Տորոթիա Լանժ (անգլերէն՝ Dorothea Lange, ի ծնե` Dorothea Margaretta Nutzhorn, 26 Մայիս 1895(1895-05-26)[1][2], Հոպոքըն, Հուտսըն Շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][4][5][…] - 11 Հոկտեմբեր 1965(1965-10-11)[3][6][7][…], Սան Ֆրանսիսքօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[8][3][2][…]), ամերիկացի լուսանկարիչ եւ ֆօթօ-լրագրող, Վաւերագրական լուսանկարչութեան նշանաւոր ներկայացուցիչ։

Տորոթիա Լանժ
Ծննդեան անուն անգլերէն՝ Dorothea Margaretta Nutzhorn
Ծնած է 26 Մայիս 1895(1895-05-26)[1][2]
Ծննդավայր Հոպոքըն, Հուտսըն Շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][4][5][…]
Մահացած է 11 Հոկտեմբեր 1965(1965-10-11)[3][6][7][…] (70 տարեկանին)
Մահուան վայր Սան Ֆրանսիսքօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[8][3][2][…]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ[9][10]
Ազգութիւն գերմանական ծագումով ամերիկացի?[11]
Ուսումնավայր Քոլումպիա Համալսարան[5]
Wadleigh High School for Girls?
Երկեր/Գլխաւոր գործ Migrant Mother, Nipomo, California?
Տեսակ դիմապատկեր[9]
Մասնագիտութիւն լրագրող, ֆոտոլրագրող, լուսանկարիչ, վավերագիր, արուեստագէտ
Աշխատավայր Ֆերմերային տնտեսությունների պաշտպանության վարչություն?[5]
War Relocation Authority?
Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ?
Ամուսին Մայնարտ Տիքսըն եւ Paul Schuster Taylor?

Կենսագրութիւն

Խմբագրել
 
Տորոթիա Լանժ: Աղքատ մայրը եւ երևեխաները ճգնաժամի ժամանակաշրջանին

Եօթ տարեկան հասակին հիւանդացեր է Փոլիոմիելիթով, որ ազդեր է անոր հետագայ առողջութեան վրայ: Լուսանկարչութեան սկսած է Նիւ Եորքի մէջ, սորվելով Քլարենս Ուայթի մօտ: 1915 թուականին ամուսնացեր է նկարիչ Մեյնարտ Տիքսոնի հետ: Յետոյ տեղափոխուեր է Սան Ֆրանսիսքօ (1918), այնտեղ բացած է լուսանկարչական տաղաւար. առաւել յայտնի է Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանի լուսանկարներով (1935 թուականէն յետոյ):

1935 թուականին ամուսնալուծուեր է Տիքսոնէն եւ ամուսնացեր տնտեսագիտութեան Փրոֆեսոր Փօլ Թէյլորի հետ: 1941 թուականի Ճափոնիայի յարձակումէն յետոյ նկարահանուեր է «Փերլ Հարպոր»-ի մէջ։ 1952 թուականին դարձեր է Aperture ֆօթօ ամսագրի հիմնադիրներէն մէկը: 1953-1954 թուականներուն յատուկ «Life» ամսագրի համար սկսեր է աշխատիլ «Երեք մորմոնական քաղաքներ» լուսանկարներու շարքի վրայ։ 1958 թուականէն իր երկրորդ ամուսնոյն՝ Փօլ Թեյլորի հետ մեկներ է համաշխարհային ճանապարհորդութեան: Շատ հիւանդացեր է եւ մահացեր՝ որկորի քաղցկեղէն։

Պատկերասրահ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Գրականութիւն

Խմբագրել
  • Partridge E. Restless spirit: the life and work of Dorothea Lange. New York: Viking, 1998
  • Spirn A.W. Daring to look: Dorothea Lange’s photographs and reports from the field. Chicago: University of Chicago Press, 2008
  • Gordon L. Dorothea Lange: a life beyond limits. London; New York: W.W. Norton & Co., 2009