Վեզուվիօ
Վեզուվիօ (իտալ․՝ Vesuvio)․ հրաբուխ։ Կը գտնուի Թիրինեան ծովուն Նափոլի ծոցին ափերուն, Քամփանիա շրջանին մէջ, Նափոլի քաղաքէն 9 քլ դէպի արեւելք։
Վեզուվիօ | |
---|---|
Vesuvio | |
Վեզուվիօ․ դիրքը | |
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միաւոր | Նափոլի քաղաքապետութիւն |
Աշխարհագրական տեղադրութիւն | Նափոլի ծոց, Քամփանիա |
Լեռնաշղթայ | Q3618573? |
Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 1281 մեթր[1] |
Յարաբերական բարձրութիւն | 1281 |
Պահպանման տարածք | Վեզուվիոյ ազգային պուրակ |
Նիւթ | Գորշաքար |
Վերջին ժայթքում | 24 Օգոստոս 79 - վերջին ժայթքում՝ 18-29 Մարտ 1944 |
Սմիթսոնիան կոդ | 211020 |
Տեղեկութիւններ
ԽմբագրելՎեզուվիօ հրաբուխը մինչեւ 79-ին կը սեպուէր պարզ լեռ։
Ըստ Ստրապոնի, Ուեսույոն լեռը (այդպէս անուանած է Վեզուվիօն) ծածկուած էր գեղեցիկ արտերով, բացի գագաթէն որ տափարակ էր եւ սեւ։ Ան եզրակացուցած է թէ լեռը այրած է ծագած հրդեհի պատճառով որ սակայն մարած է, կիզելի նիւթի չգոյութեան պատճառով։
Վեզուվիոյին ժայթքումը 24 Օգոստոս 79-ին, քանդած է հին հռոմէական քաղաքները՝ Բոմբէյ, Իրաքլիօ կամ Իրաքլիա Քամփանիա (այսօրուան անունով էրքոլանօ), Օբլոնտիդա եւ Սթավիես, ինչպէս նաեւ շատ մը բնակավայրեր։
Հրաբուխին ժայթքումին ականատես Փլինիուս Կրտսերը երկու նամակներով եղելութիւնը Բուպլիուս Քորնելիուս Թաչիդուսին նկարագրած է։
Վեզուվիոյին մեծ ժայթքումներ արձանագրուած են 1794-ին, 1872-ին, 1906-ին (պատճառած է մեծ աղէտներ եւ բազմաթիւ մարդոց մահը) եւ1944-ին։
Վերջին ժայթքումը կը պատահի 18 Մարտ 1944-ին, դաշնակից ուժերէն Նափոլիի ազատագրման ընթացքին եւ կը տեւէ մինչեւ 29 Մարտ 1944-ին։ Հրաբուխին իրարայաջորդ ժայթքումներուն պատճառով, կը քանդուին Սան Սեպասթեանօ ալ Վեզուվիօ, Մասա տի Սոմա, Օդավիանօ եւ Սան Ճիորճօ ա Գրեմանօ գիւղերը։ Նաեւ 12 000 մարդիկ կը ստիպուին տեղափոխուիլ, որովհետեւ իրենց բնակարանները կը կորսուին։
ներկայ ժամանակաշրջանին Վեզուվիօ հրաբուխին շրջակայքը խիտ բնակուած է։