Ճիմի Ուէյլզ

(Վերայղուած է Ճիմմի Ուէյլզ-էն)

Ճիմի Տոնալ Ուէյլզ, յայտնի է որպէս «Ճիմպօ» (անգլերէն՝ Jimmy Donal «Jimbo» Wales), ամերիկացի համացանցի գործարար, առաւել յայտնի որպէս Ուիքիփետիա ազատ հանրագիտարանի համահիմնադիր եւ Ուիքիա ընկերութեան հիմնադիր։ Ծնած է 7 Օգոստոս 1966 թուականին։ 

Ճիմի Ուէյլզ
անգլերէն՝ Jimmy Donal Wales
Ծննդեան անուն անգլերէն՝ Jimmy Donal Wales
Նաեւ յայտնի է իբրեւ Jimbo
Ծնած է 7 Օգոստոս 1966(1966-08-07)[1][2][3][…] (58 տարեկան)
Ծննդավայր Հանթսվիլ, Ալաբամա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
 Միացեալ Թագաւորութիւն[5]
Մայրենի լեզու ամերիկեան անգլերէն
Կրօնք անկրոնություն?[6]
Ուսումնավայր Օպերն համալսարան
Ալապամա համալսարան
Պլումինքթոնի Ինտիանա համալսարան
Ռանտոլֆ Դպրոց[7]
Ազդուած է Այն Ռանտ[8] եւ Ֆրիդրիխ Հայեք
Երկեր/Գլխաւոր գործ Ուիքիփետիա
Մասնագիտութիւն գործարար, blogger, ձեռնարկատէր, Ուիքիմետիայի կամաւոր ներդրող, համակարգչային գիտնական, ուսումնասիրող, հռետոր, առեւտրական
Աշխատավայր Ուիքի Fandom
Bomis
Վարած պաշտօններ Ուիքիմետիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նախագահ[9], Ոչ գործադիր տնօրէն[10][11] եւ Հիմնադիրի աթոռ
Անդամութիւն Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ? եւ Ուիքիմետիա Հիմնադրամ
Ամուսին Քէյթ Կարվէյ[12]
Կայքէջ jimmywales.com(անգլերէն)
Ստորագրութիւն

Կենսագրութիւն

Խմբագրել
 
Ճիմմի Ուէյլզը իր երկրորդ կնոջ՝ Քրիստիայի հետ, Քրուաթիա, 2007

Ուէյլզը ծնած է Հանթսուիլի մէջ, ուր յաճախած է Ռանտոլֆ դպրոցը՝ համալսարանի նախապատրաստական դպրոց, այնուհետեւ ձեռք բերած է ֆինանսի պաքալորիայի (bachelor's) եւ մագիստրոսի (master's) աստիճան։ Ան կը դասաւանդէր երկու համալսարաններու մէջ։ Մինչեւ գիտութիւններու թեկնածուի թեզը աւարտելը, ան կը ձգէ ասպիրանտուրան, որպէսզի աշխատանքի անցնի ֆինանսական համակարգին մէջ։ 1996 թուականին, ան երկու համախոհներու հետ կը հիմնէ Պոմիս, տղամարդոց համար նախատեսուած ուեպ փորթալը։ Ընկերութիւնը սկզբնական ֆինանսաւորում ապահովեց դիտանցուող ազատ Նուփետիա հանրագիտարանի (20002003) եւ անոր հետեւորդ Ուիքիփետիայի համար։

15 Յունուար 2001-ին, Լարի Սանկերի եւ ուրիշներու հետ Ուէյլզը գործարկեց Ուիքիփետիա ազատ հանրագիտարանը, որ արագ աճ եւ հանրաճանաչութիւն վայելեց։

 
Ճիմմի Ուէյլզը ելոյթ կ՛ունենայ FOSDEM 2005 կոնֆերանսին, Պրիւքսէլ։

link=|մինի link=|մինի


















Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. (unspecified title)
  2. Who's Who in AmericaMarquis Who's Who. — ISSN 0083-9396
  3. Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Facts and friction: Wikipedia's quest for credibility - web - TechnologySydney: Fairfax Media, 2007. — ISSN 0312-6315
  5. (not translated to mul) X // X(untranslated), 2019.
  6. http://bigthink.com/videos/what-do-you-believe-25 // Big Think — 2007.
  7. https://web.archive.org/web/20100418000631/http://www.randolphschool.net/alumni/welcome/profiles.asp?newsid=432566
  8. The free-knowledge fundamentalistLondon: The Economist Group, 2008. — ISSN 0013-0613; 1476-8860
  9. https://meta.wikimedia.org/wiki/History_of_the_Wikimedia_Foundation_Board_of_Trustees#History
  10. Jimmy Wales — 1999. — ISSN 1756-3224; 1354-4322
  11. Baroness Rebuck and Jimmy Wales join Guardian Media Group board — 2016. — ISSN 1756-3224; 1354-4322
  12. https://www.telegraph.co.uk/news/9591824/Wiki-wedding-Wikipedia-founder-Jimmy-Wales-marries-Tony-Blairs-former-aide.html#

Արտաքին յղումներ

Խմբագրել