24.
Ան ապրած է զրկանքներով լեցուն կեանք մը՝ վախճանուելով, ենթադրաբար, 490-ական թուականներու սկիզբին հիւանդութեան ու աղքատութեան մէջ։
 
== Աշխատութիւններ ==
 
=== «Հայոց պատմութիւն»[խմբագրել | խմբագրել կոդը] ===
Հիմնական յօդուած՝ Պատմութիւն Հայոց (Մովսէս Խորենացի)
 
Միջնադարեան ձեռագիրները Մովսէս Խորենացիին վերագրուած են ինքնուրույն և թարգմանական շարք մը երկեր՝ ճառեր, թուղթեր, ներբողականներ, հոգեւոր երգեր՝ շարականներ, քերականական, փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանութիւններ։ Բայց նրա մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմութիւն Հայոց» երկն է, որը՝ գրած է իշխան Սահակ Բագրատունիի խնդրանքով։ Խորենացիի «Հայոց պատմութիւնը» բաղկացած է երեք մասերէ, որոնք հեղինակը կոչեր է գիրքեր։
 
# «Հայոց մեծերու ծննդաբանութիւնը»
# «Միջին պատմութիւն մեր նախնիքներու»
# «Մեր հայրենիքի պատմութեան աւարտը»
 
Առաջին գիրքը կազմուած է 32 գլուխներէ, կը կրէ «Հայոց մեծերու ծննդաբանութիւնը» վերնագիրը եւ հիմնականին մէջ կը ներբողէ հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներուն, [[Պարոյր Սկայորդի]], Երուանդ Ա. Սակաւակեաց, Տիգրան Մեծ թագաւորներուն։
 
Երկրորդ գիրքը կը կոչուի «Միջին պատմութիւն մեր նախնիքներու», կազմուած է 92 գլուխներէ և կ'ընդգրկէ Հայաստանի Արշակունիներու թագաւորութեան շրջանի պատմութիւնը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալութիւնը, երկրին մէջ քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն հռչակումը։
 
«Մեր հայրենիքի պատմութեան աւարտը» խորագրով վերջին գիրքը կազմուած է 68 գլուխներէ եւ կը պատկերացնէ Տրդատ արքայի մահէն ետք Հայաստանի քաղաքական կեանքին մէջ աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականութեան կորուստը, ինչպէս նաեւ հայ գիրերու գիւտը, ՍահակՊարթեւի (439 թ.) ու ՄեսրոպՄաշտոցի (440 թ.) վախճանը։
 
Այս գիրքերէն իւրաքանչիւրը իր հերթին բաժանուած է փոքր գլուխներու, որոնք ունին իրենց վերնագիրները։ «Պատմութիւնն», այն տեսքով, ինչպէս մեզի հասեր է, կ'աւարտի ծանօթ «Ողբ»-ով։ Սակայն Ժ. դարու պատմիչ Թովմա Արծրունին կը վկայէ, որ Խորենացին իր «Պատմութեան» շարադրանքը հասցուցեր է մինչև Հռոմէական (Բիւզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475 թթ, ապա՝ 475-491 թթ), այսինքն երկը ունեցեր է նաեւ չորրորդ մաս։
 
=== Աստվածաբանական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը] ===
Մովսէս Խորենացիի գրիչին վերագրուած են շարք մը աստուածաբանական աշխատութիւններ։ Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրութիւնը, որը՝ իրմէ ներկայացուած է Մովսէս Խորենացիին յղուած Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունիի նամակի ի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառութեամբ։ Հեղինակը մանրամասն անդրադառցած է Մարիամ Աստուածածնի ազգաբանութեանը, մեկնաբանած է անոր կենսագրութեան առանձին դրուագներ, շարադրած է անոր պատկերի պատմութիւնը, ներբողած է Աստուածամօր։ Արժեքաւոր է նաեւ «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրութիւնը, որտեղ առկայ են Ագաթանգեղոսի մօտ բացակայող՝ Հայաստանի մէջ քրիստոնէութեան տարածման առանձին մանրամասնութիւններ։ Այս աշխատութիւնը սերտորէն աղերսուած է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարերգական ստեղծագործութեամբ, որը 5-րդ դարու հայ եկեղեցական գրականութեան ամենանշանակալի երկերից է։ Ճանաչողական մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»)։ Այստեղ հեղինակը փառաբանում է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները։ Պատմագրի անունով մեզ են հասել փիլիսոփա-դավանաբանակն մի քանի երկասիրություններ՝ «Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի», «Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ», «Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա», «Թուղթք» և այլն, որոնց
 
հեղինակային պատկանելությունը դեռևս պարզված չէ։
 
== Մովսէս Խորենացիի կերպարը արուեստի մէջ ==