Վարդան Վարդանով
Վարդան Վարդանով (Վարդանեան, 12 Յունուար 1853, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] - 26 Յունուար 1919[1], Սեն Փեթերսպուրկ, Խորհրդային Ռուսաստան), հայ բնախօս։ Իվան Պաւլովի առաջին հայ աշխատակիցը, Փեթերսպուրկի բժշկական բարձրագոյն դպրոցներու առաջին հայ փրոֆէսորը։
Վարդան Վարդանով | |
---|---|
Ծնած է | 12 Յունուար 1853 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 26 Յունուար 1919[1] (66 տարեկանին) |
Մահուան վայր | Սեն Փեթերսպուրկ, Խորհրդային Ռուսաստան |
Ուսումնավայր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա?[1] |
Մասնագիտութիւն | գիտնական |
Աշխատավայր |
Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա?[1] Սանկտ Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտ?[1] |
Անդամութիւն | Pavlov Russian Physiological Society?[1] |
Կեանք եւ գործոինէութիւն
ԽմբագրելԾնած է Թիֆլիս։ 1871-ին Ռուսական գիմնազիոնէն շրջանաւարտ ըլլալով, Ս. Փեթերպուրկի բժշկական-վիրաբուժական ակադեմիան մտած է։
1876-ին աւարտելէ ետք, մասնակցած է ռուս-թրքական պատերազմին (1877-1878), կռուելով պալքանեան ճակատին վրայ։
1892-ին, պաշտպանած է իր դոկտորականի աւարտաճառը՝ «Կալվանական երեւոյթներ գորտի մաշկին մէջ»։ Անոր գիտական աշխատութիւնները նուիրուած են որոշ ջիղերու փոխյարաբերութեան եւ մարմինի կազերու փոխանակութեան ու ջերմային կարգաւորման։
Վարդանով եղած է Ս. Փեթերպուրկի բժշկական դպրոցներու մէջ դասաւանդող առաջին հայ դասախօսը։ 1898-1919ին, բնախօսութիւն դասաւանդած է կնոջական բժշկական համալսարանին մէջ, ուր հիմնած է բնախօսութեան ամպիոնն ու տարրալուծարանը, դառնալով լիիրաւ դասախօս 1904ին։ Կեանքի վերջին տարիներուն, գիտական գծով փոխտեսուչն էր։
1890-ին, սկսած է աշխատիլ ռազմաբժշկական ակադեմիային մէջ, ուր դարձած է Փաւլովի օգնականը 1895ժին։
Բնախօսութիւն դասաւանդած է նաեւ ջղահոգեբուժութեան համալսարանին, մանկավարժական ակադեմիային եւ ուրիշ ուսումնական հաստատութիւններու մէջ։
1908-ին, Վարդանով ընտրուած է Ռուս Բժիշկներու Ընկերութեան իսկական անդամ, իսկ երեք տարի ետք՝ Փորձառական Մանկավարժութեան Ընկերութեան պատուաւոր անդամ։
Մարտ 1916 միացած է Փաւլովի եւ իր պաշտօնակիցներուն՝ Նիկոլայ Վետենսկիի եւ Նիկոլայ Լիխաչեւի, հիմնելով Ի. Մ. Սեչենովի անուան Ռուս Բնախօսներու Ընկերութիւնը։
1917-ի բոլշեւիկեան յեղափոխութենէն ետք, ամբողջ Ռուսաստանը խոր ընկերային ու տնտեսական ճգնաժամի մատնուեցաւ՝ իշխանութեան քայքայման հետեւանքով։ Ոճիրներու ալիք մը ընդգրկած է Փեթերսպուրկը, եւ Վարդանով անոր զոհերէն մէկը եղած է։
20 Յունուար 1919-ին, փողոցային գողութեան մը ընթացքին սպաննուած է՝ 66 տարեկան հասակին։
Աշխատութիւններ
ԽմբագրելՀրատարակած է՝
- «Բնախօսութեան դասընթացք» (1906),
- «Նոթեր բնախօսութեան մասին» (1915) ձեռնարկները[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Лопатина Е. В., Пасатецкая Н. А., Колбанов В. В. et al. Профессор В.И. Вартанов — к 170-летию со дня рождения, Professor V.I. Vartanov — to the 170th anniversary of his birth // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 170–177. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2023-3-170-177
- ↑ «ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՈՎ ( ծնունդ՝ 12 Յունուար , 1853)» (en-US)։ 2020-01-09։ արտագրուած է՝ 2022-11-07