Սան Ֆրանսիսքօ
Սան Ֆրանսիսքօ (անգլերէն՝ San Francisco, պաշտօնապէս Սան Ֆրանսիսքօ քաղաք եւ շրջան, քաղաք եւ Հիւսիսային Քալիֆորնիոյ մշակութային ու ֆինանսական կեդրոնը: Սան Ֆրանսիսքօն բնակչութեամբ 13-րդ ամենախոշոր քաղաքն է Միացեալ Նահանգներուն եւ չորրորդը` Քալիֆորնիոյ մէջ 2017-ի դրութեամբ 884.363 բնակչութեամբ: Այն կը զբաղեցնէ մօտ 121,4 քմ քառակուսի տարածք, հիմնականին Սան Ֆրանսիսքօ թերակղզիի հիւսիսը` ըլլալով երկրորդ ամենախիտ բնակեցուած մեծ քաղաքը ԱՄՆ-ի եւ հինգերորդ ամենախիտ բնակեցուած ԱՄՆ շրջանը` հետ մնալով միայն չորս Նիւ Եորքէն:
Սան Ֆրանսիսքօ | |||||
անգլերէն՝ San Francisco[1][2][3] | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
---|---|---|---|---|---|
Mayor of San Francisco? | Լոնդոն Բրիդ?[8][9] | ||||
Օրէնսդրական մարմին | San Francisco Board of Supervisors? | ||||
Հիմնադրուած է՝ | 29 Յունիս 1776[10] | ||||
Տարածութիւն |
122 քմ² քմ² ջրայինը 79,7866 տոկոս | ||||
ԲԾՄ | 30 մեթր | ||||
Կլիմայ | warm-summer Mediterranean climate?[11] | ||||
Պաշտօնական լեզու | Անգլերէն | ||||
Բնակչութիւն | 850.000 մարդ (2010) մարդ | ||||
Կը գտնուի ափին | Սան Ֆրանցիսկո?[12][13], Խաղաղական Ովկիանոս[12][13] եւ Ոսկե Դարպասներ?[13] | ||||
Ազգային կազմ | հայեր (13%) | ||||
Ժամային գօտի | UTCUTC−8, ամառը UTC-7 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 415[14] եւ 628 | ||||
Փոստային ցուցանիշ | 94110, 94103, 94133, 94107, 94109, 94108, 94105 եւ 94116 | ||||
Անուանուած է | Ֆրանցիսկ Ասիզացի? | ||||
Մականուն | Frisco[15] | ||||
Հիմնադիր | José Joaquín Moraga? եւ Francisco Palóu? | ||||
Պաշտօնական կայքէջ | sf.gov(անգլերէն) | ||||
2017-ի դրութեամբ քաղաքի համախառն եկամուտը եօթերորդ ամենաբարձրն էր ԱՄՆ-ի մէջ` մէկ շունչին ինկած եկամուտը կազմելով 119.868 ԱՄՆ տոլար[16]: 2015-ին Սան Ֆրանսիսքոյի ՀՆԱ-ն կը կազմէր 154,2 միլիարտ ԱՄՆ տոլար եւ մէկ շունչին ինկնող ՀՆԱ-ն` 177.968 ԱՄՆ տոլար[17][18]:
Սան Ֆրանսիսքօն հիմնադր 29 Յունիս 1776-ին երբ սպանացի գաղութարարները հիմնադրեցին Սան Ֆրանսիսքօի Փրեսիտիոն Ոսկիէ դարպասէ ի քանի մղոն հեռաւորութեան վրայ[19]: 1849-ին Քալիֆորնիոյ ոսկիէ տենդը խթանեց քաղաքի աճին` դարձնելով ամենամեծ քաղաքը ԱՄՆ-ի արեւմտեան ափին: Սան Ֆրանսիսքօն դարձաւ քաղաք-շրջան 1856-ին[20]: Սան Ֆրանսիսքոյի կարգավիճակը իբրեւ Արեւմտեան ափի խոշորագույն քաղաք գագաթնակէտին հասաւ1870-1900-ականներուն , երբ Քալիֆորնիոյ բնակչութեան մօտ 25%-ը կը բնակէր քաղաքին մէջ[21]: Քաղաքի երեք քառորդ մասը աւերուեցաւ 1906-ի երկրաշարժի եւ հրդեհի պատճառով, սակայն քաղաքը արագօրէն վերականգնուեցաւ` ընդունելով Պանամա-խաղաղովկիանոսեան միջազգային ցուցահանդէսը ինը տարի ետք: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը հիմնական նաւահանգիստն էր, ուրկէ կը մեկնէին ծառայութեան Խաղաղ ովկիանոսեան թատերաբեմ: Այստեղ ծնունդ առաւ ՄԱԿ-ը 1945 -ին[22][23][24] Պատերազմէն ետք տեղի ունեցաւ լայնածաւալ ներգաղթ, ազատականացաւ հասարակութիւնը, որու շրջանակին մէջ բարգաւաճեցաւ «հիպի» ենթամշակոյթը, Սեքսուալ հեղափոխութիւնը, Խաղաղութեան կողմնակիցներու շարժումը, որ աճեց ի հակադրութիւն Վիեթնամի պատերազմին: Քաղաքականապէս քաղաքին մէջ կը քուէարկէին հիմնականին լիպերալ Դեմոկրատական կուսակցութեան օգուտին:
Զբօսաշրջային տեսանկիւնէն[25] Սան Ֆրանսիսքօն յայտնի էր իր զով ամառներով, մառախուղով, սրընթաց լեռներով, էկլանտիկ խառը ճարտարապետութեամբ եւ տեսարժան վայրերով, ներառեալ Ոսկիէ Դարպասներ կամուրջով,իւրատեսակ թրամուէյով: Սան Ֆրանսիսքոյի մէջ կը գտնուին հինգ խոշոր դրամատուներու գլխամասեր եւ տարբեր ընկերութիւններ, ինչպիսին են Levi Strauss & Co.-ը, Gap Inc.-ը, Fitbit-ը, Salesforce.com-ը, Dropbox-ը, Reddit-ը, Square, Inc.-ը, Dolby-ը, Airbnb-ը, Weebly-ը, Pacific Gas and Electric Company-ը, Yelp-ը, Pinterest-ը, Թուիթթերը, Ուպերը, Lyft-ը, Mozilla-ը, Ուիքիմետիա Հիմնադրամը, Craigslist-ը եւ Weather Underground: Քաղաքին մէջ կան մեծ թիւով կրթական եւ մշակութային հաստատութիւններ, ինչպիսին են Սան Ֆրանսիսքոյի համալսարանը, Քալիֆորնիոյ Սան Ֆրանսիսքօ համալսարանը, Սան Ֆրանսիսքոյի պետական համալսարանը, Տէ Եոնգ թանգարանը, the Ժամանակակից արուեստի Սան Ֆրանսիսքոյի թանգարանը եւ Քալիֆորնիոյ գիտութեան ակադեմիան:
2019-ի դրութեամբ Սան Ֆրանսիսքօն Միացեալ Նահանգներուն մէջ կեանքի մակարդակով լավագոյն քաղաքն է[26]:
Պատմութիւն
ԽմբագրելԺամանակակից մարդու հետքերու վերաբերեալ հնագիտական պեղումները ունին մօտ 5000 տարուան պատմութիւն: Օհլոն ժողովուրդի Ելանի ցեղախումբը կը բնակէր քաղաքի վայրը գտնուող քանի մը փոքր գիւղերու մէջ, երբ սպանացի ճանապարհորդները տոն Գասպար տէ Պորտոլայի գլխաւորութեամբ ժամանեցին այստեղ 2 Նոյեմբեր1769-ին, որ եւրոպացիներուն առաջին փաստաթղթաւորուած այցելութիւնն էր Սան Ֆրանսիսքոյի ծովախորշ: Եօթ տարի ետք 28 Մարտ1776-ին սպանացիները հիմնադրեցին Սան Ֆրանսիսքօ նաւահանգիստը:
Սպանիայէն Անկախանալէն ետք1821-էն տարածքը դարձաւ Մեքսիքայի մաս: Մեքսիքական իշխանութեան ժամանակ տարածաշրջանին մէջ հիմնադրուեցան ագարակներ: 1835-ին անգլիացի Վիլիամ Ռիչարտսոնը հիմնադրեց այստեղ առաջին ագարակը, այժմեան Փորթսմուտի հրապարակի տեղը: Ալկալտ Ֆրանսիսքօ տէ Հարոյէն ետք միասին ան նախագծեց ընդլայնուող բնակավայրի փողոցները եւ աւանը կոչուեցաւ Երպա Փուենա, որ սկսաւ գրաւել ամերիկայի բնակիչներուն: Քոմոտոր Ճոն Տ. Սլոատը կցեց Քալիֆորնիան ԱՄՆ-ին 7 Յուլիս1846-ին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ: Երպա Պուենան անուանափոխուեցաւ Սան Ֆրանսիսքօ յաջորդ տարուան 30 Յունուարին եւ Մեքսիքան պաշտօնապէս ճանչցաւ տարածքը իբրեւ ԱՄՆ-ի մաս: Չնայած իր աշխարհագրական լաւ դիրքին եւ նաւահանգստին, Սան Ֆրանսիսքօն կը մնար փոքր բնակավայր:
Քալիֆորնիոյ ոսկիէ տենդը այստեղ բերաւ արկածներ փնտռողներուն (յայտնի որպէս «քառասունիններ», քանի որ տեղի ունեցաւ 1849-ին):
Տնտեսութիւն
ԽմբագրելՓոխադրամիջոցի, առեւտրային, արդիւնաբերական, նիւթական եւ մշակութային կարեւոր կեդրոն է։ Տեղադրուած է նեղ զառիթափ թերակղզիի վրայ։ Արեւելեան մասին մէջ Սան Ֆրանսիսքօ ծովածոցն է, որ Խաղաղ ովկիանոսին կը միանայ Ոսկէ դարպաս նեղուցով։ 674 հազար բնակչութիւն (1980-ին), արուարձաններով (Օքլենդ, Պերքլի, Ալամետա, Սանթա Քլարա, Ռիչմոնտ եւ այլն)՝ 5,5 միլիոն (1982-ին)։ Ունի 3 օդակայան։ Զարգացած է մեքենաշինութիւնը, մետաղամշակումը, նաւաշինութիւնը (ինչպէս՝ ռազմական), սարքաշինութիւնը, ելեկտրոնային սարքաւորումներու արտադրութիւնը։ Կայ սնունդի, նաւթաւերամշակման, քիմիական, բազմագիր արդիւնաբերութիւն, սեւ մետաղագործութիւն։ Սան Ֆրանսիսքոյի մէջ կան ԱՄՆ-ի 5 խոշոր դրամատուներու վարչութիւնները։
Ճարտարապետութիւն
Խմբագրել19-րդ դարուն Սան Ֆրանսիսքօն ունեցած է ուղղանկիւն յատակագիծ։ 1906-ի երկրաշարժէն ետք քաղաքը գրեթէ նորովի կառուցուած է։ Տեղանքի բլրաձեւ եւ ճարտարապետական ոճերու բազմազանութեան շնորհիւ քաղաքը ունի ուրոյն եւ գեղատեսիլ կերպար։ Պահպանուած են կառոյցներ սպանական գաղութատիրական ժամանակաշրջանէն («Միսսիա Տոլորես» մենաստանի եկեղեցին, 1782-1791 թուականներ)։ Քաղաքի ազգային թաղամասերու («Չինական Տեսարան Սան Ֆրանսիսքոյէն քաղաք», «Լատինական թաղամաս») ցածայարկ կառուցապատումը համադրուած է գործարար կեդրոնի երկնաքերներու հետ։ Կառոյցներէն են՝ լաստանաւերու կայարանը (1896), Հասարակական կեդրոնի շէնքը (1910-1920 ), Գեղեցիկ արուեստներու պալատը (1915 ճարտարապետ Պ․ Մեյպէկ), Մայմոնիտա հոսպիտալը (1946 թուական, ճարտարապետն է Մենդելզոնը), Վ․ Մորիսի խանութը (1948 թուական, ճարտարապետ Ֆ․ Լ․ Ռայթ), Զ․ Ենքոքի ապահովագրութեան ընկերութեան տունը (1959 ), Կոլտըն-Կէյթուէյ բնակելի համալիրը (1955-1970 ) եւ այլն։ Նշանաւոր են Սան Ֆրանսիսկոյի կախովի երկու կամուրջները՝ Սան Ֆրանսիսքօ-Օկլենտ (1936 թիւ, երկարութիւնը մօտ 13 քմ) եւ «Ոսկէ դարպաս» (1937 թիւ, միջնամասի թռիչքի երկարութիւն 1280 մ)։ 1874-էն Սան Ֆրանսիսկոյի մէջ կը գործէ ինքնատիպ տրամուղի (կը պահպանուի քաղաքային իշխանութիւններու որոշմամբ)։
Գիտութիւն
ԽմբագրելՍան Ֆրանսիսքոյի մէջ կը գտնուի Քալիֆորնիոյ համալսարանի բժշկական կեդրոնը, Քալիֆորնիոյ նահանգի, Սան Ֆրանսիսքոյի, «Կոլտըն Կէյթ» («Ոսկէ դարպաս») համալսարանները, երաժշտանոցը եւ այլ ուսումնական հաստատութիւններ։ Գիտական հիմնարկներէն են Քալիֆորնիոյ Գիտութիւններու Ակադեմիան, Բժշկական գիտութիւններու ԳՀԻ, Ախտաբաններու եւ մանրէաբաններու ամերիկեան ընկերութիւնը եւ այլն։ Խոշորագոյն գրադարաններն են․ Սան Ֆրանսիսքոյի հանրայինը, համալսարաններունը, իրաւաբանականը։ Խոշորագոյն թանգարաններն են․ Սան Ֆրանսիսքոյիի արուեստի թանգարանը, Ասիոյ արուեստի եւ մշակոյթի կեդրոնը, Պատուաւոր լեգիոնի Քալիֆորնիական պալատը (Գեղեցիկ արուեստներու թանգարան) եւ այլն։ Կան օփերային եւ դրամատիկական թատրոններ։
Հայերը Սան Ֆրանսիսքոյի մէջ
ԽմբագրելՍան Ֆրանսիսքոյի հայ համայնքը սկսած է կազմաւորուիլ 1980-1990-ականներուն։ 1912-ին Սան Ֆրանսիսքոյիի հայերու թիւը (Օքլենտի հետ) 150 էր։ Համայնքը սկսած է ստուարանալ առաջին համաշխարհային պատերազմէն ետք։ 1924-ին Սան Ֆրանսիսքոյի մէջ (Օքլենտի եւ Պերքլիի հետ) կար 1500 հայ։ Հայերու հոսքը Սան Ֆրանսիսքօ շարունակուած է ընդհուպ մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմը եւ անկէ ետք․ 1962-ին Սան Ֆրանսիսքոյի եւ անոր արուարձաններուն մէջ (Սան Մաթէօ, Պերլինկէյմ, Ռետուտ սիթի, Փալօ Ալթօ, Սան Խոսէ, Պերքլի, Սանթա Քլարա, Ռիչմոնտ եւ այլն) կը բնակէր 6 հազար հայ, 1970-ականներու սկիզբը՝ շուրջ 10 հազար․, 1983-ին՝ 25․000։
Սան Ֆրանսիսքոյի առաջին հայ բնակիչներու մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բաղէշցիներ եւ այլն․ զբաղուած են դերձակութեամբ, խոհարարութեամբ, նպարավաճառութեամբ, գորգավաճառութեամբ, ծաղկավաճառութեամբ եւ այլն։ 1980-ականներուն Սան Ֆրանսիսքոյի հայերը ներգրաւուած են կեանքի բոլոր ասպարէզներուն մէջ․ կան արհեստաւորներ, բանուորներ, առեւտրականներ, ապահովագրական ընկերութիւններու գործակալներ, դրամատուներու ծառայողներ, ճարտարապետներ, ազատ արուեստներու բնագաւառի աշխատողներ։ Համայնքի ազգային-հասարակական կեանքը կը կազմակերպեն զանազան միութիւններ, կազմակերպութիւններ եւ այլն։ 20-րդ դարու սկիզբէն կը գործեն հայ ազգագրական կուսակցութիւններու տեղական մասնաճիւղերը։ 1924-ին հիմնուած է «Հայ եղբայրասիրաց միութիւնը», 1920-ականներու սկիզբը՝ Պերքլիի համալսարանի հայ ուսանողներու «Երեւան» ակումբը։ Կը գործեն Ամերիկահայ առաջադիմական միութեան տեղական կազմակերպութիւնը (1938-էն), ՀԲԸՄ, ՀՕՄ, Հայ կարմիր խաչի, ինչպէս նաեւ հայրենակցական միութիւններու, «Թեքէեան», «Համազգային» եւ այլ մշակութային միութիւններու մասնաճիւղերը։
Սան Ֆրանսիսքոյի հայ առաքելական եւ աւետարանական եկեղեցական մարմինները (վարչութիւնները) կազմուած են 1920-ականներու կիսուն։ Համայնքի հաւատացեալներու մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցւոյ հետեւորդներն են։ 1983-ին Սան Ֆրանսիսքոյի եւ արուարձաններուն մէջ կը գործէին Ս. Գրիգոր Լուսաւորիչ (1925-էն, 1953-ին՝ անթիլիասապատկան), Ս. Յովհաննէս Մկրտիչ (1941-էն), Ս. Վարդան (1932-էն) եկեղեցիները։ Եկեղեցիներ կան (1974-էն) Սանթա Քլարայի եւ Սան Խոսէի մէջ։ Աւետարանականները ունին «Գողգոթայ» (հիմնուած է 1926-ին), «Բեթանիա» (1926-էն) ժողովարանները։
Կան սակաւաթիւ հայ կաթոլիկներ։ Հայկական եկեղեցիներուն կից կը գործեն կիրակնօրեայ կամ երեկոյեան դպրոցներ։ 1980-ին բացուած է նորակառոյց Հայ կեդրոնը՝ սրահով եւ «Գռուզեան- Զաքարեան» ամէնօրեայ վարժարանով։ Սան Ֆրանսիսքոյի հայ համայնքը զարգացած մամուլ չէ ունեցած։ 1924-1925-ականներուն հրատարակուած է «Ծիածան» ամսաթերթը (խմբագիր՝ Ս․Մ․ Ծոցիկեան), որ 1926-ին փոխադրուած է Տեդրոյտ։ 1921-ին Սան Ֆրանսիսքոյի մէջ հիմնուած է «Մասիս» ակումբը, որ ունեցած է թատերախումբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմէն ետք թատերախումբ պահած էր Սան Ֆրանսիսքոյի Հայ մշակութային միութիւնը, որ գործած է մինչեւ 1958։ 1960-ականներու սկիզբը հիմնուած է «Հայ դրամատիկ թատերախումբ»-ը, որ գործած է 16 տարի։
Այսօր Սան Ֆրանսիսքոյի մէջ կը բնակի 40.000 հայ։
Քոյր քաղաքներ
ԽմբագրելՍտորեւ ներկայացուած են Սան Ֆրանսիսքոյի քոյր քաղաքները։
- Ապիջան (ֆրանսերէն՝ Abidjan), Քոտ տ'Իվուար
- Ամման, Յորդանան
- Ասսիզի (իտալ.՝ Assisi), Իտալիա
- Պանկալոր, Հնդկաստան
- Քարնատաքա, Հնդկաստան
- Քորք (անգլերէն՝ Cork), Իրլանտա
- Քրաքով, Լեհաստան
- Մանիլա (անգլերէն՝ Manila), Ֆիլիփիններ
- Օսաքա (ճափ.՝ 大阪市), Ճափոն
- Սալոնիկ (Յունարէն՝ Θεσσαλονίκη, անգլերէն՝ Thessaloniki), Հունաստան
- Սէուլ (Քորէերէն서울 특별시, 서울特別市), Հարաւային Քորիա
- Սիտնի (անգլերէն՝ Sydney), Աւստրալիա
- Թայպէյ , Թայուան
- Հայֆա (եբր.՝ חֵיפָה), Իսրայէլ
- Հոշիմին (վիեթնամերէն՝ Thành Phố Hồ Chí Minh), Վիեթնամ
- Ցիւրիխ (գերմ. Zürich), Զուիցերիա
- Շանհայ , Չինաստան
Պատկերասրահ
Խմբագրել-
Հայեացք գիշերային քաղաքին
-
Հրդեհ երկրաշարժէն ետք1906
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://www.sfmuseum.org/hist/name.html
- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ https://www.foundsf.org/index.php?title=WHY_SAN_FRANCISCO%3F%3F%3F_CITY_ORIGINS:_1835-1849
- ↑ https://sf.gov/sites/default/files/2021-11/12746-DocentPresentation.pdf#page=43 — է. 43.
- ↑ https://commons.wikimedia.org/wiki/File:Flag_of_San_Francisco.svg
- ↑ https://www.santaclaraca.gov/home/showdocument?id=12184#page=21 — է. 21.
- ↑ https://www.sf.gov/sites/default/files/2021-11/12746-DocentPresentation.pdf#page=43
- ↑ Fracassa D. Big crowd at SF Civic Center sees London Breed sworn in as new mayor — San Francisco: Hearst Communications, 2018. — ISSN 1932-8672; 2574-5921
- ↑ https://mayorlondonbreed.org/about/
- ↑ https://web.archive.org/web/20100727190828/http://www.sfmuseum.org/hist6/founding.html
- ↑ Ralph J., Nikischer T., Hudson Institute of Mineralogy Mindat.org: The Mineral and Locality Database — [Keswick, VA], Coulsdon, Surrey: 2000.
- ↑ 12,0 12,1 (unspecified title)
- ↑ 13,0 13,1 13,2 Geographic Names Information System
- ↑ (unspecified title)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ Analysis US Department of Commerce, BEA, Bureau of Economic։ «Bureau of Economic Analysis»։ bea.gov (EN-US)։ արտագրուած է՝ November 22, 2017
- ↑ «GDP by County | U.S. Bureau of Economic Analysis (BEA)»։ www.bea.gov։ արտագրուած է՝ 2018-12-13
- ↑ Bureau U. S. Census։ «American FactFinder - Results»։ factfinder.census.gov (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-02-12-ին։ արտագրուած է՝ 2018-12-13
- ↑ Edward F. O'Day (October 1926)։ «The Founding of San Francisco»։ San Francisco Water։ Spring Valley Water Authority։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 27, 2010-ին։ արտագրուած է՝ February 14, 2009
- ↑ Coy Owen Cochran (1919)։ Guide to the County Archives of California։ Sacramento, California: California Historical Survey Commission։ էջ 409
- ↑ P Schroeder, Jonathan (2016-08-10)։ «Historical Population Estimates for 2010 U.S. States, Counties and Metro/Micro Areas, 1790-2010» (Data Set) (անգլերեն)։ Data Repository for the University of Minnesota (DRUM)։ doi:10.13020/D6XW2H
- ↑ «Charter of the United Nations | United Nations»։ www.un.org։ 2015-08-10։ արտագրուած է՝ December 29, 2016
- ↑ «History of the United Nations | United Nations»։ www.un.org։ 2015-08-21։ արտագրուած է՝ December 29, 2016
- ↑ «San Francisco – the birthplace of the United Nations»։ San Francisco Chronicle։ արտագրուած է՝ December 29, 2016
- ↑ Top U.S. Destinations for International Visitors. The Hotel Price Index. Retrieved April 12, 2014.
- ↑ «Quality of Living City Ranking – 2019»։ Mercer։ արտագրուած է՝ April 6, 2019