Ստեփանոս Գոյներերիցանց
Ստեփանոս Գոյներերիցանց (Գոյներերիցանց Կայթառոնցի կամ Կայծառոնեցի[1], 13-րդ դար, Կայթառոն, Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն - 14-րդ դար), հայ հոգեւորական, ծաղկող գրիչ։ Գէորգ Սկեւռացիի աշակերտը։
Ստեփանոս Գոյներերիցանց | |
---|---|
Ծնած է | 13-րդ դար |
Ծննդավայր | Կայթառոն, Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն |
Մահացած է | 14-րդ դար |
Քաղաքացիութիւն | Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն |
Մասնագիտութիւն | գրիչ, հոգեւորական |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է հաւանաբար ԺԳ․ դարու կիսուն։ Ուսած է Սկեւռացի կամ Լամբրոնացի Գէորգ վարդդապետի ձեռքին տակ, մնալով անոր մօտ 18 տարի, հիմնովին տիրապետած է յատկապէս գրչութեան արուեստին։
Իր խնդրանքով Գէորգ Սկեւռացի գրած է երկու խրատ՝ «Խրատ Գրչութեան» եւ «Խրատ Վասն Հանգամանաց Հեգից եւ Առոգանութեանց» աշխատութիւնները[2][3][4][5][6]։
1284-1312 թուականներուն յիշուած է տարբեր յիշատակարաններու մէջ։
1292 թուականին զինք «ծեր» կոչած են, բայց անկէ 20 տարի ետք (1312-ին), ան եղած է Կիպրոս, ուր գացած էր էր Կիլիկիայէն՝ վտանգներէն նեղացած[7]։
Ստեփանոս Կիպրոսի մէջ գրած է գեղազարդ ձեռագիր մը՝ «Գործք Առաքելոց, Կաթուղիկեայք եւ Աւետարան Յովհաննու»։ Այդ ձեռագիրը գրուած է Հեթում Լամբորնացիի դուստր Ալիծի համար (Կեռան թագուհու քույրը և Կիպրոսի սենեսկալ Փիլիպ Իլինյանի կինը)։ Ալիծը հիւրընկալած էր Ստեփանոսը եւ առած էր իր խնամակալութեան տակ։
Ձեռագիրը գրուած է 1310-1312 թուականներուն, Կիպրոսի Ֆամակուսթա (Մաղուսա) քաղաքին մէջ[8]։
Ստեփանոս գրած է նաեւ Տօնացոյց մը՝ 1300 թուականին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Սիոն։ Ամսագիր ազգային, բանասիրական, գրագիտական եւ քաղաքական, 1964 Մայիս, էջ 133։
- ↑ «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար)», Գարեգին Զարպհանալեան, բարձրագոյն դպրոցաց համար․ Գ տպագր. յաւելուածօք եւ փոփոխութեամբք, Վենետիկ, 1897։
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա», Յակոբոս Տաշեան, Վիեննա, 1895, էջ 783, 842։
- ↑ «A Catalogue of the Armenian Manuscripts in the British. Museum», Conybeare, London, 1913, էջ 306բ։
- ↑ «Cathalogue of the armenian manuscripts in the Bodleian library», կազմեցին Ս. Վրդ. Պարոնեան եւ Conybeare, Oxford, 1918, էջ 232, 246։
- ↑ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», Բարսեղ Սարգիսեան, Վենետիկ-Սբ. Ղազար, 1924, էջ 1000։
- ↑ «Սիսուան», Ղեւոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 97։
- ↑ «Դրանսիլուանիոյ հայոց մետրապոլիսը կամ նկարագիր Կերլա հայաքաղաքի», Գրիգոր Գովրիկեան, Վիեննա, 1896, էջ 342-348։