Ասլան Մխիթարեան
Ասլան Կամոյի Մխիթարեան (17 Դեկտեմբեր, 1947, Երեւան), ճարտարապետ, ՀՀ վաստակաւոր ճարտարապետ (2010)[1]։
Ծնած է | 17 Դեկտեմբեր 1947 (76 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երեւան |
Ազգութիւն | հայ |
Կրթութիւն | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
Աշխատավայր | Երևաննախագիծ? |
Ուշագրաւ աշխատանքներ | Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան?, Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող?, Անդրանիկ Օզանեանի Յուշարձան, Գարեգին Նժդեհի Յուշարձան եւ Ֆրիտիոֆ Նանսենի Կիսանդրի (Երեւան) |
Պարգեւներ | Հայաստանի վաստակավոր ճարտարապետ? |
Կենսագրութիւն
Խմբագրել1971-ին աւարտած է Հայաստանի ազգային բազմարուեստական համալսարանը:
1971-էն կ'աշխատի Երեւաննախագիծ հիմնարկին մէջ, 1993-1996-ններուն՝ Երեւանի գլխաւոր ճարտարապետ[2]։
Ստեղծագործական Գործունէութիւն
ԽմբագրելԱսլան Մխիթարեանի նախագիծերով, Երեւանի մէջ կառուցուած են՝
- «Հայաստան» յուշահամալիրը («Կասկադ», 1980-2004, համահեղինակ)
- Լեոնիդ Ենգիբարեանի յուշարձանը, 1998
- Յուշարձաններ՝ նուիրուած Հայրենական պատերազմի ընթացքին (1941-1945) զոհուածներուն, ֆէտայիներուն (1994), Արծուաշէնի պաշտպաններուն (1994, Եռաբլուր), Արցախի պաշտպաններուն՝ պանթէոնի գլխաւոր հատակագիծով (2000, Եռաբլուր)
- Զօրավար Անդրանիկի ձիարձանը (2002, Արա Շիրազ)
- Յովհաննէս Շիրազի (1994, Արա Շիրազ)
- Սերգէյ Փարաջանովի (1999, Արա Շիրազ, Կոմիտասի անուան զբոսայգիի պանթէոնին մէջ) մահարձանները
- Վազգէն Սարգսեանի յուշապատը (1999, Արա Շիրազ)
- Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի, 2011
- Եզդի ժողովուրդի անմեղ զոհերու յուշարձան-կոթող (Երեւան)
- Գարեգին Նժդեհի յուշարձան (Երեւան), 2016
Պատկերասրահ
Խմբագրել-
«Սերգեյ Փարաջանովի մահարձան»
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում շնորհելու մասին[permanent dead link]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007