Ուիքիմետիա Հիմնադրամ
Ուիքիմետիա Հիմնադրամ, ոչ հասութաբեր ամերիկեան հիմնադրամ, որուն գլխամասը կը գտնուի Սան Ֆրանսիսքոյի մէջ՝ Գալիֆորնիա, ԱՄՆ։ Հիմնադրամը կը գործէ Ֆլորիտա նահանգի օրէնսդրութեան համապատասխան, ուր այն հիմնադրուած է։ Այն կը գործարկէ համագործակցային եղանակով՝ ազատ բովանդակութեան ստեղծման ուղղուած քանի մը ուիքի նախագիծեր՝ Ուիքիփետիա, Ուիքիբառարան, Ուիքիքաղուածք, Ուիքիգիրքեր, Ուիքիդարան, Ուիքիպահեստ, Ուիքիցեղեր, Ուիքիլուրեր, Ուիքիլսարան, ինչպէս նաեւ, այժմ փակուած Նուփետիա նախագծի սեփականատէրն է։ Առաջատար նախագիծը՝ Ուիքիփետիան, ամենաշատ այցելուներ ունեցող ուէպ կայքերու տասնեակին մէջ է[10]։
Ուիքիմետիա Հիմնադրամ | |
---|---|
| |
Տեսակ | ոչ առեւտրային կազմակերպութիւն եւ բարեգործական կազմակերպութիւն |
Ընկերութեան տեսակ | հիմնադրամ եւ բարեգործական կազմակերպութիւն |
Իրավաբանական ձեւ | 501(c)(3) կազմակերպութիւն[1][2][3] |
Հիմնադրուած է | 20 Յունիս 2003[4][5] |
Հիմնադիր | Ճիմմի Ուէյլզ |
Վայր | Սան Ֆրանսիսքօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Տնօրէն | Մարիանա Իսկանդեր?[6] |
Ղեկավարութեան անդամներ | Dariusz Jemielniak?[7], Raju Narisetti?[8], Ճիմի Ուէյլզ[7], Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ?[7], Victoria A Doronina?[7], Lorenzo Losa?[7], Michael Peel?[7], Nataliia Tymkiv?[7], Shani Evenstein Sigalov?[7], Esra'a Al Shafei?[7], Tanya Capuano?[7] եւ Luis Bitencourt-Emilio?[7] |
Արդիւնաբերութիւն | Ուիքի |
Ընդհանուր ակտիւներ | ▲250 965 442 ԱՄՆ դոլար (30 Յունիս 2022)[9] |
Միջոցներու ընդանուր հաշիւ | 11 613 910 ԱՄՆ դոլար[9] |
Հասոյթ | ▼154 686 521 ԱՄՆ դոլար (2022)[9] |
Զուտ շահոյթ | ▼8 715 606 ԱՄՆ դոլար (2022)[9] |
Աշխատողներու թիւ | 89 973 967 ԱՄՆ դոլար (2017) |
Դուստր ընկերութիւններ | Wikimedia, LLC? |
Կայք | wikimediafoundation.org |
Հիմնադրամը պաշտօնապէս ստեղծուած է 20 Յունիս 2003-ին Ուիքիփետիա հանրագիտարանի համահիմնադիր Ճիմմի Ուէյլզի[11] [12]կողմէ։ Հիմնադրամը կը ֆինանսաւորուի աշխարհի տարբեր ծայրերէն՝ կամաւորներու հանգանակութիւններու միջոցով։
Ըստ Ուիքիմետիայի կանոնադրութեան՝ հիմնադրամի նպատակն է ստեղծել եւ զարգացնել կրթական բովանդակութիւն, այնուհետեւ արդիւնաւէտ եւ համընդհանուր տարածել այդ։ Ուիքիմետիա Հիմնադրամի նախագիծերուն կը մասնակցին կամաւորներ տարբեր երկիրներէ, որոնք կը ստեղծեն ազատ բովանդակութիւն եւ ծրագրային ապահովում, որ հասանելի է ազատ արտօնագիրով։ Հիմնադրամի գործունէութեան կ՛աջակցին բազում երկիրներու մէջ ստեղծուած մասնաճիւղերը, որոնց աշխատանքը կրկին հիմնուած է կամաւորներու վրայ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Tax_Deductibility // Wikimedia Foundation website — Wikimedia Foundation.
- ↑ http://search.sunbiz.org/Inquiry/CorporationSearch/SearchResultDetail?inquirytype=EntityName&directionType=Initial&searchNameOrder=WIKIMEDIAFOUNDATION%20N030000053230&aggregateId=domnp-n03000005323-6dc7ff3a-b7ba-4c97-9b9e-4545cef1ca0a&searchTerm=Wikimedia%20Foundation&listNameOrder=WIKIMEDIAFOUNDATION%20N030000053230 — Ֆլորիտա.
- ↑ Detail by Entity Name: Florida Not For Profit Corporation WIKIMEDIA FOUNDATION, INC. — Florida Department of State.
- ↑ OpenCorporates — 2010.
- ↑ Lima-Strong C. Wikimedia taps leader of South African nonprofit as its next CEO // The Washington Weekly Post / M. Murray — Washington: Fred Ryan, 2021. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Wikimedia Foundation Board of Trustees - Meta
- ↑ Press releases/Raju Narisetti joins Wikimedia Foundation Board of Trustees // Wikimedia Foundation website — Wikimedia Foundation.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 տարեկան հաշվետվություն
- ↑ «Top 500»։ Alexa։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-12-24-ին։ արտագրուած է՝ 2019-02-12
- ↑ «Wikipedia founder Jimmy Wales goes bananas - Telegraph — The Daily Telegraph, 2008.»
- ↑ Neate Rupert։ «Wikipedia founder Jimmy Wales goes bananas» (en-GB)։ ISSN 0307-1235