Տիգրան Ալլահվերտի
Տիգրան Ալլահվերտի, բժիշկ, պետական-հասարակական գործիչ, Ազգային կեդրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ։ Ծնած է 1860 թուական, Կոստանդնուպոլիսոյ Ենի-Գափու թաղամասէն ներս՝ կեսարացի ծնողներու ընտանիքի մէջ։
Տիգրան Ալլահվերտի | |
---|---|
| |
Ծնած է | 1860 |
Ուսումնավայր | Կալաթասարայի Վարժարան |
Մասնագիտութիւն | բժիշկ, դեղագործ |
Կենսագրութիւն
ԽմբագրելՈւսանած է Եէնի Գափուի եւ Կումկափուի ազգային վարժարաններնեն ներս ու սուլթան Աբդուլ Ազիզի՝ 1868 թվականին հիմնած՝ Կոստանդնուպոլիսի Կալաթասերայի «Մեքթեբի Սուլթանիե» («Սուլթանական վարժարան») բարձրագույն վարժարանին եւ փայլուն ընդունակություններ դրսեւորել։ 1882 թվականին ստացեր է դեղագործի վկայական եւ Կ. Պոլսի Բահչեկափու թաղամասին դեղագործ աշխատել։ 1886-1993-1995 թվականին փայլուն ավարտեր է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Ժանտատենդի հարցերին նվիրված նրա ավարտաճառն արժանացեր է վարժարանի քննիչ մարմնի «պատվոնիշին»։ Բեռլինի եւ Վիեննայի բժշկական կենտրոններում մասնագիտացեր ներքին հիվանդությունների գիծով։ Վերադարնալով Կ. Պոլիս՝ բժիշկ է աշխատել եւ կարճ ժամանակում խղճմիտ ու ճարտար մասնագետի մեծ համբավ ձեռք բերել։ Անատոլիայի զանազան քաղաքներում քաղաքային բժիշկ աշխատեր է եւ զինվորական բժիշկ ծառայել։ Երկար տարիներ եղեր է Կ. Պոլսի Կումկափուի, ապա՝ Բերայի թաղային բժիշկը։ Եղեր է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ։ Զբաղվեր է հանրային գործունեությամբ։ Դասախոսություններ կարդացեր է Բերայի Աղքատախնամի հաստատած հիվանդապահության դա սընթացում, Կ. Պոլսի չորս թաղերի ազգային վարժարաններում։ Բժշկական հանրամատչելի հոդվածներով աշխատակցեր է Կ. Պոլսի «Ստամբուլ» Ֆրանսերէն օրաթերթին։ Եղեր է Կ. Պոլսի Կումկափու, ապա՝ Ֆերիգյուղ (Ֆերիքեոյ) թաղային խոր հուրդների անդամ։ 1901 թվականիցից եղեր է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ (այսինքն՝ ազգային երեսփոխան), նաեւ՝ Քաղաքական ժողովի Դատաստանական խորհրդի անդամ։ Կյանքի վերջին տարիներին եղեր է Կ. Պոլսի Կումկափուի չորս թաղերի Աղքատախնամ ընկերության ատենապետը։ Մարմարա ծովի ասիական ափում գտնվող Բանդրմայում, Էդինջիքում եւ դրանց շրջակայքում տարածված խոլերայի համաճարակի ժամանակ, նշանակվեր է այդ տարածքների առողջապահական տեսուչի պաշտոնին, եւ կանխարգելիչ միջոցներ կիրառելու շնորհիվ մի քանի ամիս հաջողությամբ պայքարելով կանխել վտանգավոր համաճարակի հետագա տարածումը։ Իր ծառայություններու համար արժանացեր է ուլայի (իւլա) զինվորական աստիճանին։ Պարգեւատրվեր է «Մեջիդիե», «Օսմանիե» եւ «Լիագաթ» պատվանշաններով, ինչպես նաեւ Հունաստանի «Այոս Յորղոս» (սբ. Գեւորգ) ու Սերբիայի «սուրբ Սավվա» շքանշաններով։ 1914-1918 թվականներուն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորական բժիշկ ծառայելով օսմանյան բանակում, բազմաթիվ օգուտներ մատուցեր է Օսմանյան պետությանը եւ նրա հայ համայնքին։ 1915 թվականի ապրիլի 11 (24)-ին ի թիվս բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվեր է եւ բանտարկվել Կ. Պոլսի կենտրոնական բանտում։ 1915 թվականի ապրիլի 12-ին, ի թիվս բազմաթիվ ձերբակալված հայ մտավորականների, գնացքով տեղափոխվեր է Այաշավանի ծայրամասի բլուրի վրա գտնվող Սարը կշլա հին զորանոց-բանտը եւ մի քանի ամիս արգելափակվել այնտեղ։ Հանգամանքների բերումով փրկվեր է անխուսափելի մահեն։ Պատերազմեն հետո դասախոսեր է Աղքատախնամ ընկերության՝ Կ. Պոլսի Բերա թաղամասի մէջ հիմնած հիվանդապահների դասընթացքի եւ Կ. Պոլսի 4 թաղամասերի ազգային վարժարաններում։ Մահացեր է 1930-1932[աղբիւրի կարիք ունի] թվականի հունվարի 26-ին, Կ. Պոլսում՝ 71 տարեկանում։ Աշխատությունը. Տիֆ հիվանդության բուժումը։
Գրականութիւն
Խմբագրել- Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1905։
- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեն նա, 1922։
- Ալպօյաճեան Ա., Պատ մութիւն հայ Կեսարիոյ, Բ., Գահիրէ, 1937։ 4. Պոտ ուր եա ն Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։ 5. Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։ 6. Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատ գամները), Պոսթոն, 1957։ 7. Շիկ ահ էր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975։
- Պալաքյան Գրիգորիս ծ.վրդ., Հայ գողգոթան, Երեւան, 1991։ 9. Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ եւ պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (Թուրգերէն), Ստամբուլ, 2001։ 10. Ավագյան Կար ին ե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի, Երեւան, 2002։ 11. Փամուքջյան Գեւորգ, Հայերը իրենց կենսագրականներով (Թուրգերէն), Ստամբուլ, 2003։ 12. Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թվական ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմուշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12
Աղբիւրներ
Խմբագրել- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։