Ս. Յովհաննէս Եկեղեցի (Կէտիկփաշա)
Ս. Յովհաննէս եկեղեցի, 1849-ին առաջին անգամ կառուցուած է Յակոբ Սերովբեան Պատրիարքի օրով Կէտիկփաշայի Սարայիչի թաղամասին մէջ։
Ս. Յովհաննէս Եկեղեցի | |
---|---|
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրութիւն | Ֆաթիհ? |
Վայր | Պոլիս |
Հասցէ | (0212) 517-8078 |
Փողոց | Կէտիկփաշայի Սարայիչի թաղամաս |
Կառուցման աւարտ | 1849 |
Վերանորոգուած է | 1876-ին, 1895-ին, 1986-ին եւ 2006-ին |
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod. |
Հրդեհի հետեւանքով հրոյ ճարակ դառնալէ ետք, Ներսէս Վարժապետեան Պատրիարքի օրով վերաշինուած է՝ 1876-ին։
Աւելի ուշ, Մատթէոս Իզմիրլեան Պատրիարքի շրջանին կրկին նորոգուելով՝ 1895-ին, բացուած է պաշտամունքի։
Երկար տարիներ եկեղեցին անխնամ ու փլփլած մնացած է, իսկ 1950-ին վերջին անգամ վերանորոգուած է։
1972-ին ծագած հրդեհէն վերջ, թէեւ նորոգուած է, բայց հիմնական նորոգութեան ենթարկուած է 1986-ին եւ պաշտամունքի վերաբացուած ձեռամբ Շնորհք Պատրիարքի։
Եկեղեցին վերջին անգամ նորոգութեան ենթարկուած է եւ 2006-ին պաշտամունքի վերաբացուած ձեռամբ Ամեն. Տ. Մեսրոպ Բ. Պատրիարք Հօր։
Բակին մէջ թաղուած են եկեղեցւոյ բարերարներէն՝ Կարապետ Էսկիճեան (1877), Ալեքսան Մասեհեան (1878) եւ Յարութիւն Գնաճեան (1895)[1]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Ս. Յովհաննէս Եկեղեցի | Ա.Վիճակ (Հին Քաղաք) | Türkiye Ermenileri Patrikliği |»։ www.turkiyeermenileripatrikligi.org։ արտագրուած է՝ 2023-02-20