Շնորհք արք. Գալուստեան

Շնորհք արք. Գալուստեան (1913-1990), Բուն անունով՝ Արշակ Գալուստեան։ Ծնած է Եօզկատի Իյտէլի գիւղը եւ մահացած՝ Ս. էջմիածին։ Յաճախած է Թալասի Ամերիկեան, Նահր Իպրահիմի, Շքիպէյլի, Սայտայի (Լիբանան) եւ Նազարէթի (Պաղեստին) Ամերիկեան որբանոցները, Երուսաղէմի ժառանգաւորաց վարժարանը եւ ապա՝ ընծայարանը։

Շնորհք արք. Գալուստեան
Ծնած է 1913
Ծննդավայր Եօզկատի Իյտէլի գիւղը
Մահացած է 1990
Մահուան վայր Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն Եօզկատցի
Ազգութիւն Հայ
Կրօնք Քրիստոնեայ
Մասնագիտութիւն քահանայ, գրագէտ
Վարած պաշտօններ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք?

Կենսագրութիւն

Խմբագրել

Ոաուցչագործած է Երուսաղէմի վանքի Սրբոց Թարգմանչաց վարժարանին մէջ եւ տեսուչ կարգուած՝ Անթիլիասի Կիլիկիոյ Կաթողիկոսարանի դպրեվանքին։ Ծառայած է իբրեւ Հոգեւոր Հովիւ եւ Աոաջնորդ՝ Պաղեստինի, Անգլիոյ, Միացեալ Նահանգներու մէջ, եւ իբրեւ Լուսարարապետ Երուսաղէմի Պատրիարքական Աթոռին։ Գահակալած է իբրեւ Կ. Պոլսոյ Պատրիարք (1961-1990)։

Աշխատակցած է իսթանպուլահայ թէ սփիւռւքահայ մամուլին՝ յատկապէս Մարմարաին եւ Սիոնին։ Խմբագրած է Երուսաղէմի պատրիարքութեան պաշտօնաթերթ՝ Սիոն ամսագիրը (1956-1960)։ Որպէս ԱՄՆու հոգեւոր հովիւ պաշտօնավարած ատեն, խմբագրած է Կանթեղ եւ Հայաստանեայց Եկեղեցի կրօնական թերթերը։ Ունի անտիպ կրօնաբարոյական ուսումնասիրութիւններ՝ Ցինանց Կիրակիներ, Գիրք Սաղմոսաց, Ապաշխարութեան Սաղմոսները։

Օգտագործած է Շնորհք Արքեպիսկոպոս եւ Շ.Ա.Գ. գրչանուները.

Հրատարակած Գործեր

Խմբագրել

- Քննական Մօտեցում Երուսաղէմի Պատրիարքական Աթոռի Տագնապին. Տէրտէրեանի Անօրէնութիւնները - Փարիզ, 1961։
- Աւետարան Ըստ Մատթէոսի (վերածում) - Իսթանպուլ, 1966։
- Աւետարան Ըստ Մարկոսի (վերածում)– Իսթանպուլ, 1966։
- Աւետարան Ըստ Ղակասի (վերածրսմ)֊ Իսթանպուլ, 1966։
- Աւեւոաւսսն Ըստ Յովհաննէսի (վերածում) - Իսթանպուլ, 1966։
- Ձեոագրերու Գողութեան Գայթակղութիւնը - Իսթանսպուլ, 1969։
- Նկատողութիւններ Երուսաղէմի Ցանձնաժողովի Տեղեկագրի Մասին - Իսթանպուլ, 1970։
- Մեծ Պահքի Կիրակիներու Ոսկի Շղթան - Իսթանպուլ, 1971։
- Գունագեղ Կիրակիներ Եւ Հոգեգալուստ - Իսթանպուլ, 1972։
- Միութիւնը Եւ Միասնութիւնը Կը Կազմեն Եկեղեցիի էութիւնը - Իսթանպուլ, 1973։
- Ներսէս Շնորհափի Ընդհանրական Թուղթ (վերածում) - 1973։
- Ներսէս Շնորհալիի Գիրք Որ Կը Կոչուի Ցիսուս Որդի (վերածում) - Իսթանպուլ, 1974։
- Աւագ Շաբաթ – Պէյրութ, 1974։ ՆիուԵորք, 1990։
- Տաղաւար Տօներ - Երուաաղէմ, 1976[2]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Deutsche Nationalbibliothek Record #131993305 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Կարօ Աբրահամեան, Ժամանակակակից իսթանպուլահայ գրողներ, հ. Ա (խմբ. Պէպօ Սիմոնեան), Անթիլիաս, «Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ», 2004։