Վարուն Տաուան (ծնած` 24 Ապրիլ 1987), հնդիկ դերասան: Կը նկատուի աշխարհի ամենաբարձր վաստակող աստղերէն մէկը:


հնդ.՝ वरुण धवन
Ծնած է 24 Ապրիլ 1983
Ծննդավայր Մումպայ, Հնդկաստան[1]
Քաղաքացիութիւն  Հնդկաստան
Ազգութիւն Հնդիկ
Կրօնք Հինդուսի
Ուսումնավայր Nottingham Trent University?
Մասնագիտութիւն Դերասան
Աշխատավայր Դերասան
Ամուսին Natasha Dalal?
Ծնողներ Տէյուիտ Տաուան եւ Գարունա Տաուան

Կենսագրութիւն

Խմբագրել

Վարուն Տաուան ծնած է 24 Ապրիլ, 1987-ին: Հայրը՝ Տէյուիտ Տաուան, շարժանկարի բեմադրիչ է, իսկ մայրը՝ Գարունա Տաուանն է: Անոր աւագ եղբայր Ռոհիթը բեմադրիչ է, իսկ հօրեղբայր Անիլը՝ դերասան: Վարուն իր երկրորդական ուսումը աւարտած է H.R. College-ի մէջ՝ մասնագիտանալով տնտեսագիտութեան մէջ եւ շարունկած է իր ուսումը Nottingham Trent University-ի մէջ՝ աւարտելով գործընկերական բաժինը։ Ուսումը աւարտելէ ետք աշխատած է իբրեւ օգնական բեմադրիչ Գարան Ճոհարի «My Name Is Khan» ֆիլմին մէջ:

Դերասանական ասպարէզը

Խմբագրել

Սկզբնական շրջան (2012-2014)

Խմբագրել

2012-ին Վարուն իր դերասանական ասպարէզի առաջին քայլը առաւ։ Ան մաս կազմեց Գարան Ճոհարի արտադրած «Student of the Year» ֆիլմին, որուն դերակատարութեան մաս կազմեցին Ալիա Պահաթը եւ Սիտհարդ Մալհոդրան, հետեւեալ ֆիլմը համաշխարհային մեծ ընդունելութիւն գտաւ եւ ապահովեց 13 միլիոն Ամերիկեան Տոլարի մուտք:

 
Վարունը Student Of The Year-ի յատուկ ցուցադրման ժամանակ:

2014-ին Վարուն ունեցաւ երկու ֆիլմ: Առաջինը «Main Tera Hero» որ կը նկատուէր վիպային կատակերգութիւն, իսկ երկրորդ ֆիլմը՝ «Humpty Sharma Ki Dulhania» ֆիլմը նկարահանուեցաւ իբրեւ տարբեր օրինակ մը `Ռոհիթ Շէթիի «Dilwali Dulhania Le Jayenge» (1995) ֆիլմին որ Գարան Ճոհարի-ի կողմէ էր, որ կ'աշխատէր իբրեւ արտադրող հետեւեալ ֆիլմին, անոր դերակատարութեան իբրեւ իգական հերոս մաս կազմեց Ալիա Պահաթը: «Humpty Sharma Ki Dulhania»-ն շահեցաւ 15 միլիոն ամերիկեան տոլար:

Դերասանական հռչակ (2015էն մինչեւ օրս)

Խմբագրել

2015-ին ան նկարահանեց ոճրագործական ֆիլմ՝ «Badlapur» եւ ստացաւ Filmfare-ի մրցանակ իբրեւ տարուան ամենալաւ դերասան: Անոր յաջորդ դերակատարութիւնը եղաւ «ABCD2: Any Body Can Dance 2» ֆիլմին մէջ, որ ապահովեց 22 միլիոն Ամերիկեան Տոլար: Նոյն տարուան իր վերջին ֆիլմը եղաւ «Dilwale» ֆիլմը,որուն դերակատարներն էին Շահ Ռոխ Խանը, Քրիթի Սանոն եւ Քաճուլը որ մեծ ընդունելիութիւն գտաւ հանդիսատեսին կողմէ:

2016-ին ան ձեռք բերաւ իր այդ տարուան առաջին ֆիլմը՝ «Dishoom»-ը, որուն արտադրիչն էր իր եղբայրը՝ Ռոհիթը, անոր դերակատարման մաս կազմեցին Ճագլին Ֆերնանտեզ եւ Ճոն Աբրահամ, այս ֆիլմի մէջ անոր դերակատարած անձնաւորութիւնը լրտես մըն էր որ կ'ապրէր Սուէտ Արապիայի մէջ, երբ կը լսէն թէ հռչակաւոր Քրիքիթ խաղցող մը կ'արեուանգուի եւ համագործակցելով Ճոն Աբրահամի դերակատարած անձնաւորութեան հետ կը սկսին փնտռել անոր: Ֆիլմը շատ մեծ յաջողութիւններ ձեռք բերաւ:

 
Վարուն Տաուան, Ճագլին Ֆերնանտեզ եւ Ճոն Աբարահմ, իրենց ֆիլմին՝ Dishoom-ին ցուցադրման ժամանակ:

2017-ին ան նկարահնեց «Badrinath Ki Dulhania» ֆիլմը, ի դիմաց Ալիա Պահաթին։ Ան շահեցաւ իր երկրորդ Filmfare-ի մրցանակը, իբրեւ ամենալաւ դերասան: Նոյն տարուան ընթացքին ան հանդէս եկաւ իր նոր ֆիլմով՝ «Judwaa 2», այս ֆիլմի մէջ ան դերակատեց զոյգ դերեր,եւ անոր ընկերակցեցան Ճագլին Ֆերնանտեզը եւ Դափսին: 2017-ի իր երկու ֆիլմերը մեծ առեւտրային յաջողութիւն ձեռք բերին եւ մեծ ընդունելիութիւն գտան ժողովուրդին կողմէ: Judwaa 2-ին եկամուտը արձանագրուեցաւ 28 միլիոն ամերիկեան տոլար:

2018-ին ան հանդէս եկաւ իր նոր ֆիլմով՝ Սուճիդ Շիրքարի արտադրած «October»-ով եւ Շարափ Գաթարիայի արտադրած «Sui Dhaaga» ֆիլմով: «Sui Dhaaga» ֆիլմին մէջ անոր հետ դերակատարման մաս կազմեց Անուշքա Շարման:

Յաջորդող Ծրագիրներ:

Խմբագրել

2018-ի Սեպտեմբերին ան սկսաւ աշխատիլ իր յաջորդ ֆիլմին՝ Ապիշէք Վարմանի կողմէ արտադրուող «Kalank»-ի վրայ, այս ֆիլմին դերակատրման կազմէն էր նաեւ Ալիա Պահաթը։ Ան մտադիր է նաեւ աշխատիլ «Rannbhoomi» ֆիլմին մէջ:

Ֆիլմացանկ

Խմբագրել
Բանալի
* Այս նշանը կռող Ֆիլմերու անունները դեր չեն արտադրուած:
Year Film Role Notes
2010 My Name Is Khan Օգնական բեմադպիչ
2012 Student of the Year Rohan Nanda
2014 Main Tera Hero Sreenath "Seenu" Prasad
2014 Humpty Sharma Ki Dulhania Rakesh "Humpty" Sharma Երգած է Ֆիլմին "Lucky Tu Lucky Me" երգը:
2015 Badlapur Raghav "Raghu" Purohit
2015 ABCD 2 Suresh "Suru" Mukund Երգած է ֆիլմին "Happy Birthday" երգը:
2015 Dilwale Veer Randhir Bakshi
2016 Dishoom Junaid Ansari
2017 Badrinath Ki Dulhania Badrinath "Badri" Bansal
2017 Judwaa 2 Raja/Prem Malhotra
2018 October Danish "Dan" Walia
2018 Nawabzaade Unnamed Յատուկ ներկայացում "High Rated Gabru"
2018 Sui Dhaaga Mauji
2019 Kalank* TBA Կը գտնուի պատրաստութեան ընթացքի մէջ
  1. Նյու Դելիի Հեռուստատեսություն — 1988.