Յովհաննէս Շիրազ
Յովհաննէս Շիրազ (Օննիկ Կարապետեան, 27 Ապրիլ 1914, Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն - 14 Մարտ 1984, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), քնարերգակ բանաստեղծ։
Յովհաննէս Շիրազ | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Օնիկ Թադևոսի Կարապետյան |
Ծնած է | 27 Ապրիլ 1914 |
Ծննդավայր | Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 14 Մարտ 1984 (69 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր |
Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք Մաքսիմ Կորքիի անուան գրականութեան հիմնարկ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան? |
Երկեր/Գլխաւոր գործ | Բիբլիական? |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրագէտ, բանասէր |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Ամուսին | Սիլվա Կապուտիկեան |
Երեխաներ | Սիփան Շիրազ?, Արա Շիրազ, Մասիս Շիրազ? եւ Վանանդ Շիրազ? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Կիւմրի)։ Մանկութիւնը անցուցած է որբանոցներու մէջ։ Աշխատած է ծննդավայրին հիւսուածեղէնի գործարանը, որու թերթին («Մանածագործ»)մէջ լոյս տեսած է իր առաջին բանաստեղծութիւնը։ [[[1] թուական|1935]]-ին առանձին հատորով լոյս տեսած է իր երեխայրիքը՝ «Գարնանամուտ»ը, որ անմիջապէս յափշտակուած է ընթերցողներուն կողմէ եւ արագօրէն մեծ համբաւ ապահոված՝ քսանամեայ Շիրազին։ Վիպագիր Ատրպետ տաղանդաւոր բանաստեղծին տուած է «Շիրազ» գրական անունը, որովհետեւ «Այս երիտասարդին բանաստեղծութիւնները Շիրազի թարմ եւ ցօղով ծածկուած վարդերու բուրմունքն ունին" (Շիրազը քաղաք է Իրանի մէջ, որ յայտնի է իր վարդերով եւ բանաստեղծներով)։
Ուսումը ստացած է Երեւանի Պետական Համալսարանին եւ Մոսկուայի Մաքսիմ Կորգիի անուան Գրականութեան հիմնարկին մէջ։ 1958-ին հրատարակած է «Քնար Հայաստանի» գիրքին առաջին հատորը։ Երկրորդ եւ երրորդ հատորները հրատարակուած են 1965-ին եւ 1974-ին։ Այս ժողովածուները նկատուած են Շիրազի բանաստեղծութեան լաւագոյն նմոյշները։
1946-ին, լոյս տեսած է «Պիպլիական» խոհափիլիսոփայական բանաստեղծութիւնը, որու հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումներու մէջ։ Ցաւն ու տառապանքը այդ մարդը կը մաքրեն մեղքերէ, կը դարձնեն հնարամիտ, հրաշագործ եւ որոնող, որ կ'իմաստաւորէ կատարելութեան հասնելու անոր ձգտումը:
Շիրազի ստեղծագործութիւնները չափածոյ են։ Ան հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական բանաստեղծութիւններու, որոնցմէ են՝ «Անի», «Սիամանթօ եւ Խջեզարէ», «Իմ Սուրբ Հայրենիք», «Սէրս Գաղտնի Թող Մնայ», «Հայերի Ճակատագիր», «Անդրանիկին» եւ այլն։ Ան գրած է «Հայոց Տանթէական» մեծածաւալ բանաստեղծութիւնը, որ Հայոց ցեղասպանութեան մասին է, թեմա մը, որ արգիլուած էր Սովետական Միութեան մէջ. գլուխգործոց համարուող այս ստեղծագործութեան առաջին տարբերակը գրուած է 1941-ին։ Շիրազի կենդանութեան օրերուն այդ գործէն միայն կարճ հատուածներ հրատարակուած են Սովետական Միութեան մէջ ու քանի մը գլուխներ Պէյրութի եւ Թեհրանի մէջ։ Ամբողջութեամբ (աւելի քան 8000 տող) լոյս տեսած է Երեւանի մէջ 1990-ին։
«Յուշարձան մայրիկիս» (Քնար Մայրիկիս) (1968), «Համամարդկային» (1975, ՀԽՍՀ Պետական մրցանակ) ժողովածուներով եւ «Խաղաղութիւն ամենեցուն» (1982) բանաստեղծութիւններով մեծ ժողովրդականութեան կ'արժանանայ:
Թաղուած է «Երեւանի Կոմիտասի անուան պանթէոն»ին մէջ, այլ հանրայայտ հայերու կողքին։
Անոր առաջին կինը յայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանն էր։ Անոնց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազ իր երկրորդ կնոջմէն՝ Շուշանէն, եօթը երեխայ ունեցած է։ իրենց որդին՝ Սիփան Շիրազ, բանաստեղծ էր։
Յովհաննէս Շիրազի անուամբ կը կոչուին Երեւանի թիւ 169 դպրոցը եւ Սպահանի մարզի Ջուղայի մէջ փողոց մը։ Կիւմրիի ԺԹ. դարու կառոյցին մէջ բացուած է Յովհաննէս Շիրազի յուշատուն-թանգարանը։[2]
Հրատարակուած գիրքեր
Խմբագրել- «Առակս Զինչ Ցուցանէ» (1978)
- «Սիամանթօ Եւ Խջեզարէ» (1979)
- «Յուշարձան Մայրիկիս» (1980)
- «Երկերի Ժողովածու» (5 հատորով), (1981-1986)
- «Հայոց Տանթէականը» (Հայ կոտորածներու յաւերժասուգին), (1991)
- «Յովհ. Շիրազի Թարգմանութիւնները» (Ժողովածուն կ՛ընդգրկէ բանաստեղծին տարբեր տարիներու կատարած թարգմանութիւնները), (1983)
Շիրազի զաւակները
Խմբագրել- Արա Շիրազ (քանդակագործ)[3]
- Մասիս Շիրազ
- Սիփան Շիրազ (բանաստեղծ), /վաղամեռիկ/
- Աստղիկ Շիրազ
- Անի Շիրազ
- Արաքս Շիրազ
- Հայկ-Թադէոս Շիրազ
- Վանանդ Շիրազ
Շիրազի մասին Գրականութիւն
Խմբագրել- Սովետահայ գրականութեան պատմութիւն, երկրորդ հատոր (1941-1964, հատորին մէջ զետեղուած է «Յովհաննէս Շիրազ» գլուխը, զոր գրած է Սուրէն Աղաբաբեանը), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
- Գուրգէն Մահարի, Սուրէն Աղաբաբեան, Հրանդ Թամրազեան, Մկրտիչ Սարգսեան, Յովհաննէս Շիրազի մասին, Երեւան, «Հայաստան», 1974, 104 էջ։
- Սուրէն Աղապապեան, Յովհաննէս Շիրազ (գրական էթիւտներ), Երեւան, «Սովետական գրող», 1984, 84 էջ։
- Բատիկեան Լ. Յովհաննէս Շիրազի մայրականը, Երեւան, Սովետ. գրող, 1976, 102 էջ։
- Բարսեղեան Խիկար, Շիրազ։ (Հուշ նովելներ։ Թանկագին մասունքներ։ Նամակներ).- Եր.։ Արեւիկ, 1990.264 էջ։
- Գրիգորեան Արամ, Պատումներ Շիրազի կեանքէն, Երեւան։ Սովետական գրող, 1987.- 232 էջ։
- Ապաճեան Վլատիմիր, Յաւերժութեան ուղեւորը.- Սովետ. Հայաստան, 1984, 25 Դեկտ.։
- Աբգարեան Գ. «Երազիս մէջ Սիպիր էի աքսորուած»։ (Շիրազի ստեղծագործութեան մասին).- Գրքերի աշխարհ, 1991, 5 Յուլիսի։
- Ադալեան Ն. Վսեմ անուն.- Գրական թերթ, 1984, 28 Դեկտ.։
- Մարօ Ալազան, Յուշեր Հովհ. Շիրազի մասին.- Գրքերի աշխարհ, 1991, N 10 - 12։
- Աղաբաբեան Ս. «...Գիրս մնա յիշատակող».- Հայրենիքի ձայն, 1984, 26 Դեկտ.։
- Աղաւնի, Մեծ մի մանուկ.- Գրական թերթ, 1984, 21 Դեկտ.։
- Բատիկեան Լ. Նա բարձր էր գնահատում խօսքը.Սովետ. դպրոց, 1984, 27 Դեկտ.։
- Բարսեղեան Խ. Յովհաննէս Շիրազ - 75.- Խորհրդային Հայաստան, 1990, 22 Մայիս։
- Գասպարեան Դ. «Ես պոետների արքան ջահել...».Կուլտ. լուս. աշխատանք, 1986, N 7, 8, էջ 47-52։
- Գէոդակեան Ս. Բանաստեղծի պատգամը.- Պիոներ կանչ, 1984, 26 Դեկտ.։
- Դաւթեան Վ. Նա պիտի մեզ հետ լինէր.- Գրական թերթ, 1990, 18 Մայիս։
- Դաւոյեան Ռ. Յովհաննէս Շիրազ.- Գարուն, 1988, թիւ 9, էջ 75-84։
- Էմին Գ. Անմահութեան ճամբորդը.- Սովետ. դպրոց, 1984, 22 Մարտի։
- Կարճիկեան Հ. Հայոց հանճարի նորագոյն թռիչքը։ («Հայոց Տանթէականը»-ը պոեմի մասին).- Երեկոյեան Երեւան, 1990, 25 Մայիս։
- Յակոբեան Վ. Բարեւ, Շիրազ.- Արցախ, 1990, թիւ 3-4, 45-50։
- Մանուկեան Ս. Աստղիկ Շիրազ։ (Բանաստեղծի աղջկայ յուշերը հօր մասին).- Աւանգարդ, 1991, 4 Յունուար։
- Մակարեան Անուշաւան, Յովհ. Շիրազի լիրիկայի հիմնական գծերը, Երեւան, Երեւանի հեռակայ մանկավարժական ինստիտուտի հրատարակութիւն, 1968, 61 էջ։
- Մուրատեան Ս. Շիրազը իմ կեանքում։ (Յուշեր).Աւանգարդ, 1992, 11 Փետրուար։
- Պալեան Ա. Քնարի թագը գլխին։ (Յովհ. Շիրազի մասին).- Առագաստ, 1992, թիւ 16։
- Նազարէթ Կիրակոսեան, Մեծ Շիրազի հետ /յուշեր/, Երեւան, 1991, 112 էջ։
- Գէորգ Արշակեան, Հոգով խելառը, Երեւան, 2003։
- Ռուբէն Զարեան, Մայրամուտից առաջ։ Ինքնապատում յուշեր, հատ. 2, Երեւան, 1990, էջ 318-344։
- Սերօ Խանզադեան, Ինչպէս յիշում եմ, Երեւան, 1988, էջ 99-111։
- Արամայիս Սահակեան, Զուարճալի հարցազրոյցներ, Երեւան, 1985, էջ 3-11։
Ֆիլմ
Խմբագրել- «Յաւերժի ճամբորդը», Հայֆիլմ, 1983, 35 մմ, թատերագիր եւ բեմադրիչ Լեւոն Մկրտչեան, յօրինող երգահան՝ Սարգիս Ալաճաճեան։
- «Յովհաննէս Շիրազ" վաուերագրական ֆիլմ», 2005, թատերագիր եւ բեմադրիչ՝ Լեւոն Մկրտչեան։