Տիգրան Սիւնի
Տիգրան Սիւնի (Հեքիմեան, 1861, Սեբաստիա - 24 Յունուար 1916, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն), հայ բժիշկ։
Ծնած է | 1861 |
---|---|
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացած է | 24 Յունուար 1916 |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Կրթութիւն |
Նիւ Եորքի Համալսարանի Բժշկական Բաժանմունք Նիւ Եորք Համալսարան |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1861 թուականին, Սեբաստիոյ նահանգի Սեբաստիա քաղաքին մէջ։ Բժիշկ Գարեգին Սիւնիի աւագ եղբայրը եւ Լեւոն ու Արմենակ Սիւնիներու հօրեղբայրը։
1885 թուականին մեկնած է ԱՄՆ եւ ուսանած է Նիւ Եորքի համալսարանի բժշկական բաժինէն ներս։ Մասնագիտացած է քիթ-կոկորդ-ականջ հիւանդութիւններու բուժման գիծով։ Վերադարձած է Սեբաստիոյ նահանգի Եոզկատի գաւառի կեդրոն՝ Եոզկատ քաղաքը։ Որոշ ժամանակ անց ընտանիքով հաստատուած է Կ. Պոլիս եւ աշխատած՝ որպէս բժիշկ։
Գրականութիւն
Խմբագրել- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Սթանպուլ, 1940։
- Եարման Ա., Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն Սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
- Խաչատրեան Լ. եւ ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երեւան, 2004։
Աղբիւր
Խմբագրել- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։