Վազգէն Սարգսեան Փողոց (Երեւան)
Վազգէն Սարգսեան փողոց, փողոց՝ Երեւանի Կեդրոն վարչական շրջանէն ներս։ Կոչուած է ի պատիւ հասարակական-քաղաքական եւ ռազմական գործիչ Վազգէն Սարգսեանի։
Տուեալներ
ԽմբագրելԿը սկսի Հանրապետութեան հրապարակէն ու կը շարունակուի մինչեւ Շահումեան պուրակի յարակից Իտալիայի եւ Մովսէս Խորենացի փողոցներու հատման խաչմերուկը։ Հատող փողոցներ՝
- Դեղատան փողոց
- Պետրոս Ադամեան փողոց
- Գրիգոր Տէր-Գրիգորեան փողոց (Երեւան)
Պատմութիւն
ԽմբագրելԽորհրդային տարիներուն փողոցի կենտ համարներու շէնքերով մայթին հարող հատուածը կոչուած է Շահումեան փողոց՝ ի պատիւ համայնավար կուսակցութեան, ԽՍՀՄ եւ միջազգային բանուորական շարժման ականաւոր գործիչ, ընկերաբան, լրագրող, հրապարակախօս Ստեփան Շահումեանի։ Հայաստանի անկախութեան հռչակումէն ետք վերանուանուած է Խորհրդարանի փողոց՝ ի պատիւ Հայաստանի առաջին հանրապետութեան խորհրդարանի։ Փողոցի զոյգ համարներու շէնքերով մայթին հարող հատուածը մաս կազմած է Նալպանտեան փողոցին։ Փողոցին մասը մը Վազգէն Սարգսեանի անունով կոչուած է 2000 թուականին։ Նոյն թուականին Խորհրդարանի փողոցէն անջատուած է հատուած մը եւս, որ կոչուած է Պէյրութի փողոց։
Նշանակալի վայրեր
Խմբագրել- Յակոբ Պարոնեանի անուան պետական երաժշտական քոմետիայի թատրոն
- ՀՀ կեդրոնական դրամատուն
- ՀՀ դատախազութիւն
- «Պիացցա Գրանդէ» համալիր (Եսայի Ջանփոլադեանի թատրոն, Սպայի տուն)
- «Էրեբունի-Երեւան 2750» շատրուաններ զբօսայգի
- Վազգէն Սարգսեանի կիսանդրի (Երեւան)
- Շահումեանի անուան պուրակ
- Ստեփան Շահումեանի յուշարձան (Երեւան, Շահումեանի հրապարակ)
- ՀՀ վճռաբէկ դատարան
- «Էրեբունի-բլազա» բիզնէս-կենդրոն
- Արմսվիսբանկ
- Հայաթ-փլէյս հիւրանոցային համալիր
- Հայաստանի արհմիութիւններու կոնֆեդերացիա
Վազգէն Սարգսեան եւ Դեղատան փողոցներու խաչմերուկի մէջ կը գտնուի Պանքի շէնքը. Գիւղատնտեսական դրամատունը եւ Գիւղպանքի աշխատողներու բնակելի տունը (վերակառուցուած է)։
Պատկերասրահ
Խմբագրել-
Յակոբ Պարոնեանի անուան պետական երաժշտական Քոմէտեայ թատրոն
-
Վազգէն Սարգսեանի կիսանդրի (Երեւան)
-
Գիւղբանկի շէնքը կառուցուած է 1927-1930 թթ. Նիկողայոս Բունիաթեանի նախագծով (վերակառուցուած է)
-
ՀՀ կեդրոնական պանք
-
«Յաւերժական կրակ» (Հայաստանի մէջ Խորհրդային կարգերու հաստատման համար զոհուած մարտիկներու յուշարձան), ճարտարապէտ՝ էտուարտ Սարապեան, նկարիչ՝ Վալենդին Պոդպոմոգով։ Գտնուած է Երեւանի 2750-ամեակին նուիրուած զբոսայգի մէջ
-
Ստեփան Շահումեանի յուշարձան (Երեւան, Շահումեանի հրապարակ)
-
Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2750-ամեակի շատրուաններ
-
Ստեփան Շահումեանի յուշարձանի համալիրի շատրուաններ
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- Երեւան քաղաքի քաղաքային նշանակութեան փողոցներու ցանկ
- Երեւան քաղաքի հասցեներու տեղեկատու, Երեւան, 1983, էջեր 369-506, Երեւան քաղաքի փողոցներու անուանումները
- Կաղապար:Գիրք:Ավագյան:Երևանի փողոցները
- Վազգէն Սարգսեան փողոց