Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տուն
Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տուն (Տիգրան Պետրոսեանի անուան շախմատիստի կեդրոնական տուն), բացուած է 1970-ին, 1984-էն կը կրէ շախմատի աշխարհի 9-րդ ախոյեան Տիգրան Պետրոսեանի անունը։ Ընդգրկուած է Երեւանի Կեդրոն վարչական շրջանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ:
Պատմութիւն
ԽմբագրելՇախմատի տունը մայրաքաղաքի մարզական կարեւորագոյն կառոյցներէն է (ճարտարապետներ` Ժաննա Մեշչերիակովա, Ռ. Մանուկեան, նկարիչներ` Յ. Պտէեան, Տ. Պապայեան, 1970)։ Շէնքի հիմնարկեքի առաջին քարը տեղադրած է Տիգրան Պետրոսեանը։ Շէնքը ունի անսովոր եռանկիւնի ձեւ, որ շախմատային նաւակ կը յիշեցնէ։ Ճակատը կը զարդարեն պղինձէ կոփուած եօթ ոճաւորուած շախմատի խաղաքարեր։
Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տան հարեւանութեամբ կանգնեցուած է տաղանդաւոր շախմատիստի կիսանդրին (քանդակագործ` Արա Շիրազ, ճարտարապետ` Կարլէն Անանեան, 1989)։
Այս շէնքէն ներս իր գործունէութիւնը կը ծաւալէ Հայաստանի շախմատի դաշնութիւնը:
1971-էն այստեղ կը գործէ Հենրիկ Գասպարեանի անուան շախմատի դպրոցը:
Հասցէ
ԽմբագրելՏիգրան Պետրոսեանի անուան շախմատի տունը կը գտնուի Երեւանի կեդրոնը՝ Օղակաձեւ զբօսայգիին մէջ, Խանջեան փողոցի 50 հասցէով։
Պատկերասրահ
Խմբագրել-
Շախմատի տուն
-
Շախմատի տուն
-
Հենրիկ Գասպարեանի անուան շախմատի դպրոցի մուտքը
Աղբյուրներ
Խմբագրել- Պաշտոնական կայքը
- Հայաստանի շախմատի ֆեդերացիա
- Հայաստանի շախմատի ակադեմիա
- Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոց Archived 2014-12-24 at the Wayback Machine.
- Կաիսա Շախմատի Դպրոց Archived 2014-06-24 at the Wayback Machine.