Արա Շիրազ
Արա Շիրազ (Արամազդ Յովհաննէս Կարապետեան, 8 Յունիս 1941, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 18 Մարտ 2014, Երեւան, Հայաստան)՝ հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ։
Արա Շիրազ | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Արամազդ Կարապետյան |
Ծնած է | 8 Յունիս 1941 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 18 Մարտ 2014 (72 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Երկեր/Գլխաւոր գործ | Անդրանիկ Օզանեանի Յուշարձան, Ալեքսանդր Միասնիկեանի յուշարձան, Հովհաննես Շիրազի հուշարձան?, Տիգրան Պետրոսյանի հուշարձան? եւ Պարոյր Սեւակի յուշարձան |
Մասնագիտութիւն | քանդակագործ, գեղանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Յովհաննէս Շիրազ, մայր՝ Սիլվա Կապուտիկեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱրա Շիրազը XX դարու յայտնի բանաստեղծ Յովհաննէս Շիրազի եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի որդին է։
1966 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական բաժինը։
1987-1993՝ Հայաստանի նկարիչներու միութեան նախագահ։
Մահացած է «Նաիրի» բժշկական կենդրոնին մէջ ծանր հիւանդութենէ յետոյ։ Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակին մէջ հիւանդանոց տեղափոխուած էր 2014 Փետրուար 24-ին։ Բժիշկներն ախտորոշած էին գլխուղեղի արեան շրջանառութեան սուր խանգարում, զարգացած էր պոլիօրգանային անբաւարարութիւն[1]։
Կոչումներ
ԽմբագրելՍտեղծագործութիւններ
Խմբագրել1960-ական թթ. հայ կերպարուեստին մէջ գեղարուեստական ձեւերու թարմացման՝ բլաստիկայի ազգային աւանդոյթներու իւրացման միտումներն արտայայտուած են Շիրազի գործերուն մէջ[3]։
- «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երեւան
- «Ներբող» 1970, թրծակաւ, ԺԱԹ, Երեւան
- «Վահանով կինը», 1970, դրուագուած պղինձ
- «Անի» հիւրանոց, Երեւան
1970-ական թթ. Շիրազի արտայայտչամիջոցները դարձած են առաւել վաւերագրական, բազմազան։
- «Ուիլիամ Սարոյեան» 1975, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
- «Բապլօ Բիգասսօ», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
- «Հրաչեայ Ներսիսեան», 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
- «Ֆիտայի», 1976, երանգաւորուած գիպս, ՀԱՊ
Հոյակապ գեղեցիկ գործերէն են՝
- «Պարոյր Սեւակի» (1974, պրոնզ, ճարտարապետ՝ Ճիմ Թորոսեան, Երեւան, Պարոյր Սեւակի անուան դպրոցի պատին) յուշարձան
- «Եղիշէ Չարենցի» (Չարենցաւանի կենդրոնական զբօսայգիին մէջ, թուջ, 1979, Չարենցաւան) յուշարձան
- «Ալեքսանտր Մեասնիկեանի» (1981, գրանիտ, ճարտարապետ՝ Ճիմ Թորոսեան, Երեւան) յուշարձան
- Անդրանիկ Օզանեանի յուշարձանի (2002, պրոնզ, բազալտ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարեան, Երեւան) յուշարձան
- Մ. Մկրտչեանի (2004, Գիւմրի) յուշարձան
- «Դուին» հիւրանոցի ճակատի «Դուին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979, Երեւան)
Հեղինակ է բազմաթիւ այլ քանդակներու՝
- «Ուիլիամ Սարոյեանի» (1989, պրոնզ, գրանիտ, Կոմիտասի անուան զբոսայգի պանթեոն, ճարտարապետ՝ Ճիմ Թորոսեան) մահարձան
- «Յովհաննէս Շիրազի» (1994, պրոնզ, կրաքարային տուֆ, Կոմիտասի անուան զբոսայգի պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարեան) մահարձան
- «Սերգէյ Փարաճանովի» (1999, պրոնզ, գրանիտ, Կոմիտասի անուան զբօսայգի պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարեան) մահարձան
- «Վազգէն Սարգիսեանի» յուշապատի (1999, տուֆ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարեան) դիմաքանդակի
- հօր՝ Յովհաննէս Շիրազի հուշարձանի, որ տեղադրուած է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասին մէջ (2005)[4]
- Վազգէն Ա-ի արձանի, որ տեղադրուած է Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցի բակին մէջ (2008)[5]։
Երեւանի Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիի դիմացի աջ անկիւնին մէջ տեղադրուած Անդրանիկ Օզանեանի յուշարձանի հեղինակն է (2002 թ.)։ Այն հարցին, թէ ինչու է ան Անդրանիկին երկու ձիերու վրայ քանդակած է, ան պատասխանած է. «Երկու ձիերը կը խորհդանշեն Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանները, «դարերով բաժանուած երկիր, մեր միանալու պատգամը եւ ազգային ազատագրական պայքար», Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով»։
Պատկերասրահ
Խմբագրել-
«Սերգէյ Փարաջանովի» մահարձանը Կոմիտասի անուան զբոսայգի պանթեոնին մէջ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Մահացած է քանդակագործ Արա Շիրազը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-03-28-ին։ արտագրուած է՝ 2016-06-21
- ↑ «Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր կոչումներ շնորհելու մասին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-01-15-ին։ արտագրուած է՝ 2018-09-24
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007
- ↑ «AZG Armenian Daily - WAP-version»։ www.azg.am։ արտագրուած է՝ 2016-06-08
- ↑ «HHpress.am»։ www.hhpress.am։ արտագրուած է՝ 2016-06-08