Ստեփան Շահումեան
Ստեփան Շահումեան (1 (13) Հոկտեմբեր 1878[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[2][1] - 20 Սեպտեմբեր 1918[2][1], Krasnovodsky Uyezd, Անդրկասպյան մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1]), հայ յեղափոխական, քաղաքական գործիչ, լրագրող եւ գրաքննադատ։
Ստեփան Շահումեան ռուս.՝ Степан Георгиевич Шаумян | |
---|---|
| |
Ծնած է | 1 (13) Հոկտեմբեր 1878[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[2][1] |
Մահացած է | 20 Սեպտեմբեր 1918[2][1] (39 տարեկանին) |
Մահուան վայր | Krasnovodsky Uyezd, Անդրկասպյան մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[3] |
Ուսումնավայր | Համպոլտթ Համալսարան |
Մասնագիտութիւն | կուսակցական աշխատող, պետական գործիչ, ընկերաբան, լրագրող, հրապարակախօս, քաղաքական գործիչ, գրաքննադատ, թարգմանիչ |
Վարած պաշտօններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ? |
Անդամութիւն | Բաքվի 26 կոմիսարներ?[1] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Ամուսին | Եկատերինա Շահումյան? |
Երեխաներ | Սուրեն Շահումյան?, Լեւոն Շահումեան եւ Սերգեյ Շահումյան? |
Ստորագրութիւն |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է ծնած է Թիֆլիսի, կտորի վաճառականութիւն ընող ընտանիքի մէջ: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայր Թիֆլիսի մէջ, ապա 1898-ին մեկնած է Սեն Փեթերպուրկ իր ուսումը շարունակելու տեղի Պետական համալսարանին մէջ․ ապա անցած է Ռիկայի կաճառի քիմիական բաժին[4]:
Ուսման ընթացքը չաւարտած, նիւթական դժուարութեանց պատճառով ուսումը կիսատ ձգելով վերադարձած է Թիֆլիս, իբրեւ սրբագրիչ աշխատելու «Նովոյէ Օպոկրէնիէ» ռուսական թերթին մէջ, միաժամանակ զբաղելով ազգային եւ կուսակցական հարցերով:
Շահումեան եղած է Թիֆլիսի Հայ Սոցիալ դեմոկրատներու միութեան կազմակերպիչներէն, միաժամանակ գլխաւորելով հայկական եւ վրացական Սոցիալ դեմոկրատականներու գրականութեան եւ հրատարակութեան յանձնաժողովը:
Միջոց մը վերջ, ուսումը ամբողջացնելու համար, մեկնած է Գերմանիա, ընդունուելու Պերլինի Հումպոլթտի համալսարանի փիլիսոփայութեան պետական իրաւունքներու բաժանմունքը:
Աւարտելէ ետք վերադարձած է Թիֆլիս, ստանձնելու Կովկասեան միութեան կոմիտէի «Պրոլետարիատի Կռիւը» թերթի խմբագրութիւնը: Միաժամանակ աշխատակցած է ռուսական «Վպերյոդ» եւ «Պրոլետարի» թերթերուն:
Որոշ ժամանակ ետք հիմնած է «Կավկազսքի ռաբոչի լիստոք» ռուսերէն թերթը՝ 1905 թուականին, իսկ 1907-ին յաջորդաբար «Կայծ», «Նոր Խօսք» եւ «Օրեր» թերթերը:
Շահումեան ընդհանրապէս գրած է ընկերվարութեան մասին, հայ ժողովուրդի պատմութեան եւ մշակութային բազմաթիւ հարցերու մասին յօդուածներ ու քննադատութիւններ, գրելու կողքին հայերէնի թարգմանելով նաեւ Քարլ Մարքսի, Վլատիմիր Լենինի եւ այլ օտարազգի հեղինակներու գործերը:
Ստեփան Շահումեան Պաքուի մէջ 26 կոմիսարներու հետ ձերբակալուած ու գնդակահարուած է:
Խորհրդային շրջանին անոր անունով կոչուած են բազմաթիւ շրջաններ, դպրոցներ, փողոցներ ու հրապարակներ. որոնցմէ է Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտը[4]:
Ստեփանաւանի մէջ կը գտնուի Շահումեանի թանգարանային համալիրը: Կիւմրիի եւ Երեւանի Ստեփան Շահումեանի անուան հրապարակներուն վրայ կանգնած է Շահումեանի յուշարձանը[5]:
Պատկերասրահ
Խմբագրել-
Ստեփան Շահումեանի յուշարձանը, Երեւան
-
Ստեփան Շահումեանի յուշարձանը
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 431–434.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Шаумян Степан Георгиевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 128–129. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ 4,0 4,1 «Մեծանուն Հայեր»։ haymard.am։ արտագրուած է՝ 2022-03-15
- ↑ «ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄԵԱՆ (1878-1918)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-15