Չարենցաւան
Չարենցաւան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզի մէջ, մարզկեդրոնէն 12 ք․մ․ հարաւ-արեւմուտք։[1][2]
Քաղաք | |||
---|---|---|---|
Չարենցաւան | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի մարզ | ||
Քաղաքապետ | Յակոբ Շահգելդեան | ||
Հիմնադրուած է՝ | 1948 | ||
Տուեալ կարգավիճակում | 1961 | ||
Տարածութիւն | 5 քմ² | ||
ԲԾՄ | 1660±1 մեթր | ||
Պաշտօնական լեզու | հայերէն | ||
Բնակչութիւն | 25 039 մարդ (2001) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Տեղաբնականուն | չարենցաւանցի | ||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||
Փոստային ցուցանիշ | 2501 եւ 2502 | ||
Հիմնադրուած է 1947 թուականի Փետրուար 23-ին, որպէս աւան «Լուսաւան» անուանամբ։ 1961 թուականին ստացած է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967 թուականի Սեպտեմբեր 23-ին վերանուանուած՝ Չարենցաւան, ի յիշատակ բանաստեղծ Եղիշէ Չարենցի։
Քաղաքը կը գտնուի Հրազդան գետի ափին, Երեւանէն 25 ք․մ․ հիւսիս։ Քաղաքի մօտակայքէն կ՛անցնի երկաթագիծ, ինչպէս եւ M4 մայրուղին, զոր կը միացնէ Երեւանը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերուն հետ։
Բնակչութիւն
ԽմբագրելՉարենցաւանի ազգաբնակչութեան փոփոխութիւնը.[3]
Տարի | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 24590 | 32229 | 25039 | 24800 |
Տնտեսութիւն
ԽմբագրելԱրդիւնաբերական կեդրոն է։ Բնակիչներուն մէկ մասը կը զբաղի մեքենաշինութեամբ, հանքային ջրերու, գործիքներու արտադրութեամբ։
Պատմամշակութային կառոյցներ
ԽմբագրելՉարենցաւանի շրջակայքը կը գտնուի՝ քարէ դարու, Աշելեան ժամանակաշրջանի կայան։ Այնտեղ կը գտնուի նաեւ Եղիշէ Չարենցի արձանը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Geonames (անգլերէն)
- ↑ «World-Gazetteer.com»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-01-05-ին (անգլերէն)
- ↑ «Հայաստանի հանրապետութեան բնակավայրերու բառարան, էջ 164»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Ապրիլ 16