Նափոլի (անգլ.՝ Naples) (հին յուն․՝ Νεάπολις, հին յուն․՝ νέα πόλις, բառացի՝ նոր քաղաք, լատ.՝ Neapolis, իտալ.՝ Napoli, քաղաք Իտալիայի մէջ, Քամփանիայի շրջանի եւ համանուն նահանգի վարչական կեդրոնը։ Տեղակայուած է Նէափոլիթանեան ծովածոցի ափին։
Նափոլի Իտալիայի՝ մեծութեամբ, երրորդ քաղաքն է (Հռոմէն ու Միլանէն յետոյ) եւ Հարաւային Իտալիայի ամենամեծ քաղաքը՝ շուրջ մէկ միլիոն բնակչութեամբ (արուարձաններու հետ՝ շուրջ երեք միլիոն)։ Փոխադրական խոշոր հանգոյց է (միջազգային օդանաւակայան, նաւահանգիստ)։
Պաշտօնական լեզուն իտալերէնն է, որմէ բացի գործածական են նաեւ նէափոլիթաներէնը։
Քաղաքի հովանաւորն է Սուրբ Եանուարիոսը (Saint Januarius), որուն յիշատակին օրը՝ 19 Սեպտեմբեր կը նշուի քաղաքի տօնը։
Քաղաքը տեղակայուած է (seismic) երկրաշարժական վտանգ գօտիի մէջ (քաղաքի պատմական հատուածը տեղակայուած է Վեզուվիօ լերան արեւմտեան լանջին)։ Վեզուվիօ լերան (Mount Vesuvius) վերջին ժայթքումը տեղի ունեցեր է 1944 թուականին։ Իսկ վերջին աղետալի երկրաշարժը տեղի ունեցած է 1980 թուականին։
Նափոլի կը համարուի փիծծայի, աւելի ճիշտ՝ անոր մէկ տեսակի (տեղական անուանումը՝ իտալ.՝ pizza napoletana) հայրենիքը, որ յայտնի է 19-րդ դարու 80-ական թուականներէն եւ կը պատրաստուի մինչեւ այսօր։
Դասական կը համարուին նէափոլիթանական փիցցայի երկու տարբերակներ (իտալ.՝ verace pizza napoletana artigianale)՝ «Մարինարա» (իտալ.՝ Marinara, սխտորով, առանց պանիրի) եւ «Մարկերիթա» (իտալ.՝ Margherita, պանիրով ու ռեհանով, առանց սխտորի)։
Նափոլին հին անուամբ կոչուած է (11) Փաթենոփէ աստղակերպը, որ յայտնաբերուած է Նափոլիին մէջ 1850 թուականի Մայիսի 11-ին իտալացի աստղագէտ Անիպալէ տէ Կասփարիսի կողմէն։