Վերոնիքա Ռոթ, (անգլերէն՝ Veronica Roth, 19 Օգոստոս 1988, Նիւ Եորք, ԱՄՆ:) Ան գրագէտ ու հեղինակ մըն է, որ ճանչցուած է իր գրած «Divergent» գիրքի վիպաշարով: Անոր ստեղծագործութիւնները ունին երեւակայական եւ առասպելական ոճեր: «Divergent» վիպաշարը կը բաղկանայ երեք գիրքերէ՝ Divergent, Insurgent եւ Allegiant: Այս գիրքերը նկարահանուած են ու վերածուած են ֆիլմերու, որոնց մէջ գլխաւոր կերպարին դերը կը կատարէ Շէյլին Ուըտլին[1][2]:

Վերոնիքա Ռոթ
անգլերէն՝ Veronica Roth
Ծննդեան անուն անգլերէն՝ Veronica Roth
Ծնած է 19 Օգոստոս, 1988 (28 տարեկան)
Ծննդավայր Նիւ Եորք, ԱՄՆ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ուսումնավայր Նորթուեթըրն Համալսարան
Barrington High School?
Երկեր/Գլխաւոր գործ Դիվերգենտ?
Տեսակ դեռահասական գրականություն?
Մասնագիտութիւն Գրող եւ հեղինակ
Կայքէջ [http://Script error: The function "url" does not exist.]
Ստորագրութիւն

Կենսագրութիւն Խմբագրել

Վերոնիքա Ռոթը ծնած է 19 Օգոստոս, 1988 թուականին, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ[3]։ Անոր մայրն է՝ նկարչուհի Պարպարա Ռիտզը[3][4] իսկ հայրը՝ գերմանացի Էտկար Ռոթ։ Ռոթին ծնողները ամուսնալուծուած են երբ ան 5 տարեկան էր։ Վերոնիքա ունի մէկ քոյր եւ մէկ եղբայր՝ Ինկրիտ եւ Քարլ Ռոթ[3][3]։

Վերոնիքան կրթութիւն է ստացած Հիւսիս-Արեւմտեան համալսարանին մէջ, ուսանելով լեզուաբանութեան բաժնին մէջ[5]: Աւարատելէ ետք, սկսած է ծրագրել իր գրագէտի մասնագիտութիւնը, եւ այսպէս հրատարակած է իր առաջին վէպը՝ Divergent-ը, որ «New York Times»-ի լաւագոյն գիրքերու ցանկին մէջ կը գրաւէ 6-րդ դիրքը, իսկ 2012 թուականին կը բարձրանայ մինչեւ 2-րդ դիրքը[6]:

2011 թուականին Վերոնիքան ամուսնացաւ լուսանկարիչ Նելսոն Ֆիթչի հետ[7]:

Մրցանակներ Խմբագրել

  • 2012 թուականին կը պաշտօնակարգուի «Teen Choice Awards» մրցանակին՝ «Choice Other: Book» բաժնին մէջ։

Գիրքեր Խմբագրել

Divergent Վիպաշարը Խմբագրել

  • 2011՝ Divergent (#1)
  • 2012՝ Insurgent (#2)
  • 2013՝ Allegiant (#3)

Փոքր պատմութիւններ Divergent վիպաշարին համար Խմբագրել

Four: A Divergent Story Collection

  • 2012՝ Free Four (#1.5)
  • 2012՝ The World of Divergent: The Path to Allegiant (#2.5)
  • 2013՝ The Transfer: A Divergent Story (#0.1)
  • 2013՝ The Initiate: A Divergent Story (#0.2)
  • 2013՝ The Son (#0.3)
  • 2013՝ The Traitor (#0.4)

Այլ ստեղծագործութիւններ Խմբագրել

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. In This Dystopia, Teens Must Choose Wisely
  2. Lionsgate Splitting Third ‘Divergent’ Book ‘Allegiant’ into Two Films
  3. 3,0 3,1 3,2 3,3 Wainwright Natalie (July 5, 2011)։ «'Divergent': A Bestseller Built in Evanston»։ Evanston Roundtable։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ October 17, 2014-ին։ արտագրուած է՝ September 13, 2016 
  4. Lizluby (October 6, 2013)։ «365BarringtonTV Interviews DIVERGENT Author Veronica Roth»։ արտագրուած է՝ October 23, 2013 
  5. Leopold, Wendy (May 5, 2010)։ «A Book Contract Already! Weinberg undergraduate gets a three-book deal from HarperCollins»։ Northwestern.edu։ արտագրուած է՝ August 29, 2013 
  6. Best Sellers
  7. Bock Cathy and David։ «Veronica and Nelson Married»։ Cathy and David Photographers։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-07-ին։ արտագրուած է՝ 2016-11-04 

Արտաքին յղումներ Խմբագրել