Վարդուսեա
Վարդուսեա (յուն․՝ Βαρδούσια), Փինտոս լեռնաշղթային հարաւային մասի լեռնազանգուած, Ֆոքիդա, Կեդրոնական Յունաստան, Յունաստան, մինչեւ 2495մ․ բարձրութեամբ (Քորաքաս գագաթ)։
Վարդուսեա | |
---|---|
Βαρδούσια | |
Վարդուսեա լեռ | |
Տեսակ | լեռ եւ Լեռնաշղթայ[1] |
Երկիր | Յունաստան |
Վարչատարածքային միաւոր | Կեդրոնական Յունաստան եւ Տելֆի քաղաքապետութիւն |
Վայր | Ֆոքիդա |
Լեռնաշղթայ | Փինտոս |
Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 2495 մեթր |
Յարաբերական բարձրութիւն | 2.495 |
Բարձրագոյն գագաթ | Քորաքաս |
Պահպանման տարածք | ՆԱԹՈՒՐԱ 2000 |
Տեղեկութիւններ
ԽմբագրելՎարդուսիա լեռնազանգուածին մեծ մասը կը բարձրանայ Ֆոքիդայ նահանգին Տորիդա գաւառին մէջ, իսկ փոքր մասը՝ հիւսիսայինը, Ֆթիոթիդա նահանգին մէջ։
Վարդուսիա կը բաղկանայ երեք բաժիններէ․ հիւսիսային, արեւմտեան եւ հարաւային, որ ամենէն բարձրն է։
Լեռնազանգուածը կը սահմանուի Մորնոս, էվինոս եւ Գոքինոփոթամոս գետերէն եւ ունի հարուստ բուսականութիւն։
Վարդուսեայի բարձրագոյն գագաթն է Քորաքաս (2495)։ Ուրիշ գագաթներն են՝ Գոքինաս (2404), Փիրամիդա (2348), Մեղալի Սուֆլա (2340), Փլաքա (2320), եւայլն։
Բնապահպանում
ԽմբագրելՎարդուսեա ունի հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ։ Պահպանուած կենսավայր է եւ մաս կը կազմէ եւրոպական ՆԱԹՈՒՐԱ 2000 բնապահպանման գօտիին GR2450001 արձանագրութեամբ։
Պատկերասրահ
Խմբագրել-
Վարդուսիա եւ Մորնոս լիճ
-
Վարդուսեա, Մեղալի Սուֆլիա
-
Վարդուսեա ձիւնածածկ
-
Վարդուսեա, Փլաքա
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Վարդուսեա, GR2450001 (յունարէն)
- ↑ «ՆԱԹՈՒՐԱ 2000(անգլերէն)(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-08-05-ին։ արտագրուած է՝ 2023-08-05
- ↑ Վարդուսեա, Յունաստան(անգլերէն)
- ↑ ΕΡΤ - Յունաստանի ռատիոսփռման պետական կայան․ տեսերիզ, Վարդուսեա(յունարէն)